ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
26 նոյեմբերի 2019 թ. |
N 148-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 919-Ն, օգոստոսի 8-ի N 1026-Ն և օգոստոսի 22-ի N 1065-Ն որոշումները՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն որոշմամբ հաստատված.
1) եկամուտների գումարը ավելացնել 3,307,827.0 հազար դրամով,
2) ծախսերի գումարը ավելացնել 3,149,555.0 հազար դրամով,
3) դեֆիցիտի (պակասուրդի) գումարը նվազեցնել 158,272.0 հազար դրամով։
2. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն որոշմամբ հաստատված NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-7 հավելվածների։
3. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն որոշման 2-րդ կետի «6,550,945.9 հազար դրամ» բառերը փոխարինել «10,783,945.9 հազար դրամ» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Երևանի քաղաքապետ |
Հ. Մարության |
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
Հավելված N 3 |
Հավելված N 4 |
Հավելված N 5 |
Հավելված N 6 |
Հավելված N 7 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|