«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար
Ռ. Քոչարյան
«2» մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 1998 թ. թիվ 124
ՄԱԿ-Ի` ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Անապատացման դեմ պայքարի միասնական քաղաքականություն վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՄԱԿ-ի` անապատացման դեմ պայքարի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության վրա:
(1-ին կետը փոփ. 10.10.2019 N 1442-Ն)
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ մինչև 1998 թվականի հուլիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ծրագրի վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 2-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, թիվ 124 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|