ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2019 թվականի N 991-Ա
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 7-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով`
1. Միավորված ազգերի կազմակերպության կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության 7-րդ պարբերական համատեղ զեկույցը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ Միավորված ազգերի կազմակերպության կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության 7-րդ պարբերական համատեղ զեկույցը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 24 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ.հուլիսի 24-ի N 991-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԱԿ-Ի ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 7-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Կ. Սուջյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Մ. Կարապետյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային խորհրդի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Օ. Ազատյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ |
Ն. Հովհաննիսյան |
- ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ |
Ն. Դուրյան |
- ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ |
Գ. Ավագյան |
- ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության ապահովման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ |
Լ. Քալանթարյան |
- ՀՀ վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ |
Հ. Պետրոսյան |
- ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջազգային կապերի տեղեկատվության և զարգացման ծրագրերի բաժնի պետ (համաձայնությամբ) |
Մ. Առաքելյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի բազմակողմ միջազգային պայմանագրերի բաժնի երկրորդ քարտուղար |
Ա. Արշակյան |
- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ |
Մ. Աղաջանյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Կարապետյան |
- ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ |
Լ. Սողոմոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի և գնահատման բաժնի առաջատար մասնագետ |
Վ. Մելքումովա |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի երրորդ քարտուղար (աշխատանքային խմբի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.11.2019, N 1679-Ա | 13.11.2019, N 991-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|