Գլխավոր տեղեկություն
Համար
N 1717-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.11.2019-20.11.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2019 թվականի N 1717-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2019 թվականի նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետություն (նոյեմբերի 20-ին՝ Վենետիկ, նոյեմբերի 20-21-ը՝ Միլան, նոյեմբերի 21-22-ը՝ Հռոմ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Իտալիայի Հանրապետություն (Միլան, Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Գարիկ Ասատրյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Դավիթ Ղամբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Տիգրան Խաչատրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Հովհաննես Վարդանյանինը, Արթուր Գասպարյանինը, Արտակ Հակոբյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Ղազար Ղազարյանինը, Լևոն Ալեքսանյանինը և Պավել Բադասյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օդանավակայանում սպասարկման ծախսերը և գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ՝ 2019 թվականի նոյեմբերի 20-ին՝ Երևան-Վենետիկ և Վենետիկ-Միլան, նոյեմբերի 21-ին՝ Միլան-Հռոմ, իսկ նոյեմբերի 22-ին՝ Հռոմ-Երևան երթուղով։

7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 19

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 19-ի N 1717-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն
 

Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետ
 

Ա. Հակոբյան

- ՀՀ վարչապետի տիկին
 

Զ. Մնացականյան

- ՀՀ արտաքին գործերի նախարար
 

Տ. Խաչատրյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար
 

Վ. Բաղդասարյան

- Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

   

Վ. Կարապետյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
 

Վ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
 

Ծ. Համբարձումյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
 

Մ. Ավետիսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (13.11.2019 թ. - 23.11.2019 թ.)
 

Դ. Ղամբարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետ (13.11.2019թ. - 22.11.2019 թ.)
 

Վ. Ասլանյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ
 

Գ. Ասատրյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մասնագետ (14.11.2019թ. - 22.11.2019թ.)
 

   

Կ. Ազատյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
 

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր
 

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ
 

Անվտանգություն
 

Հ. Վարդանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
 

Ա. Գասպարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
 

Ա. Հակոբյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (13 .11.2019թ. –22.11.2019թ.)
 

Գ. Գրիգորյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (13 .11.2019թ. –22.11.2019թ.)
 

Ղ. Ղազարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
 

Լ. Ալեքսանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
 

Պ. Բադասյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

Մ. Խաչատրյան

- Հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

   

Ա. Անդրեասյան

- Հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

   

Ա. Սուքիասյան

- «Շանթ» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

   

Ա. Հովհաննիսյան

- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

   

Ս. Պողոսյան

- «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից (համաձայնությամբ)
 

Շ. Խլղաթյան

- «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.11.2019, N 1723-Ա 20.11.2019, N 1717-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան