ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2010 թվականի N 29-Ա
«ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ» ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.05.19 N 639-Ա)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովայի 3 հասցեում գտնվող` 16333 հազ. դրամ գնահատված արժեքով, 465.6 քառ. մետր մակերեսով շենքն անհատույց օգտագործման իրավունքով` 20 տարի ժամկետով տրամադրել «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությանը` հաշմանդամ անձանց սոցիալական, մշակութային գործունեությունը կազմակերպելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 23.05.19 N 639-Ա)
2. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ սույն կետում նշված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև շենքի գնահատման համար 395064 դրամ գումարը ենթակա է վճարման` «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 23.05.19 N 639-Ա)
2.1. Սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրում նախատեսել, որ «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությունը պարտավորվում է՝
1) 2019-2030 թվականները կատարել 20 մլն դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի.
2) իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
3) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում 3 ամսվա ընթացքում կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.
4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, 2 ամսվա ընթացքում կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով:
(2.1-ին կետը լրաց. 23.05.19 N 639-Ա)
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության նախագահի հետ համատեղ` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
(3-րդ կետը փոփ. 23.05.19 N 639-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|