ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 2019 թվականի N 1145-Ա
ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝
1. Հայ ականավոր պատմաբան, ցեղասպանագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 19-ի N 1145-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Զ. Մնացականյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարար |
Ա. Թորոսյան |
- ՀՀ առողջապահության նախարար |
Ա. Ջանջուղազյան |
- ՀՀ ֆինանսների նախարար |
Հ. Մարության |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Վ. Մովսիսյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Ա. Իսկանդարյան |
- «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Մարության |
- «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Սարկիսյան |
- «Զորյան» ինստիտուտի նախագահ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ծ. Սողոմոնյան |