Գլխավոր տեղեկություն
Համար
N 483-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.05.20/30(1305).1 Հոդ.486.10
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2017 թվականի N 483-Ն

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի ՆԿ-159-Ն կարգադրությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ և հաստատել համակարգող խորհրդի գործունեության կազմակերպման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Համակարգող խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում:

4. Հանձնարարել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել օրենքի հիման վրա ստեղծված մարմինների ղեկավարներին`

1) յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել գրավոր հաշվետվություններ հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքի մասին, ինչպես նաև 5-օրյա ժամկետում ներկայացված հաշվետվությունները տեղադրել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքի հիման վրա ստեղծված մարմինների պաշտոնական կայքերում.

2) ապահովել համակարգող խորհրդի անդամների մասնակցությունը համակարգող խորհրդի նիստերին և հանրային քննարկումներին.

3) ապահովել համակարգող խորհրդի անդամների կողմից եռամսյակային կտրվածքով Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցները ներկայացնելը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 12

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 4-ի N 483-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Գործողությունը

Ակնկալվող արդյունքը

Գործողության կատարման վերստուգելի չափանիշը

Պատասխանատու մարմինը և համակատարողները

Կատարման ժամկետը

Ֆինասնա-վորման
աղբյուրը

1

2

3

4

5

6

7

1.

(կետն ուժը կորցրել է 25.07.19 N 954-Ն)

2.

Առաջադեմ փորձի հիման վրա տեղայնացնել և ներդնել կլինիկական ուղեցույցները

-Նվազել է բուժ. ծառայությունների որակական և ծավալային անհամաչափությունը,

-կրճատվել են արտահիվանդանոցային ախտորոշիչ հետազոտությունների ոչ նպատակային ուղղորդումները, նվազել է՝

-ոչ հիմնավորված հոսպիտալիզացիաների քանակը,

-տվյալ ախտորոշմամբ հոսպիտալիզացիայի միջին տևողությունը,

-տարածված ախտորոշումների ուղղություններով միջին ծախսերը,

-ներդրվել է որակի գնահատման հիմնական ցուցանիշներից մեկը՝ ծառայություններ մատուցողի գործընթացների համապատասխանությունն արդի բժշկագիտության նորմերին, որը հնարավոր կլինի կապել ֆինանսավորման ծավալների հետ,

-ձևավորվել է բուժաշխատողի և պացիենտի հարաբերությունները կարգավորող հիմնավորված և թափանցիկ իրավական դաշտ,

-աճել է առանձին ուղղություններով սկրինիգային ծրագրերում բնակչության ներգրավվածությունը մոտավորապես 20%-ով,

-բարձրացել է շարունակական մասնագիտական զարգացմանն արդյունավետությունը։

Ընդունված են 40 մասնագիտություններով առնվազն 200 կլինիկական ուղեցույցներ։

ՀՀ առողջապահության նախարարություն

2017-2019 թթ. պարբերաբար

ՀՀ պետական բյուջե (լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում)

օրենքով չարգելված այլ միջոցներ

3.

Առաջադեմ փորձի հիման վրա պացիենտի վարման գործելակարգերի տեղայնացում և ներդրում

-Նվազել են բուժծառայությունների որակական և ծավալային անհամաչափությունները,

-կրճատվել են արտահիվանդանոցային ախտորոշիչ հետազոտությունների ոչ նպատակային ուղղորդումները,

- նվազել է ոչ հիմնավորված հոսպիտալիզացիաների քանակը,

-նվազել է տվյալ ախտորոշմամբ հոսպիտալիզացիայի միջին տևողությունը,

- նվազել են տարածված ախտորոշումների ուղղություններով միջին ծախսերը,

-ներդրվել է որակի գնահատման հիմնական ցուցանիշներից մեկը՝ ծառայություններ մատուցողի գործընթացների համապատասխանությունն արդի բժշկագիտության նորմերին, որը հնարավոր կլինի կապել ֆինանսավորման ծավալների հետ,

-ձևավորվել է բուժաշխատողի և պացիենտի հարաբերությունները կարգավորող հիմնավորված և թափանցիկ իրավական դաշտ,

-բնակչության ներգրավվածությունը մոտավորապես 20%-ով աճել է առանձին ուղղություններով սկրինիգային ծրագրերում,

-բարձրացել է շարունակական մասնագիտական զարգացման արդյունավետությունը ։

Ընդունված են 10 մասնագիտություններով առնվազն 100 գործելակարգեր։

ՀՀ առողջապահության նախարարություն

2017-2019 թթ. պարբերաբար

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

4.

Ներդնել էլ-առողջապահության տեղեկատվական համակարգ

Համակարգի միջոցով ապահովված է անձի համար իր առողջության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:

Համակարգը ներդրված է։

ՀՀ առողջապահության նախարարություն

2017-2019 թթ. պարբերաբար

օրենքով չարգելված այլ միջոցներ

5.

Ապահովել բոլոր ՀՀ առողջապահական հաստատություններում մահացության դեպքերի վերաբերյալ ըստ հատկանիշների (օր.՝ մահվան պատճառ, հիվանդություն, տարիք, սեռ, հաշմանդամության տեսակ և այլն) (առկայության դեպքում), վարվող վիճակագրության հրապարակայնությունը

Հանրությանը հասանելի է դարձել ՀՀ առողջապահական հաստատությունների կողմից մահացության դեպքերի վերաբերյալ վարած վիճակագրությունը։

ՀՀ առողջապահության նախարարության կողմից հրապարակված վիճակագրական տվյալների էլեկտրոնային տարբերակը հասանելի է ՀՀ առողջապահության նախարարության կայքէջում։

ՀՀ առողջապահության նախարարություն

2018 թ. երկրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

6.

Վերանայել բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման կարգը և պայմանները սահմանող իրավական ակտերը

Իրավական հիմքեր են ստեղծվել ցավազրկման կարիք ունեցող պացիենտների համար թմրամիջոցների ստացման գործընթացի բարելավման համար՝ ներդնելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ստացման, հաշվառման, պահպանման, դուրսգրման, բացթողնման և ոչնչացման արդյունավետ ընթացակարգ։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

2017 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

7.

Կատարելագործել բժշկական գաղտնիքի մշակման և տարածման, ինչպես նաև բժշկական գաղտնիքի խախտման համար պատասխանատվություն սահմանող կարգավորումները

Ստեղծվել են լրացուցիչ երաշխիքներ պացիենտների իրավունքների և բժշկական գաղտնիքի պաշտպանության համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ առողջապահության նախարարություն

2018 թ. առաջին եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

8.

Ձևավորել հասարակական դիտորդական խումբ ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում բժշկական և խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններում՝ ծառայությունների որակի և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի նկատմամբ հասարակական վերահսկողության ապահովման նպատակով

Բարձրացել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանվածության մակարդակը։

Հասարակական դիտորդական խումբը ձևավորված է։

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

9.

Մշակել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստաթղթավորման օրինակելի նմուշի ձևաթղթեր՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասով արդյունավետ քննության իրականացման և փաստաթղթավորման մասին ձեռնարկի (Ստամբուլի արձանագրություն) չափանիշներին համապատասխան

Ազատությունից զրկման վայրերում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստաթղթավորումն իրականացվում է միջազգային չափանիշներին համահունչ։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ)

2019 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

10.

Ենթադրյալ խոշտանգման ենթարկված անձի արդարացի փոխհատուցման ինստիտուտի անշեղ կիրառումն ապահովելու համար կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություններ բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ

Վերհանվել են ենթադրյալ խոշտանգման ենթարկված անձի արդարացի փոխհատուցման ինստիտուտի հնարավոր թերությունները, և ուրվագծվել են դրանց վերացման ուղղությունները։

Ուսումնասիրությունն իրականացվել է, առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

11.

Իրավապահ մարմինների աշխատողների և փաստաբանների համար իրականացնել վերապատրաստումներ խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի արգելքի վերաբերյալ

Ստեղծված են նախադրյալներ խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի արգելքի վերաբերյալ

ՀՀ օրենսդրության արդյունավետ իրացման համար։

Վերապատրաստման դասընթացներն անցկացվում են։

ՀՀ արդարադատության ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ փաստաբանների դպրոց (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ)

2017-2019 թթ. պարբերական

ՀՀ պետական բյուջե (լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում)

12.

Կատարել ուսումնասիրություններ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումն անմիջապես ընդդատյա մարմնին հանձնելու կառուցակարգերում հնարավոր թերությունների և հակասությունների վերհանման ուղղությամբ

Կատարվել են ուսումնասիրություններ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումներն անհապաղ ընդդատյա մարմնին փոխանցելու կառուցակարգերի հնարավոր թերությունների և հակասությունների վերաբերյալ: Մշակվել են առաջարկություններ բացահայտված հնարավոր թերությունները շտկելու ուղղությամբ։

Ուսումնասիրությունն իրականացվել է, առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն
(համաձայնությամբ)

ՀՀ հատուկ քննչական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ քննչական կոմիտե
(համաձայնությամբ)

2019 թ. երկրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

13.

Ոստիկանության ծառայողների համար կազմակերպել շարունակական վերապատրաստումներ հավաքների ժամանակ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի, միջազգային լավագույն փորձի պատշաճ կիրառման վերաբերյալ

Ամրապնդվել են քաղաքացիների՝ հավաքների ազատության իրացման երաշխիքները։

Դասընթացների ծրագրերի հաստատում, դասընթացների պարբերական իրականացում։

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ)

2017-2019 թթ. պարբերաբար

оրենքով չարգելված այլ միջոցներ

14.

Վերանայել և բարեփոխել ցմահ ազատազրկման ձևով պատիժը կրող անձանց ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետը, նոր հանցագործության կատարման հիմքով այդ ժամկետի վերահաշվարկի իրավական կարգավորումները՝ նախատեսելով մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու ճկուն մեխանիզմ: Վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց որոշակի ժամկետով դատապարտված անձանցից անջատ պահելու կանոնը

Ստեղծվել են լրացուցիչ երաշխիքներ ցմահ ազատազրկման ձևով պատիժը կրող անձանց համար պատիժը կրելու բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

2019 թ. երկրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

15.

Կատարել ուսումնասիրություն՝ ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի անդամների և հարազատների հետ հաղորդակցվելու նպատակով կապի այլընտրանքային միջոցներից (տեսազանգ) օգտվելու հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով անվտանգության ապահովման պահանջները

Ազատազրկված անձանց սոցիալական կապերի պահպանման համար պայմաններ ստեղծելու նպատակով վերհանվել են ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի անդամների և հարազատների հետ հաղորդակցվելու նպատակով հնարավոր այլընտրանքային միջոցներից (տեսազանգ) օգտվելու խնդրի հնարավոր լուծումները։

Ուսումնասիրությունն իրականացվել է, առաջարկությունը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

2017 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

16.

Բարեփոխել ծանր հիվանդության հիմքով ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին պատժից, իսկ կալանավորված անձին՝ կալանքից ազատելու իրավական կարգավորումները, ինչպես նաև սահմանել գործող բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների գործունեության իրավական ընթացակարգեր և այդ հիմքով կալանքից և պատիժի մնացած մասը կրելուց ազատելու դատավարական հստակ մեխանիզմներ

Ստեղծվել են լրացուցիչ երաշխիքներ կալանավորված անձանց և դատապարտյալների՝ հիվանդության հիմքով պատժից ազատման իրավունքի իրացման համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2018 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

17.

Վերանայել ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման եղանակները, մասնավորապես, կալանավորված անձանց և դատապարտյալների բջջային հեռախոսից օգտվելու թույլտվության հնարավորության հարցը

Ստեղծվել են իրավական հիմքեր ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու եղանակներն ընդլայնելու նպատակով։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության
նախարարություն

2017 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

18.

Կատարել ուսումնասիրություն կալանավորված անձանց և դատապարտյալների (հատկապես օտարերկրյացիների)՝ կապի այլընտրանքային միջոցներով արտաքին աշխարհի հետ շփվելու հնարավորության վերաբերյալ

Ստեղծվել են նախադրյալներ ազատությունից զրկված անձանց համար ինտերնետային կապի միջոցով արտաքին աշխարհի հետ շփվելու հնարավորության տրամադրման համար։

Ուսումնասիրությունն իրականացվել է, առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

2017 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

19.

Քրեակատարողական ծառայողների գործողությունների, անգործության կամ նրանց կողմից ընդունած ակտերի բողոքարկման մեխանիզմների նախատեսում՝ ընդդատյա դատարանի, բողոքներին ներկայացվող պահանջների, բողոքարկման ժամկետների հստակ ամրագրմամբ

Ստեղծվել են լրացուցիչ երաշխիքներ ազատությունից զրկված անձանց կողմից բողոքարկման հստակ ընթացակարգերի սահմանման համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

2017 թ. չորրորդ
եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

20.

Կատարել ուսումնասիրություն քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու առաջնահերթությունների վերաբերյալ, և արդյունքներով մշակել համապատասխան գործողությունների ծրագիր

Ստեղծվել են նախադրյալներ, ըստ առաջնահերթության, ազատազրկման վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բավարարման նպատակով համապատասխան պայմաններ ապահովելու համար։

Ուսումնասիրությունն իրականացվել է, գործողությունների ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

2017 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

21.

Մշակել «Քրեական գործերով իրավական փոխօգնության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագծով ստեղծվել են լրացուցիչ երաշխիքներ իրավական փոխօգնության տրամադրման գործընթացում մարդու իրավունքների պաշտպանության, մասնավորապես, նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող դատապարտյալների կամ Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող դատապարտյալների փոխանցման, քրեական գործերով վարույթների փոխանցումը, հսկողություն իրականացնելու նպատակով անձանց տեղափոխումը կանոնակարգելու համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

2017 թ. երկրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

22.

Մշակել փոփոխություններ և լրացումներ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում

Նախագծով օրենքը համապատասխանեցվել է ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի նոր իրավակարգավորումներին՝ երաշխիքներ ստեղծելով տեղական մակարդակում անձանց որոշումներ ընդունելու գործընթացին մասնակցելու իրավունքի իրացման համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության
նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
(համաձայնությամբ)

2017 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

23.

Դպրոցական ուսումնական ծրագրերում ներառել ՀՀ ընտրական իրավունքի վերաբերյալ թեմաներ

Բարձրացել է ավագ դպրոցի աշակերտների իրազեկության աստիճանը՝ ընտրական գործընթացների վերաբերյալ։

Կրթական ծրագրերում ներառված են ընտրական իրավունքի վերաբերյալ թեմաներ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով (համաձայնությամբ)

2019 թ. չորրորդ եռամսյակ

օրենքով չարգելված այլ միջոցներ

24.

Իրականացնել հաշմանդամություն ունեցող (այդ թվում` սայլակ օգտագործող, լսողության և տեսողության խնդիրներ ունեցող) քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման համապարփակ գնահատում և միջոցներ ձեռնարկել նրանց ընտրական իրավունքի լիակատար իրացման ուղղությամբ

Նախադրյալներ են ստեղծվել հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման համար լրացուցիչ երաշխիքներ ապահովելու նպատակով։

Գնահատումն իրականացված է, և առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարություն։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով (համաձայնությամբ)

2018-2019 թթ. պարբերաբար

օրենքով չարգելված այլ միջոցներ

25.

Մշակել «Կրոնական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագիծ

Նախագծով հիմքեր են ստեղծվել խղճի և կրոնի ազատության օրենսդրական երաշխիքներն ամրապնդելու համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. երկրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

26.

Կատարել ուսումնասիրություն ԵԽ-ի նախարարների կոմիտեի 1997 թ. և ԵԽ-ի Խորհրդարանական վեհաժողովի 2007 թ. առաջարկություններին համապատասխան ատելության խոսքի քրեականացման հնարավոր մոդելների ներդրման նպատակահարմարության վերաբերյալ

Ստեղծվել են հիմքեր ատելության խոսքի դրսևորումների կանխարգելման արդյունավետության գնահատման իրականացման համար։

Ուսումնասիրությունն իրականացվել է, առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

2019 թ. չորրորդ
եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

27.

Վերանայել էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր, ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների բովանդակության գնահատման չափորոշիչները

Սահմանվել են հստակ չափորոշիչներ՝ կանոնակարգելով բռնության և հակասոցիալական այլ վարքագծի դրսևորումների ցուցադրումն անչափահաս լսարանին։

Համապատասխան չափորոշիչները վերանայված են, իրավական ակտն ընդունվել է։

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
(համաձայնությամբ)

ՀՀ արդարդատության նախարարություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
(համաձայնությամբ)

2018 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

28.

Մշակել մեխանիզմներ զորակոչիկներին իրենց բժշկական զննության եզրակացության ակտի պարտադիր տրամադրման համար

Բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների կողմից զորակոչիկներին իրենց վերաբերող որոշումները, ինչպես նաև բժշկական հաստատությունների կողմից բժշկական զննության եզրակացության ակտերը տրամադրվում են պարտադիր կարգով։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ պաշտպանության նախարարություն

2018 թ. առաջին եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

29.

Սահմանել առողջական խնդիրների հիմքով վաղաժամկետ զորացրված անձանց փաստաթղթերի տրամադրման ողջամիտ ժամկետ

Առողջական խնդիրների հիմքով վաղաժամկետ զորացրված անձանց իրավունքների իրացման համար սահմանվել են փաստաթղթերի տրամադրման ողջամիտ ժամկետ, որում պատշաճ արտահայտվել են վաղաժամկետ զորացրման պատճառները։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2018 թ. առաջին եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

30.

«Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկան ներառել ռազմաուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում, ինչպես նաև ապահովել հեռուսուցման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում դրա հասանելիությունը

Ուսումնական ծրագրերում կատարվել են համապատասխան փոփոխություններ, որոնց արդյունքում զինված ուժերի անձնակազմն ստանում է պատշաճ գիտելիքներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

«Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկան ներառվել է ռազմաուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում և հեռուսուցման նպատակով հասանելի է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում։

ՀՀ պաշտպանության նախարարություն

2018 թ. երրորդ եռամսյակ

օրենքով չարգելված այլ միջոցներ

31.

Ապահովել զորակոչիկներին իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մասին տեղեկացնելու մեխանիզմներ՝ մշակելով ծանուցագրի հետ միաժամանակ զորակոչիկներին զորակոչից տարկետման, զինծառայությունից ազատման, բնակավայրին մոտ ծառայելու և այլ իրավունքները պարզաբանող հուշաթերթի տրամադրման կարգ

Բարձրացել է զորակոչիկների իրազեկվածությունն իրենց իրավունքների վերաբերյալ։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ պաշտպանության նախարարություն

2018 թ. առաջին եռամսյակ

օրենքով չարգելված այլ միջոցներ

32.

Ստեղծել մեխանիզմներ կայազորային մեկուսարաններում մշտադիտարկում իրականացնող դիտորդական խմբի գործունեության համար՝ հաշվի առնելով ՀՀ օրենսդրության պահանջները և միջազգային լավագույն փորձը

Ստեղծվել են լրացուցիչ երաշխիքներ կայազորային մեկուսարաններում պահվող անձանց իրավունքների պաշտպանության համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ պաշտպանության
 նախարարություն

2018 թ. երկրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

33.

Հստակեցնել առանձին հիվանդությունների բնութագրերը/
հատկանիշները, որոնց առկայության դեպքում զինապարտը կարող է ձեռք բերել տարկետում

Անհրաժեշտ պայամաններ են ստեղծվել հայեցողական որոշումների/ եզրակացությունների ընդունումը կանխելու համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

34.

Ապահովել զորակոչիկի, զինծառայողի և նրանց հավասարեցված անձանց վերաբերյալ ընդունվող յուրաքանչյուր իրավական ակտի (տույժի և այլնի) վերաբերյալ պարտադիր ծանուցումը և օրինակի տրամադրումը զինծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաև մշակել դրանց բողոքարկման մեխանիզմներին ծանոթացնելու համակարգ

Հիմքեր են ստեղծվել իրենց վերաբերյալ կայացվող որոշումների վերաբերյալ զորակոչիկների, զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց իրազեկվածության բարձրացման համար, ինչպես նաև ստեղծվել են կառուցակարգեր նշված որոշումների բողոքարկման համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2018 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

35.

Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միջոցով, պետության կողմից տրամադրվող միջոցների որոշակի գումարի սահմաններում, ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերից դուրս մնացած կարիքավոր ընտանիքների համար ներդնել սոցիալական աջակցության կենսաապահովման ծրագրային փաթեթ համադրելով դրամական և ծառայությունների վրա հիմնված մոտեցումները

Սոցիալական աջակցության ծրագրերի և սոցիալական աջակցության կենսաապահովման ծրագրերում ներառված են առավել մեծ թվով կարիքավոր ընտանիքներ։

Սոցիալական աջակցության տրամադրման կարիքահեն և արդյունավետ համակարգը ներդրված է։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակում

36.

Ներդնել սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների և ծրագրերի մշտադիտարկման և արդյունավետության գնահատման արդյունավետ համակարգ

Ստեղծվել են հիմքեր սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման համար։

Մշտադիտարկման և արդյունավետության գնահատման համակարգը գործում է։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2017-2019 թթ. պարբերաբար

օրենքով չարգելված այլ միջոցներ

37.

Մշակել և ներդնել ՔԿԱԳ մարմինների հետ ծննդյան և այլ ակտերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակության համակարգ

Կրճատվել է քաղաքացիների կողմից ներկայացման ենթակա փաստաթղթերի թիվը, բարձրացել է կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու գործընթացի արդյունավետությունը։

ՔԿԱԳ մարմինների հետ ծննդյան և այլ ակտերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակության համակարգը ներդրված է։

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2017 թ. չորրորդ եռամսյակ

օրենքով չարգելված այլ միջոցներ

38.

Բնակչության սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ ներդնել սոցիալական պաշտպանության ոլորտի միասնական տեղեկատվական համակարգ (ներառյալ դեպքի վարումը)՝ (էլեկտրոնային սոցիալական ծառայությունների տեղեկատվական համակարգ (ներառյալ դեպքի վարումը)) հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենսդրության պահանջները

Համակարգի ներդրմամբ անձի և պետական մարմնի համար ապահովվել է տեղեկատվության հասանելիությունը, բարելավվել է սոցիալական ոլորտի վարչարարությունը։

Էլեկտրոնային սոցիալական ծառայությունների տեղեկատվական համակարգը ներդրված է։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

օրենքով չարգելված այլ միջոցներ

39.

Մշակել բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքներն ամրագրող հիմնարար իրավական ակտ

Նվազագույն երաշխիքներ են ստեղծվել բազմազավակ ընտանիքների իրավունքների պաշտպանության և պետական աջակցության համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2017 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

40.

Ուսումնասիրել աշխատանքային հարաբերություններում աշխատողների իրավունքների պաշտպանության արտադատական ազգային մեխանիզմի ներդրման հնարավորության հարցը

Աշխատանքային հարաբերություններում աշխատողների իրավունքների պաշտպանության արտադատական ազգային մեխանիզմի ներդրման հարցի վերաբերյալ առկա են հնարավոր լուծման տարբերակներ։

Ուսումնասիրությունն իրականացվել է, առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարություն։

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2017 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

41.

Կատարելագործել ընտանիքի անապահովության գնահատման մեթոդաբանությունը, մշակել ընտանիքի անապահովության գնահատման օբյեկտիվ և համակողմանի չափորոշիչներ

Ընտանիքների անապահովության գնահատման նոր մոտեցումների և մեթոդաբանության կիրառմամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգը կատարելագործվել է, և բարելավվել են կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների (ընտանեկան, սոցիալական նպաստներ և հրատապ օգնություն) տրամադրման արդյունավետությունը և հասցեականությունը։

Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված ընտրանքային հետազոտության, այդ թվում՝ նաև բազմաչափ աղքատության գնահատման արդյունքներով ներկայացվող առաջարկությունների հիման վրա ընտանիքի անապահովության բնութագրիչների թիրախային ցուցանիշները մշակված են, ընտանիքների անապահովության գնահատման բարեփոխված մեթոդաբանությունը սահմանված է։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2017 թ. երկրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

42.

Հստակեցնել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող ընտանիքներին տրամադրվող պետական աջակցության մոտեցումները և աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված հարցերը

Նախադրյալներ են ստեղծվել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 94 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պարտավորությունների կատարման համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2017 թ. երկրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ

43.

Իրականացնել վերապատրաստում անչափահասների գործերով արդարադատության ոլորտում ներգրավված պաշտոնատար անձանց համար

Ստեղծված են նախադրյալներ երեխաների արդարադատության ոլորտի օրենսդրության արդյունավետ իրացման համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ փաստաբանների պալատ (համաձայնությամբ)

2018-2019 թթ. պարբերաբար

օրենքով չարգելված այլ միջոցներ

44.

Բարելավել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի տրամադրման, ինչպես նաև երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան միանվագ պետական նպաստների վարչարարությունը

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմումները կարող են ներկայացվել նաև առցանց։

Սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայություններն ընդլայնվել են, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմելու համակարգը ներդրվել և գործարկվել է։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2018 թ. առաջին կիսամյակ

օրենքով չարգելված այլ միջոցներ

45.

Կատարել ուսումնասիրություն՝ ծնողին կամ կերակրողին արգելանքի վերցնելու կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների մնացած անչափահասներին և անաշխատունակ անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հսկողությամբ, խնամքի և գոյատևման միջոցներով ապահովելու գործող համակարգի արդյունավետության բարձրացման վերաբերյալ

Ստեղծվել են նախադրյալներ կերակրողին արգելանքի վերցնելու, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների մնացած անչափահասների, ինչպես նաև անաշխատունակ անձանց՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովելու հարցում որոշում կայացնելու արդյունավետության բարձրացման համար։

Ուսումնասիրությունն իրականացվել է, առաջարկությունները ներկայացվել են ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ քննչական կոմիտե
(համաձայնությամբ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ)

2019 թ. երկրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

46.

Մշակել և ներդնել պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման մեխանիզմներ

Նախադրյալներ են ստեղծվել կրթությունից դուրս մնացած երեխաների կրթության իրավունքի իրացման համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե (լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում)
օրենքով չարգելված այլ միջոցներ

47.

Երեխաների պաշտպանվածության ապահովման համար մշակել երեխաների և ծնողների համար համացանցից օգտվելու ուղեցույցներ

Բարձրացել է թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանվածության աստիճանը։

Երեխաների և ծնողների համար համացանցից օգտվելու ուղեցույցները հրապարակված են։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ)

2019 թ. երրորդ եռամսյակ

օրենքով չարգելված այլ միջոցներ

48.

Երաշխավորել որակյալ
12-ամյա միջնակարգ կրթության համընդհանուր մատչելիությունը, այդ թվում՝ հոսքային ուսուցման համընդհանուր հասանելիությունն ու մատչելիությունը, բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց բնակվելու վայրից, սեռից, սոցիալական կարգավիճակից, հաշմանդամությունից, կրոնից և այլ առանձնահատկություններից

Ստեղծվել են լրացուցիչ երաշխիքներ միջնակարգ կրթության երրորդ աստիճանում` ավագ դպրոցում՝ անկախ ուսումնական հաստատության ձևից և ենթակայությունից, որակյալ կրթություն ստանալու համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2018 թ. առաջին եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

49.

Մշակել միջին բեռնվածության և թերբեռնված դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմ

Մեխանիզմի մշակման արդյունքում ստեղծվել են լրացուցիչ երաշխիքներ կրթության իրավունքի արդյունավետ իրացման համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2018 թ. առաջին եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

50.

Մշակել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների էթիկայի կանոններ՝ հաշվի առնելով Տոլեդոյի սկզբունքները

Ստեղծվել են պայմաններ ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների աշխատանքային գործունեության ընթացքում և հանրային ելույթներում էթիկայի կանոնների պահպանման համար։

Իրավական ակտերն ընդունված են։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

51.

ՀՀ օրենսդրությամբ ամրագրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման մարմինների կազմում շահերի բախումը բացառող դրույթներ

Ստեղծվել են իրավական հիմքեր հանրակրթական ուսումնական հաստատություններում շահերի բախման դեպքերը կանխելու համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե (լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում)

օրենքով չարգելված այլ միջոցներ

52.

Երաշխավորել գիտական անկախությունը, անաչառությունը, անկախ հետազոտական մտքի զարգացումն ու գիտական հետազոտական համակարգերի անկողմնակալությունը՝ բարձրագույն կրթության համակարգում

Մշակվել և ներդրվել են բուհերում անկախ գիտական հետազոտությունների համակարգի զարգացման և խթանման, ինչպես նաև բուհի և պետական բյուջեներից գիտական հետազոտություններին հատկացվող ֆինանսավորման միջոցների բաշխման մրցակցային և մասնակցային ընթացակարգեր ու մեխանիզմներ։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

Գիտության պետական կոմիտե

2017 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

53.

Կատարել ուսումնասիրություններ հուշարձանների տեղափոխման վերջին հինգ տարիների պրակտիկայի վերաբերյալ՝ վեր հանելով խնդիրները և ներկայացնելով լուծման առաջարկներ

Ստեղծվել են լրացուցիչ երաշխիքներ
ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ հուշարձանների տեղափոխման դեպքերը կանխելու ուղղությամբ։

Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀՀ կառավարություն։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

54.

Կատարել օրենսդրական փոփոխություններ՝ սահմանելով հանրային գերակա շահ ճանաչված սեփականության նկարագրության արձանագրության բողոքարկման ողջամիտ ժամկետ

Ստեղծվել են իրավական հիմքեր սեփականության իրավունքի առավել արդյունավետ պաշտպանության համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

2018 թ. առաջին եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

55.

Մշակել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ

Նախադրյալներ են ստեղծվում մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարումը ժամանակակից մոտեցումներին համապատասխան և կայուն զարգացման համատեքստում ապահովելու համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

56.

Մշակել փոփոխություններ և լրացումներ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում

Լրացուցիչ երաշխիքներ են ստեղծվում էկոլոգիական իրավունքների առավել արդյունավետ իրացման համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ բնապահապանության նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

57.

Շրջակա միջավայրի օրենսդրությունը և ոլորտի քաղաքականությունը համապատասխանեցնել
Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի՝ Հայաստանի վերաբերյալ կայացրած որոշումներին, մասնավորապես, շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության ազատության, որոշումների ընդունմանը հանրության արդյունավետ մասնակցության և դատական մատչելիության հարցերում

Ստեղծվել են պայմաններ ոլորտի իրավական դաշտը և քաղաքականությունը Օրհուսի կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու համար։

Իրավական ակտերի նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2017-2019 թթ. պարբերաբար

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

58.

Գործատուին տրամադրել պետական աջակցություն զբաղվածության կարգավորման պետական ծրագրերով աշխատաշուկայում անմրցունակ և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում

Կատարելագործվել են աշխատաշուկայում անմրցունակ և հաշմանդամություն ունեցող անձանց կայուն զբաղվածության ապահովման մեխանիզմները։

Ապահովվել է աշխատաշուկայում անմրցունակ և հաշմանդամություն ունեցող անձանց կայուն զբաղվածությունը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2017-2019 թթ. պարբերաբար

օրենքով չարգելված այլ միջոցներ

59.

Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար հնարավորություններ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում

Պայմաններ են ստեղծվել հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու, ինչպես նաև հասարակությանն ինտեգրման համար։

Իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

2018-2019 թթ. պարբերաբար

օրենքով չարգելված այլ միջոցներ

60.

Հաշմանդամություն ունեցող անձի կարիքի գնահատման նոր մոդելի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում

Հաշմանդամություն ունեցող անձի կարիքի գնահատման համակարգում նոր մոդելի ներդրման նպատակով իրավական հենքի ապահովում։

Հաշմանդամություն ունեցող անձի կարիքի գնահատման հստակ մեխանիզմների և ընթացակարգերի առկայություն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

օրենքով չարգելված այլ միջոցներ

61.

Վերանայել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը և անհրաժեշտ փոփոխություններ առաջարկել հաշմանդամություն ունեցող անձանց վտանգավոր և արտակարգ իրավիճակներում պատշաճ հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար

Առկա է արտակարգ իրավիճակներում հաշմանդամություն ունեցող անձանց օգնություն ցուցաբերելու համար մշակված գործողությունների պլան և ժամանակացույց։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. երկրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

62.

Ստեղծել իրավական հիմքեր հանրային կիրառության հասարակական շենք-շինություններում, հանգստի գոտիներում հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամների տեղաշարժման մատչելիությունն ապահովելու նպատակով

Իրավական հիմքեր են ստեղծվել նոր կառուցվող վարչական և հանրային կիրառության շենք-շինությունները, հանգստի վայրերը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. առաջին եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

63.

Մշակել հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող տարբեր մասնագիտացումներով համապատասխան մասնագետներ պատրաստելու ծրագիր

Հիմքեր են ստեղծվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու մասնագիտական պատրաստվածություն ունեցող մասնագետների պատրաստման համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2018 թ. երրորդ եռամսյակ

օրենքով չարգելված այլ միջոցներ

64.

Ընդլայնել հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրող համայնքային կենտրոնների ցանկը

Համայնքային կենտրոնները տրամադրում են առողջապահության, բժշկական վերականգնման մատչելիություն, զարգացման և կրթական աջակցություն, արտադպրոցական և ժամանցային զբաղմունքների հասանելիություն, կենսական անկախ հմտությունների զարգացում, ընտանիքի ամրապնդման և աջակցության ծառայություններ, այդ թվում՝ տրամադրում են ժամանակավոր խնամք։

Հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին աջակցություն ցուցաբերող համայնքային կենտրոններն ստեղծվել են և ծառայություն են մատուցում հաշմանդամություն ունեցող երեխաներին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ առողջապահության նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակում

65.

Ներդնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրման այլընտրանքային մոդելներ

Նախատեսվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների առնվազն երկու մոդելի ներդրում (մեկը Երևանում, մյուսը՝ հանրապետության որևէ մարզում)։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

66.

ՀՀ-ում տարեցների սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխման շրջանակներում սահմանել տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի և սոցիալական ծառայությունների նոր մոդելներ, ինչպես նաև խնամքի ծառայությունների՝ վճարովի և համավճարի սկզբունքով մատուցման մեխանիզմներ

Ստեղծվել են իրավական հիմքեր՝
- տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի և սոցիալական ծառայությունների տեսակների ընդլայնման, ծառայությունների որակի բարելավման, նոր մոդելների ներդրման համար,
-տարեցների շուրջօրյա խնամքի հաստատություններում, տնային պայմաններում, ինչպես նաև ցերեկային կենտրոններում վճարովի և համավճարի սկզբունքով ծառայությունների տրամադրման համար,
-տարեցների խնամքի գործող հաստատություններում ծառայությունների տեսականին ու որակը կատարելագործելու համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

67.

Մշակել ՀՀ-ում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագիր

Սահմանված են ՀՀ-ում կանանց և տղամարդկանց նկատմամբ պետական քաղաքականության առաջնահերթ ուղղությունները հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, անկախ սեռից, հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված քայլերը։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2017 թ. երկրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

68.

Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մշտադիտարկման և գնահատման մեխանիզմի ներդրում/կարգ

Սահմանվել են կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների քաղաքականության իրականացման մշտադիտարկման ընթացակարգեր։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակում

69.

Քայլեր ձեռնարկել պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված արդյունավետ պայքարի համար

Ստեղծվել են պայմաններ պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների թվի նվազման համար։

Ներդրվել են գործուն մեխանիզմներ՝ ներառյալ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված արշավներ և քննարկումներ՝ հատկապես մարզերում, ըստ անհրաժեշտության՝ մշակվել են համապատասխան իրավական ակտեր։

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ)

2017-2019 թթ. պարբերաբար

օրենքով չարգելված այլ միջոցներ

70.

Փոփոխություններ կատարել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերում

Հստակեցվել են ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի ուղղորդման, նույնացման և աջակցության ընթացակարգերը։

Իրավական ակտի (ակտերի) նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

2017 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

71.

Մշակել ընտանիքում բռնության ենթարկված անձանց ուղղորդման մեխանիզմ

Կարգավորված են ընտանիքում բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց աջակցելուն ուղղված պետական մարմինների համագործակցության, ընտանիքում բռնության ենթարկված անձանց նույնականացման և ուղղորդման հետ կապված հարաբերությունները։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

օրենքով չարգելված այլ միջոցներ

72.

Սահմանել ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող համալիր ծառայությունների տրամադրման և գնահատման չափանիշներ, այդ ծառայությունների բովանդակության, ծավալի, պայմանների, որակի և անվտանգության վերաբերյալ պահանջների նկատմամբ միասնական մոտեցման ապահովման համար

Մշակվել են ծառայությունների մատուցման միասնական չափորոշիչները։

Համապատասխան իրավական ակտերն ընդունված են։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2018 թ.
չորրորդ եռամսյակ

օրենքով չարգելված այլ միջոցներ

73.

Հայաստանում պետության կողմից ֆինանսավորվող աջակցության կենտրոնների հիմնում՝

ա. Հայաստանի 3 մարզերում և մայրաքաղաքում ստեղծել պետության կողմից ֆինանսավորվող աջակցության կենտրոններ

Աջակցության կենտրոններն օժտված են ընտանեկան բռնության ենթարկված առնվազն 750 անձանց հետևյալ ծառայությունները մատուցելու հնարավորությամբ՝ առողջապահական և խորհրդատվական աջակցություն, զոհերին և նրանց ընտանիքներին գործուն օգնության տրամադրում (այդ թվում՝ իրավական, հոգեբանական օգնության տրամադրում, թեժ գիծ), արտակարգ իրավիճակներում ապաստարանի տրամադրում՝ առաջնային հիմնական անհատական կարիքների բավարարման և պետական ծառայություններից օգտվելու հնարավորությամբ՝ մինչև անմիջական վտանգի վերացումը։

Ստեղծված են ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոններ Երևանում և
3 մարզերում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

2017 թ. չորրորդ եռամսյակ

օրենքով չարգելված այլ միջոցներ

բ. Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաքում ստեղծել պետության կողմից ֆինանսավորվող աջակցության կենտրոններ

Աջակցության կենտրոններն օժտված են ընտանեկան բռնության առնվազն 2000 զոհերին հետևյալ ծառայությունները մատուցելու հնարավորությամբ՝ առողջապահական և խորհրդատվական աջակցություն, զոհերին և նրանց ընտանիքներին գործուն օգնության տրամադրում (այդ թվում՝ իրավական, հոգեբանական օգնության տրամադրում, թեժ գիծ), արտակարգ իրավիճակներում ապաստարանի տրամադրում՝ առաջնային հիմնական անհատական կարիքների բավարարման և պետական ծառայություններից օգտվելու հնարավորությամբ՝ մինչև անմիջական վտանգի վերացումը։

Ստեղծված են ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոններ Երևանում և մարզերում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

2018 թ. չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակում։

74.

Ստորագրել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին»
ԵԽ-ի կոնվենցիան

Կոնվենցիան վավերացման ներկայացնելու նպատակով ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր։

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ-ի կոնվենցիան ստորագրված է։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2017 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

75.

Իրականացնել վերապատրաստումներ դատավորների, դատախազների, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների, փաստաբանների, ոստիկանության աշխատողների, ինչպես նաև սոցիալական աշխատողների համար՝ ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմաներով

Ստեղծված են նախադրյալներ ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ ՀՀ օրենսդրության արդյունավետ իրացման համար։

Վերապատրաստման դասընթացներն անցկացվում են։

ՀՀ արդարադատության ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ փաստաբանների դպրոց (համաձայնությամբ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ)

2018-2019 թթ. պարբերաբար

օրենքով չարգելված այլ միջոցներ

76.

Մշակել «Կանանց, խաղաղության և անվտանգության մասին» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի առնչությամբ միջոցառումների ազգային ծրագիր

Նախանշվել են կանանց ներկայացվածության և որոշումների կայացման բոլոր մակարդակներում, կոնֆլիկտների լուծման և խաղաղ բանակցային գործընթացներում նրանց առավել ակտիվ մասնակցության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները։

Միջոցառումների ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2018 թ. երկրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

77.

Ստեղծել օրենսդրական կառուցակարգեր ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավահավասարության ապահովման համար

Իրավական հիմքեր են ստեղծվել օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի ապահովման համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

78.

Ձևավորել ընդհանուր հավասարության ապահովման և խտրականության արգելքի անկախ և արդյունավետ մարմին

Ձևավորվել է ընդհանուր հավասարության ապահովման և խտրականության արգելքի ինստիտուցիոնալ կառուցակարգը։

Ընդհանուր հավասարության ապահովման և խտրականության արգելքի ինստիտուցիոնալ մարմինը գործում է։

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ)

2019 թ. չորրորդ եռամսյակ

օրենքով չարգելված այլ միջոցներ

79.

Մշակել հավասարության ապահովման և խտրականության արգելքի վերաբերյալ ազգային օրենսդրության կիրառման վերաբերյալ ուսումնա-տեղեկատվական նյութեր

Լրացուցիչ հիմքեր են ստեղծվել դատավորների՝ հավասարության ապահովման և խտրականության արգելքի վերաբերյալ ազգային օրենսդրության կիրառման կարողությունների զարգացման համար։

Նյութերը հրապարակված են։

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (համաձայնությամբ)

2019 թ. չորրորդ եռամսյակ

օրենքով չարգելված այլ միջոցներ

80.

Վերապատրաստել դատավորներին և փաստաբաններին հավասարության ապահովման և խտրականության արգելքի վերաբերյալ ազգային օրենսդրությունը կիրառելու համար

Բարելավվել են դատավորների և փաստաբանների հմտությունները հավասարության ապահովման և խտրականության արգելքի վերաբերյալ ազգային օրենսդրության կիրառման վերաբերյալ։

Դասընթացներն անցկացվում են։

ՀՀ արդարադատության ակադեմիա (համաձայնությամբ)

ՀՀ փաստաբանների դպրոց (համաձայնությամբ)

2018-2019 թթ. պարբերաբար

օրենքով չարգելված այլ միջոցներ

81.

Վերանայել ուսումնամեթոդական նյութերի բովանդակությանը ներկայացվող չափանիշները, որոնք բացառում են խտրականության և անհանդուրժողականության կարծրատիպերի տարածումը՝ հիմք ընդունելով Տոլեդոյի սկզբունքներն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթության բնագավառում խտրականության դեմ» և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիաների սկզբունքները

Հանրակրթության վերանայված կրթակարգն ու առարկայական չափորոշիչները մշակված և ընդունված են՝ հիմք ընդունելով իրավահավասարության և հանդուրժողականության, մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքներն ու արժեքները։

Իրավական ակտերն ընդունված են։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

82.

Մշակել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրենց ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի պահպանման և զարգացման իրավունքի իրականացումը կարգավորող օրենք

Ստեղծվել են օրենսդրական հիմքեր ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքների իրացման համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

83.

Ուսումնասիրություն կատարել ազգային փոքրամասնությունների լեզուներով դասավանդող ուսուցիչների, մանկավարժական անձնակազմի և կրթական նոր ծրագրերի կարիքների և հնարավորությունների վերաբերյալ

Ազգային փոքրամասնությունների լեզուներով դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագրերում ներառված են նոր մոտեցումներ։

Ուսումնասիրությունն իրականացվել է, արդյունքները ներկայացվել են ՀՀ կառավարություն, համապատասխան փոփոխությունները կատարվել են։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2017-2019 թթ. պարբերաբար

օրենքով չարգելված այլ միջոցներ

84.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին և ընտանիքներին բազմագործառույթ ծառայություններ տրամադրող աջակցության կենտրոնների

Վանաձորի մանկատանը խնամվող շուրջ 35 երեխայի շուրջօրյա խնամքը կփոխարինվի այլընտրանքային (համայնքահեն կամ ընտանիքահեն)՝ ցերեկային ծառայությունների:
Վանաձոր քաղաքի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին կտրամադրվեն բազմաբնույթ ծառայություններ։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե (լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում)

օրենքով չարգելված այլ միջոցներ

85.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն) վերակազմակերպում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների

Ստեղծված են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնները:
Մարզում (համայնքում) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվում են բազմաբնույթ ծառայություններ: Հաստատություններում խնամվող շուրջ 550 երեխայի շուրջօրյա խնամքը կփոխարինվի այլընտրանքային՝ ցերեկային ծառայությունների։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե (լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում)
օրենքով չարգելված այլ միջոցներ

86.

Դասակարգել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում մատուցվող (մասնագիտացված մանկատներ) ծառայությունները

Մասնագիտացված մանկատներում խնամվող երեխաների խնամքի տրամադրում՝ ըստ խնամվողների առողջական վիճակի և խնամքի ցուցանիշների։

Համապատասխան իրավական ակտն
ընդունվել է։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2017 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

87.

Իրականացնել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում տրամադրվող ծառայությունների համապատասխան աշխատողների վերապատրաստման, վերաորակավորման միջոցառումներ

Զարգացել են երեխաների խնամքի հաստատությունների մասնագետների մասնագիտական կարողությունները և հմտությունները։

Վերապատրաստումներն իրականացվել են։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2017 թ. չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե (լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում)

օրենքով չարգելված այլ միջոցներ

88.

Ապահովել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, բարձրացնել հաստատությունների բեռնաթափման և խնամատար ընտանիքների ներդրման գործընթացի արդյունավետությունը

Խնամատար ընտանիքների ձևավորման գործընթացը կանոնակարգված է, խնամատար ընտանիքներում խնամվող երեխաների խնամքի նկատմամբ մշտադիտարկման մեխանիզմները ներդված են, խնամատար ընտանիքների տեսակները ու ձևերը սահմանված են, մանկատների բեռնաթափման և այլընտրանքային ծառայությունները զարգացել են։

Իրավական ակտերի նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարություն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

89.

Բարելավել որդեգրման գործընթացի կանոնակարգումը, ապահովել որդեգրման գործընթացի թափանցիկությունը,
ներդնել որդեգրման ենթակա երեխաների անձնական (սահմանափակ) տվյաները, որդեգրել ցանկացող անձանց տրամադրելու մեխանիզմները

Որդեգրման ընթացակարգը բարելավված է,
որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ որոշակի անձնական տվյալներ կենտրոնացված հաշվառման վերցված երեխա որդեգրել ցանկացող անձանց տրամադրելու նոր ընթացակարգերը սահմանված են,
որդեգրման գործընթացի թափանցիկությունն ապահովված է։

Իրավական ակտերի նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարություն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

90.

Ստորագրել ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոնվենցիայի անձնական հաղորդումների ընթացակարգերի մասին կամընտիր արձանագրությունը

Նախադրյալներ են ստեղծվել երեխայի իրավունքների խախտման դեպքերում, երեխայի լավագույն շահից ելնելով, անձնական հաղորդումներ ներկայացնելու՝ կամընտիր արձանագրությամբ ամրագրված իրավունքների իրացման համար։

Կամընտիր արձանագրությունն ստորագրված է։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

91.

Քայլեր ձեռնարկել ծնողների և ուսուցիչների շրջանում ներառական կրթության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման
ուղղությամբ

Ծնողների և ուսուցիչների շրջանում բարձրացել է ներառական կրության վերաբերյալ իրազեկվածությունը:
Աճել է հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններից ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններ փոխադրված երեխաների թիվը։

Իրականացվել են իրազեկվածության արշավներ, ստեղծված են համապատասխան տեղեկատվական նյութեր։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2017-2019 թթ. պարբերաբար

օրենքով չարգելված այլ միջոցներ

92.

Ներդնել համընդհանուր ներառական կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմներ

Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրմամբ նախատեսված է համընդհանուր ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդնում, ինչը կնպաստի կրթության ոլորտում սահմանված նպատակների իրականացմանը, մասնավորապես, կապահովվի հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն բոլոր երեխաների համար։

Հանրապետության 7 մարզում գործում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվում է եռամակարդակ մանկավարժահոգեբանական աջակցություն, հանրակրթական դպրոցներում ներդրվել է ուսուցչի օգնականի հաստիք։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

93.

ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի 1980 թվականի կոնվենցիայի պահանջներին

Լրացուցիչ երաշխիքներ են ստեղծվել երեխայի միջազգային առևանգման դեպքերի վարման ընթացքում երեխայի իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ իրականացնելու համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

94.

ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի կոնվենցիայի պահանջներին

Լրացուցիչ երաշխիքներ են ստեղծվել օտարերկրյա որդեգրման գործընթացում երեխաների իրավունքների պաշտպանության համար։

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

ՀՀ արդարադատության նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

95.

Իրականացնել Սիրիայից հարկադիր տեղահանվածների կրթական, մշակութային, սոցիալական, տնտեսական ինտեգրման խնդիրների լուծմանը նպաստող ծրագրեր

Ծրագրերի իրականացման արդյունքում պայմաններ են ստեղծվել Սիրիայի փախստականների՝ կրթական, մշակութային, սոցիալական, տնտեսական կյանքին ինտեգրվելու համար։

Ծրագրերն իրականացվում են։

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2017-2019 թթ. պարբերաբար

օրենքով չարգելված այլ միջոցներ

96.

ՀՀ նախարարին կից հասարակական խորհուրդներում քննարկել սույն գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը, ինչպես նաև համապատասխան նախարարության կողմից մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այլ միջոցառումներ

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ապահովվել է աշխատանքների թափանցիկությունը, ինչպես նաև գործում է հարթակ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հարցերը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելու համար։

ՀՀ նախարարին կից հասարակական խորհուրդներում պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ։

ՀՀ նախարարություններ

2017-2019 թթ. պարբերաբար

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

97.

Մշակել սոցիալական պաշտպանության համապարփակ ռազմավարություն, որում հաշվի կառնվեն սոցիալական պաշտպանության բոլոր հարթությունները, ինչպես նաև կարիքի մեջ գտնվող անձանց՝ կյանքի շրջափուլի մոտեցման միջոցով

Սոցիալական պաշտպա- նության ռազմավարու-թյունը կարգավորում է անձանց սոցիալական պաշտպանության իրականացումը՝ կյանքի շրջափուլի մոտեցման միջոցով և կատարվել է իրականացման ֆինան-սական գնահատում

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

98.

Զարգացնել հաշվետվողական և պրոֆեսիոնալ սոցիալական աշխատուժ և ծառայություններ՝ Սոցիալական աշխատանքի վերաբերյալ օրենքի ընդունմամբ

Սոցիալական աշխատուժն ու ծառայություններն ավելի պրոֆեսիոնալ են որակավորման ծրագրերի զարգացման, դասընթացների հնարավորությունների և բարելավված աշխատանքային պայմանների միջոցով, ներառյալ համարժեք փոխհատուցումը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների մատուցման և սոցիալական աշխատանքի վերաբերյալ նվազագույն ստանդարտների սահմանմամբ:

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

Oրենքով չարգելված այլ միջոցներ

99.

Ընտանիքների անապահովության գնահատման և նպաստների համակարգերը համակարգել և կապել սոցիալական պաշտպանության այլ կարևոր միջամտությունների, հատկապես սոցիալական խնամքի և աջակցության ծառայությունների ու ակտիվ աշխատաշուկայի քաղաքականության հետ

Սոցիալական պաշտպանության միջամտությունները համախումբն արդյունավետորեն արձագանքում է ընտանիքների և երեխաների աղքատության և զրկանքների նվազեցմանը՝ նպաստելով մարդկային կապիտալի բարձրացմանը:

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

Օրենքով չարգելված այլ միջոցներ

100.

Ձևավորել բազմաբնույթ և բազմակողմանի համագործակցություն և համակարգման մշակույթ, որը կհանգեցնի տարբեր սոցիալական ծառայություններ մատուցողների միջև իրական փոխհարաբե-րությունների՝ գործող կանոնակարգերին համապատասխան և համագործակցության պրակտիկա կձևավորի բոլոր մակարդակներում և ՀՀ կառավարության մակարդակներում

Սոցիալական պաշտպանության ծրագրերը կապված են կրթության, առողջապահության, սնուցման, վաղ մանկության զարգացման, ընտանեկան բռնության կանխարգելման, շուրջօրյա հաստատություններից երեխաների դուրսբերման, ջրի և սանիտարական պայմանների, ինչպես նաև երեխաների պաշտպանության մասին ազգային առաջնահերթությունների հետ՝ առավել լավ արդյունքների հասնելու նկատառումներից ելնելով և համագործակցության ներքո:

Մշակվել է գործառնական ձեռնարկ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2019 թ. երրորդ եռամսյակ

Օրենքով չարգելված այլ միջոցներ

101.

Հավաքագրել և վերլուծել սոցիալապես խոցելի խմբերի (օրինակ՝ երեխաներ, կանայք, տարեցներ, հաշմանդամներ, աղքատներ) սոցիալական ներ-դրումները ծրագրային բյուջետավորման բարեփոխումների շրջանակներում՝ ֆինանսական հատկացումները ծրագրային վերջնական արդյունքների հետ առավել արդյունավետ կապելու համար

Սոցիալական քաղաքականության նպատակները և բյուջետային նպատակներն ու արդյունքները փոխկապակցված են, արդյունավետ, տարանջատված և թափանցիկ

Կատարված տարեկան վերլուծության արդյունքներով մշակվել է հաջորդ տարվա միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

Օրենքով չարգելված այլ միջոցներ

102.

Ուսումնասիրել «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը և այդ կարգավիճակի հետ կապված իրավական հետևանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանելու նպատակահարմարության հարցը

Որոշել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը և այդ կարգավիճակի հետ կապված իրավական հետևանքները նախատեսելու անհրաժեշտության հարցը

Ուսումնասիրությունն իրականացվել է, առաջարկությունները ներկայացվել են ՀՀ վարչապետի աշխատակազմ:

ՀՀ արդարադատության նախարարություն

2019 թ. չորրորդ եռամսյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

(հավելվածը փոփ., լրաց. 25.07.19 N 954-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 4-ի N 483-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի (այսուհետ` համակարգող խորհուրդ) ձևավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Համակարգող խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

 

II. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ, ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Համակարգող խորհրդի հիմնական նպատակը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի (այսուհետ` ծրագիր) կատարման ընթացքը համակարգելը, մշտադիտարկելը և գործողությունների կատարմանը նպաստելն է:

4. Համակարգող խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (խորհրդի նախագահ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալը (խորհրդի նախագահի տեղակալ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը (խորհրդի քարտուղար, ծրագրի համակարգող), Մարդու իրավունքների պաշտպանը կամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալը (համաձայնությամբ), Երևանի քաղաքապետի տեղակալը (համաձայնությամբ):

(4-րդ կետը փոփ. 23.06.17 N 714-Ն, խմբ. 25.07.19 N 954-Ն)

5. Համակարգող խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք կազմակերպվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ: Համակարգող խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` խորհրդի նախագահի տեղակալը:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նիստի օրվանից առնվազն 7 օր առաջ տեղեկացնում է խորհրդի անդամներին նիստի օրվա, ժամի, վայրի և օրակարգի մասին: Նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը (կարծիքները, առաջարկությունները և այլ` դրանց առկայության դեպքում) նիստի մասնակիցներին են փոխանցվում նախապես` էլեկտրոնային փոստով, նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:

7. Համակարգող խորհուրդը`

1) լսում և քննարկում է պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքով ստեղծված պետական մարմինների կողմից ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ եռամսյակային զեկույցները.

2) ուսումնասիրում և քննարկում է պատասխանատու հանրապետական գործադիր և օրենքով ստեղծված պետական մարմինների կողմից ծրագրով նախատեսված գործողությունների կատարման վերաբերյալ կիսամյակային գրավոր հաշվետվությունները.

3) կազմակերպում է պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքով ստեղծված պետական մարմինների կողմից ծրագրով նախատեսված գործողությունների կատարման վերաբերյալ կիսամյակային գրավոր հաշվետվությունների հանրային քննարկումներ.

4) պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքով ստեղծված պետական մարմինների հաշվետվություններն ուսումնասիրելուց և քննարկելուց հետո կարող է ներկայացնել առաջարկություններ ծրագրի կատարման արդյունավետությունը խթանելու և կատարմանը նպաստելու համար:

8. Համակարգող խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

 

III. ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքով ստեղծված պետական մարմինների կողմից ներկայացված կիսամյակային գրավոր հաշվետվությունները պետք է ներառեն ամփոփ տեղեկություններ ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի վերաբերյալ, մասնավորապես`

1) հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ.

2) ըստ անհրաժեշտության՝ ծրագրով նախատեսված այն գործողությունների վերաբերյալ, որոնց կատարման վերջնաժամկետը չի ավարտվում հաշվետու ժամանակահատվածում, սակայն որոշակի քայլեր արդեն կատարվել են.

3) այն ռիսկերի կամ հիմնախնդիրների վերաբերյալ (դրանց առկայության դեպքում), որոնք խոչընդոտում կամ վտանգի տակ են դնում ծրագրով նախատեսված գործողության հաջող կատարման ընթացքը.

4) այն առաջարկությունների վերաբերյալ, եթե այդպիսիք կան, որոնք կարող են նպաստել ծրագրով նախատեսված գործողությունների կատարմանը:

10. Անհրաժեշտության դեպքում, համակարգող խորհուրդը կարող է պահանջել լրացուցիչ պարզաբանումներ և առավել որոշակի տեղեկատվություն ներկայացված կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ:

 

IV. ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

11. Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո համակարգող խորհուրդը կազմակերպում է հանրային քննարկում` ծրագրով նախատեսված գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

12. Համակարգող խորհրդի նախաձեռնությամբ հանրային քննարկմանը մասնակցելու համար կարող են հրավիրվել համակարգող խորհրդի կազմում չընդգրկված պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

13. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանրային քննարկման օրվանից առնվազն 15 օր առաջ իր կայքում հայտարարություն է տեղադրում հանրային քննարկում կազմակերպելու մասին՝ նշելով հանրային քննարկման օրը, վայրը, ժամը և օրակարգը:

14. Հասարակական կազմակերպությունները հանրային քննարկմանը մասնակցելու ցանկության դեպքում էլեկտրոնային եղանակով մասնակցության հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` նշելով կազմակերպության անվանումը, կազմակերպության կոնտակտները (էլեկտրոնային փոստ և (կամ) հեռախոսահամար) և մասնակցի (մասնակիցների) տվյալները:

15. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նախապես գրանցված հասարակական կազմակերպություններին էլեկտրոնային փոստով տրամադրում է հանրային քննարկման օրակարգի վերաբերյալ փաստաթղթերը (հաշվետվություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ):

16. Հանրային քննարկման մասնակիցները`

1) լսում են զեկուցողների ներկայացումները և հաշվետվությունները.

2) կարող են ներկայացնել իրենց դիրքորոշումը և մեկնաբանությունները ներկայացվող գործողության կատարման ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև հանդես գալ առաջարկություններով:

17. Համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կարող են անցկացվել թեմատիկ հանրային քննարկումներ:

18. Հանրային քննարկումները վարում է համակարգող խորհրդի քարտուղարը:

 

V. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

 

19. Համակարգող խորհրդի նիստերը և հանրային քննարկումներն արձանագրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Նիստերի արձանագրություններն ստորագրվում են համակարգող խորհրդի նախագահի կամ նախագահի տեղակալի կողմից, իսկ հանրային քննարկումների արձանագրությունները` համակարգող խորհրդի քարտուղարի կողմից:

20. Նիստերի և հանրային քննարկումների արձանագրությունները ներառում են քննարկված հարցերի, ներկայացված զեկույցների ու ելույթների, հնչեցված կարծիքների և ներկայացված առաջարկությունների հիմնական դրույթները: Նիստերի և հանրային քննարկումների արձանագրություններին կցվում են քննարկված հարցերի վերաբերյալ փաստաթղթեր:

21. Նիստերի և հանրային քննարկումների արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

(հավելվածը փոփ. 23.06.17 N 714-Ն, խմբ. 25.07.19 N 954-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2019, N 954-Ն 17.08.2019, N 483-Ն
23.06.2017, N 714-Ն 01.07.2017, N 483-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան