ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 հոկտեմբերի 2019 թվականի |
թիվ 152-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 3-ը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 12-րդ բաժնում 12921-րդ տողից հետո «12902» թիվը փոխարինել «12922» թվով,
2) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 13821-րդ տողից հետո «13802» թիվը փոխարինել «13822» թվով,
3) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 19-րդ բաժնում 190-րդ ենթաբաժինը 19002-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
», |
4) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 19-րդ բաժնում «19252» թիվը փոխարինել «1925» թվով,
5) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 20-րդ բաժնում 2020-րդ տողի ներքո հաշվառվող հաշիվները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
6) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 21-րդ բաժնում.
ա. բաժնի 21006-րդ, 21015-րդ և 21026-րդ տողերում «Ֆինանսական վարձակալությամբ ստացված» բառերը փոխարինել «Գործառնական վարձակալությամբ տրված» բառերով,
բ. բաժինը 21125-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 212-րդ ենթաբաժնով.
« |
|
», |
7) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 22-րդ բաժինը 22410-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 225-րդ ենթաբաժնով.
« |
|
», |
8) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 23-րդ բաժնում.
ա. 230-րդ ենթաբաժինը 23002-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
բ. 230-րդ ենթաբաժինը 23012-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
գ. 231-րդ ենթաբաժինը 23102-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
դ. 231-րդ ենթաբաժինը 23112-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
», |
9) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 24-րդ բաժնում 242-րդ ենթաբաժնի ներքո հաշվառվող հաշիվները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
10) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 38-րդ բաժնում.
ա. 380-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
բ. Կանոնակարգից հանել 381-րդ, 3810-րդ, 38100-րդ, 38101-րդ, 38102-րդ, 38103-րդ տողերը,
11) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 86-րդ բաժնում 861-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
12) Կանոնակարգի Ձև թիվ 11 հաշվետվությունից հանել «Բանկի կողմից վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումներ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2019 թ. հոկտեմբերի 16 ք. Երևան |