Գլխավոր տեղեկություն
Համար
N 1121-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.07.2021-02.12.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2021 թվականի N 1121-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 5-րդ և 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տնօրինության «Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ քաղաք Երևան, Աջափնյակ, Ալիխանյան եղբայրների փողոցի 2 հասցեում գտնվող 668 260 000 դրամ գնահատված արժեքով 9576.5 քառ. մետր մակերեսով արտադրամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով 25 (քսանհինգ) տարի ժամկետով հանձնել «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) (գրանցման համար՝ N 222.160.1170357, գտնվելու վայրը՝ 3-րդ թաղամաս, շենք 6, բն. 22, Դավթաշեն 0054, Երևան, Հայաստան)՝ իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

1) հիմնադրամը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթեր ու հաշվետվություն ներկայացնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ու Պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.

2) հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.

3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի և հաշվետվության ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե։

     

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

        

08.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.12.2022, N 1837-Ա 02.12.2022, N 1121-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան