Գլխավոր տեղեկություն
Համար
N 1962-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1962-Ա

 

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 376-Ն որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև 2015 թվականի ապրիլի 17-ին կնքված N 2/2015 վարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն՝ սահմանելով, որ նշված վարկային պայմանագրի շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ առկա 17,196,368 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ վարկային պարտավորության հիմնական գումարի մնացորդի, ինչպես նաև դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարների մարումը Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվելու է ամսական մարումներով մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը, ընդ որում, վարկային պարտավորություն հիմնական գումարի մարումն իրականացվելու է սկսած 2022 թվականի հունվարի 25-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը յուրաքանչյուր տարի 4,299,096 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով, իսկ 2025 թվականին 4,299,080 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի N 947-Ն որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև 2015 թվականի օգոստոսի 24-ին կնքված N 3/2015 վարկային պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն՝ սահմանելով, որ նշված վարկային պայմանագրերի շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ առկա 9,600,000,000 դրամ վարկային պարտավորության հիմնական գումարի մնացորդի, ինչպես նաև դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարների մարումը Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվելու է ամսական մարումներով մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը, ընդ որում, վարկային պարտավորություն հիմնական գումարի մարումն իրականացվելու է սկսած 2022 թվականի հունվարի 25-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը յուրաքանչյուր տարի 2,400,000,000 դրամ գումարի չափով.

3) դադարեցնել սույն որոշման 1-ին կետում նշված վարկային պայմանագրերով, ինչպես նաև 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1069-Ն որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև 2009 թվականի հուլիսի 8-ին կնքված N 6/2009 և 2013 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված N 5/2013 վարկային պայմանագրերով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար մինչև սույն որոշման ընդունման օրը հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան