ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2019 թվականի N 1805-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 974-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Էկոս» փակ բաժնետիրական ընկերությանն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 974-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «համաձայն N 1 հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն NN 1 և 1.1 հավելվածների» բառերով.
2) որոշումը լրացնել նոր՝ N 1.1 հավելվածով` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշմամբ որոշման մեջ լրացվող N 1.1 հավելվածով նախատեսված՝ ազատ տնտեսական գոտու տարածքին և դրա սահմանագծին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն որոշման N 1 հավելվածով հաստատված տարածքի և սահմանագծի չափանիշներին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 13 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1805-Ա որոշման
«Հավելված N 1.1 ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 974-Ա որոշման |
»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|