ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2019 թվականի N 480-Ա
ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին 2019 թվականի մայիսի 6-10-ը գործուղել Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ)՝ միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում գյուղատնտեսության, զբոսաշրջության ու տնտեսական տարբեր ոլորտներում գործարար կապերի հաստատման և համագործակցության նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Չոբանյանի՝ Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) այցի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Լիբանանի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|