ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2019 թվականի N 264-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (քաղ. Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 8,808,516 դրամ ընդհանուր արժողությամբ Հատուկ դասընթացների կրթական ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 01506928) 2019 թվականի ապրիլի 1-ին կնքված N AGBU/ARM-2019-1/MOD պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասընթացի կազմակերպում՝ 6,834,916 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 01506928) 2019 թվականի ապրիլի 1-ին կնքված N AGBU/ARM-2019-2/MOD պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական ծառայությունների մատուցում՝ 1,973,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. մայիսի 24 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. մայիսի 24-ի N 264-Ա որոշման |
ՀԱՏՈՒԿ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐթական ծրագիր
1. |
Ծրագրի նպատակը |
Հատուկ կրթական ծրագիրը նախատեսված է ՀՀ ՊՆ-ի աշխատակիցներին համապարփակ գիտելիքներ ներկայացնել Ադրբեջանի Հանրապետության պատմության, հասարակության (աշխարհագրություն, վարչատարածքային բաժանում, ժողովրդագրություն, լեզվական և էթնիկ խմբեր, կրոն, ազգային էլիտաներ), տնտեսության, իշխանության և ներքին ու արտաքին քաղաքականության (իշխանության կառուցվածք, կուսակցություններ, գաղափարախոսություններ, ԶԼՄ-ներ, ադրբեջանական սփյուռք) և զինված ուժերի ու անվտանգության համակարգի մասին։ Կրթական ծրագրի առանցքային բաղադրիչն է ադրբեջաներենի երկմակարդակ խորացված դասընթացը՝ նախատեսված ադրբեջաներենի ռազմական, քաղաքական և առօրյա բառապաշարին տիրապետող մասնագետներ, ինչպես նաև թարգմանիչներ պատրաստելու համար: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112: |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, կրթական։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
8,808,516 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ընտրված մասնակիցներ: Ցանկը հաստատվում է նախարարի կողմից: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թ. մայիսի 8-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախատեսվում են ընդհանուր առմամբ 7-ամսյա դասընթացներ ՀՀ ՊՆ-ի կողմից ընտրված աշխատակիցների համար ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի, այդ թվում՝ լինգաֆոնային դասասենյակներում: Դասընթացներն անցկացվելու են շաբաթական 5 օր՝ յուրաքանչյուր օր՝ 2 առարկա՝ յուրաքանչյուր առարկան՝ 2 ակադեմիական ժամ տևողությամբ: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 6,834,916 (վեց միլիոն ութ հարյուր երեսունչորս հազար ինը հարյուր տասնվեց) դրամ, առանց ԱԱՀ-ի: Տեղեկատու-ձեռնարկի և ուսումնաօժանդակ ձեռնարկի մշակում և տպագրություն՝ յուրաքանչյուրը՝ 100-ական օրինակ, որն ամբողջությամբ և անհատույց տրամադրվելու է ՀՀ ՊՆ-ին և, որի բյուջեն կազմում է 1,973,600 (մեկ միլիոն ինը հարյուր յոթանասուներեք հազար վեց հարյուր) դրամ, առանց ԱԱՀ-ի: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Երևանի պետական համալսարանին պատվիրել հետևյալ ծառայությունները՝ - դասընթացների մշակում և կազմակերպում 6,834,916 (վեց միլիոն ութ հարյուր երեսունչորս հազար ինը հարյուր տասնվեց) դրամ արժողությամբ, առանց ԱԱՀ-ի, - տեղեկատու-ձեռնարկի և ուսումնաօժանդակ ձեռնարկի մշակում և տպագրություն՝ յուրաքանչյուրը՝ 100-ական օրինակ 1,973,600 (մեկ միլիոն ինը հարյուր յոթանասուներեք հազար վեց հարյուր) դրամ արժողությամբ, առանց ԱԱՀ-ի: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Յուրաքանչյուր թեմայի ավարտին մասնակիցները հանձնելու են գիտելիքի ստուգման թեստեր՝ գնահատելու համար մասնակցի առաջադիմությունը: Ֆինանսական և նկարագրային հաշվետվություններ են ներկայացվում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչություն: ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |