ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2019 թվականի N 514-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 67-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1053-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 67-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Խաչատրյան - ջութակահար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Խզմալյան - Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ (համաձայնությամբ)» բառերով.
2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Վ. Հարությունյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր» բառերը փոխարինել «Վ. Հարությունյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր» բառերով,
բ. «Մ. Նավոյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտության գծով պրոռեկտոր» բառերը փոխարինել «Մ. Նավոյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի պրոֆեսոր» բառերով,
գ. «Է. Թադևոսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դեկան» բառերը փոխարինել «Է. Թադևոսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային ամբիոնի պրոֆեսոր» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|