ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2020 թվականի N 810-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝
1. Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ծովափնյա ճեմուղու կառուցման (շուրջ 10 կմ) և դրա հարակից տարածքներում նախատեսվող քաղաքաշինական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հատվածներում, ինչպես նաև ճեմուղու կառուցման համար անհրաժեշտ հատվածներից մինչև լիճն ընկած տարածքներում առկա համապատասխան իրավունքի գրանցում ստացած հողամասերի և (կամ) շինությունների նկատմամբ իրավատեր հանդիսացող սուբյեկտների հետ համապատասխան գույքերի գնահատման և հետագա հնարավոր փոխհատուցման չափերի որոշման, ինչպես նաև այդ հատվածներում առկա ապօրինի շինությունների օգտագործողների հետ դրանց ապամոնտաժման հարցերը քննարկելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատանքներն իրականացնելու և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար ժամկետ սահմանել 2020 թվականի օգոստոսի 17-ը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 16 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. հուլիսի 16-ի N 810-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Սանոսյան |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Վ. Կարապետյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Հ. Սարգսյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ս. Թովմասյան |
- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար |
Վ. Մելիքյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ |
Ն. Պետրոսյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ |
Գ. Հասրաթյան |
- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող |
Ա. Շահբազյան |
- ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական |
Ա․ Խլոյան |
- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 28.08.20 N 985-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |