ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2019 թվականի N 1615-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1615-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
3809910000 |
Հարդարման միջոցներ, ներկումն արագացնելու կամ ներկանյութերը ֆիքսելու միջոցներ և այլ ապրանքներ ու պատրաստի պրեպարատներ (օրինակ` մշակման ու խածատման նյութեր), որոնք կիրառվում են մանածագործական, թղթի, կաշվի արդյունաբերության մեջ կամ նույնանման ճյուղերում՝ այլ տեղում չնշված կամ չընդգրկված |
փափկեցնող միջոց տեքստիլ արտադրության մեջ օգտագործվող |
կգ |
360 |
Թուրքիա, Բուլղարիա |
190 000 |
2. |
3910000008 |
Ամինաալդեհիդային խեժեր, ֆենոլաալդեհիդային խեժեր և պոլիուրեթաններ՝ սկզբնական ձևերով |
սիլիկոն սկզբնային ձևով, տեքստիլ արտադրության մեջ օգտագործվող |
կգ |
360 |
Թուրքիա, Բուլղարիա |
385 000 |
3. |
3926909709 |
Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից |
պլաստմասսայից կախիչներ հագուստի փաթեթավորման համար |
կգ |
5 000 |
Թուրքիա, Բուլղարիա |
12 750 000 |
4. |
3926909709 |
Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից |
պլաստմասսայից արտադրանք հագուստի գնապիտակների ամրացման համար |
կգ |
15 |
Թուրքիա, Բուլղարիա |
210 000 |
5. |
5107209900 |
Սանրագզած բրդյա մանվածք՝ մանրածախ առևտրի համար չբաժնեծրարված |
բրդյա մանվածք՝ թել հագուստի արտադրության համար, 85 % զանգվածային բաժնից պակաս բրդի պարունակությամբ |
կգ |
100 |
Իտալիա, Բուլղարիա |
10 300 000 |
6. |
5207100000 |
Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած |
բամբակե մանվածք բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, հագուստի արտադրության համար |
կգ |
2 000 |
Թուրքիա, Բուլղարիա |
5 040 000 |
7. |
5402310000 |
Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած |
սինթետիկ համալիր թելեր նայլոնից կամ այլ պոլիամիդներից, հագուստի արտադրության համար |
կգ |
2 000 |
Թուրքիա, Բուլղարիա |
12 665 000 |
8. |
5402330000 |
Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած |
սինթետիկ համալիր թելեր պոլիեթերային, հագուստի արտադրության համար |
կգ |
2 000 |
Թուրքիա, Բուլղարիա |
5 650 000 |
9. |
5402490000 |
Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից) |
սինթետիկ համալիր թելեր հագուստի արտադրության համար |
կգ |
3 000 |
Թուրքիա, Բուլղարիա |
8 160 000 |
10. |
5509610000 |
Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. ակրիլային կամ մոդակրիլային մանրաթելերից |
մանվածք սինթետիկ մանրաթելերից հիմնականում կամ բացառապես բրդի կամ կենդանիների նուրբ բրդի հետ խառնած, հագուստի արտադրության համար |
կգ |
40 000 |
Իտալիա, Բուլղարիա, Թուրքիա |
163 200 000 |
11. |
5509620000 |
Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. ակրիլային կամ մոդակրիլային մանրաթելերից |
մանվածք սինթետիկ մանրաթելերից հիմնականում կամ բացառապես բամբակե մանրաթելերի հետ խառնած, հագուստի արտադրության համար |
կգ |
10 000 |
Թուրքիա, Բուլղարիա |
50 000 000 |
12. |
5510120000 |
Մանվածք արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. բազմաոլոր (ոլորուն) կամ միաոլոր մանվածք |
մանվածք արհեստական մանրաթելերից 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ (բազմաոլոր (ոլորուն) կամ միաոլոր մանվածք), հագուստի արտադրության համար |
կգ |
5 000 |
Իտալիա, Բուլղարիա, Թուրքիա |
42 400 000 |
13. |
5604100000 |
Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով |
ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով՝ հագուստի արտադրության համար |
կգ |
2 000 |
Թուրքիա, Բուլղարիա |
3 880 000 |
14. |
5609000000 |
Արտադրատեսակներ թելերից կամ մանվածքից, 5404 կամ 5405 ապրանքային դիրքերում ընդգրկված հարթ կամ նույնանման թելերից, թոկերից, պարաններից, ճոպաններից կամ տաղաճոպաններից՝ այլ տեղում չնշված կամ չներառված |
թելեր ծայրակալներով՝ հագուստի գնապիտակների ամրացման համար |
կգ |
125 |
Թուրքիա, Բուլղարիա |
420 000 |
15. |
5807101000 |
Պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրատեսակներ մանածագործական նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ ձևի կամ չափի ձևած |
գործած մակագրություններով պիտակներ մանածագործական նյութերից` հագուստի արտադրության համար |
կգ |
100 |
Թուրքիա, Բուլղարիա |
2 620 000 |
16. |
9606290000 |
Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ-փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրատեսակների այլ մասեր. կոճակների ձևածքներ |
արհեստական քարից դեկորատիվ կոճակներ, հագուստի արտադրության համար |
կգ |
20 |
Ֆրանսիա, Բուլղարիա |
12 000 000 |
17. |
9607110000 |
Կայծակ-ճարմանդներ և դրանց մասերը |
կայծակ-ճարմանդներ ոչ թանկարժեք մետաղից ատամիկներով, հագուստի արտադրության համար |
մ |
3150 |
Իտալիա, Բուլղարիա, Թուրքիա |
17 000 000 |
18. |
9607190000 |
Կայծակ-ճարմանդներ և դրանց մասերը |
կայծակ-ճարմանդներ հագուստի արտադրության համար |
մ |
9000 |
Իտալիա, Բուլղարիա, Թուրքիա |
40 200 000 |
Ընդամենը |
387 070 000 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|