ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2019 թվականի N 934-Ա
ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ (ՇՏԱԲ) ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 651-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) (այսուհետ՝ աշխատանքային խումբ (շտաբ)՝ հաստատելով դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին (շտաբին)՝
1) կազմակերպել աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի օգոստոսի 17-ի «Արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողով ստեղծելու մասին» N 651-Ա որոշումը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2019 թ. հուլիսի 16 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հուլիսի 16-ի N 934-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՇՏԱԲԻ)
| 
 Ֆ. Ցոլակյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (աշխատանքային խմբի (շտաբի) ղեկավար)  | 
| 
 Գ. Բալայան  | 
 - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ  | 
| 
 Լ. Հակոբյան  | 
 - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ  | 
| 
 Ի.Ղափլանյան  | 
 - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ  | 
| 
 Վ. Տերտերյան  | 
 - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ  | 
| 
 Վ. Մովսիսյան  | 
 - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ  | 
| 
 Ա. Հակոբյան  | 
 - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ  | 
| 
 Ա. Ղուլարյան  | 
 - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ  | 
| 
 Ս. Սահակյան  | 
 - Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ  | 
| 
 - մարզպետների տեղակալներ (ըստ անհրաժեշտության)  | |
| 
 Հ. Սարգսյան  | 
 - ՀՀ քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Կարապետյան  | 
 - «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն  | 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար  | 
Է. Աղաջանյան |