Գլխավոր տեղեկություն
Համար
N 180-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.03.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2015 թվականի N 180-Ա

 

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը և կուտակային բաղադրիչի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝

1. Հաստատել կուտակային բաղադրիչի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2015 թվականի մարտի 23-ը ներկայացնել կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչում ընդգրկվածների բազան աստիճանական ընդլայնելու միջոցառումների ցանկը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 9-ի N 180-Ա

որոշման

 

Ժ ա մ ա ն ա կ ա ց ո ւ յ ց

 

Կուտակային բաղադրիչի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու միջոցառումների

 

NN ը/կ

Միջոցառման նկարագրությունը

Պատասխանատու կատարողը

Ժամկետը

Ակնկալվող արդյունքը

Ֆինանսավորումը

1

Մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված և անձնավորված հաշվարկի հիման վրա հաշվարկված պարտավորությունների միջև առկա տարբերության կրճատում

       

1.1

Սոցիալական վճարների չմարված պարտավորություններ ունեցող գործատուների մասին տեղեկատվության վերլուծության իրականացում` այդ թվում նաև՝ պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման պատճառների բացահայտմամբ

ՀՀ ֆինանսների նախարարություն

16.03.2015թ.

Տեղեկանք, որը կներառի սոցիալական վճարների պարտավորություն ունեցող գործատուների մասին տեղեկատվություն՝ ըստ պետական և ոչ պետական հատվածի:
Ոչ պետական հատվածի գործատուների մասին տեղեկատվությունը կներկայացվի ըստ հետևյալ բաժանումների`
 1) ըստ հարկային տեսչությունների.
2) ըստ սոցիալական վճարի ժամկետանց պարտավորության ծավալի՝
 - մինչև 500 000 դրամ՝ մանր, միջին
- 500 000 դրամ և ավելի՝ խոշոր
3) ըստ այդ գործատուների՝ կուտակային բաղադրիչի մասնակիցներ հանդիսացող աշխատողների միջին թվաքանակի.
- մինչև 5՝ մանր,
- 6-50՝ միջին,
- 50 և ավելի՝ խոշոր:

չի պահանջվում

1.2

Աշխատանքների իրականացում պետական համակարգի այն կառույցների (գործատուների) հետ, որոնք ունեն սոցիալական վճարի չմարված պարտավորություն (1.1-ին կետում նշված վերլուծության հիման վրա)

ՀՀ կառավարության աշխատակազմ

ճյուղային նախարարություններ

19.03.2015թ.

ՀՀ վարչապետի հանձնարարականի մշակում` խնդիրների լուծման եղանակների և ժամկետների (վերջնաժամկետների) սահմանմամբ

չի պահանջվում

1.3

Աշխատանքների իրականացում մասնավոր հատվածի այն կառույցների (գործատուների) հետ, որոնք ունեն սոցիալական վճարի չմարված պարտավորություն (1.1-ին կետում նշված վերլուծության հիման վրա)

ՀՀ ֆինանսների նախարարություն` հարկային տեսչությունների միջոցով

24.03.2015թ.

ՀՀ ֆինանսների նախարարի հրաման՝ անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների ներառմամբ

 

1.4

Դասընթացների կազմակերպում ընկերությունների ֆինանսական մասնագետների և հաշվապահների համար՝ սոցիալական վճարների, դրանց պարտավորության մարման ընթացակարգերի և հարակից հարցերի վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ

պարբերաբար մինչև
01.08.2015թ.

 ՀՀ ֆինանսների նախարարի հրաման՝ ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնում դասընթացներ կազմակերպելու և ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան մասնագետներին որպես դասընթացավար ընդգրկելու վերաբերյալ։ Դասընթացների անցկացման պլան-ժամանակացույցի կազմում և իրականացում

պահանջվում է ֆինանսավորում` դասընթացավարների վարձատրության համար

2.

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ վճարման հանձնարարականի ձևավորման գործընթացի ավտոմատացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.07.2015թ.

օրենքի 9-րդ հոդվածով սահմանված՝ կուտակային հատկացումների մասին անձնավորված տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին վճարման հանձնարարականը տալու օրը տրամադրելու պահանջի ապահովման համար տեխնիկատեղեկատվական համապատասխան մոդուլի մշակում և գործարկում

չի պահանջվում

3.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Հարկային մարմնի կողմից կուտակային հատկացումները և դրանց մասին անձնավորված և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստր վարողին փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը հաստատելու մասին» N 74-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա (համաձայնությամբ)

01.06.2015թ.

1) ՀՀ կառավարության որոշման փոփոխությունների մշակում և ընդունում, որոնցով կսահմանվի կուտակային հատկացումների մասին անձնավորված տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու հետ կապված սխալները շտկելու արդյունավետ գործընթացը 2) կուտակային հատկացումների մասին անձնավորված տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու հետ կապված սխալները շտկելու գործընթացի ավտոմատացման համար անհրաժեշտ տեխնիկատեղեկատվական մոդուլի ստեղծում և գործարկում

չի պահանջվում

4.

Եկամտային հարկի և սոցիալական վճարի համար մեկ միասնական գանձապետական հաշիվ կիրառելու վերաբերյալ առաջարկությունների (ներառյալ գործողությունների ժամանակացույցի) ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.07.2015թ.

հարկային օրենսդրությունում համապատասխան փոփոխությունների մշակում կամ նոր հարկային օրենսգրքում համապատասխան կարգավորումների նախատեսում

չի պահանջվում

5.

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասում նշված դեպքում (եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից) հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների` օրենքով սահմանված չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու գործընթացի կանոնակարգում

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.07.2015թ.

ՀՀ կառավարության 2014 թ. հուլիսի 31-ի N 813-Ն որոշման կիրարկման ապահովում

չի պահանջվում

6.

Կուտակային հատկացումների, մասնավորապես` սոցիալական վճարների հետ կապված դիմում-բողոքների քննարկման գործընթացի բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա (համաձայնությամբ)

01.06.2015թ.

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի կիրարկումն ապահովող՝ ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարականի (հրամանի) ընդունում, որով կհստակեցվեն քաղաքացիների դիմում-բողոքների հետ կապված իրավահարաբերությունները և գործընթացները

պահանջվում է ֆինանսավորում՝ ռեսուրսների ներգրավման համար (աշխատողների թվի ավելացում, տեխնիկական միջոցների ձեռքբերում)

7.

Մեկ անձի գծով երկու հանրային ծառայությունների համարանիշի բացառման խնդրի ուսումնասիրում, լուծման ուղղությամբ առաջարկների ներկայացում

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

01.04.2015թ.

օրենսդրության հստակեցման կամ այլ գործողությունների կատարման վերաբերյալ նամակ-առաջարկ ՀՀ կառավարությանը

 

8.

Գրանցման հայտում անձնական տեղեկատվության որակի բարձրացմանն ուղղված առաջարկների ներկայացում և դրան համապատասխան միջոցառումների իրականացում

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա (համաձայնությամբ)

01.05.2015թ.

փոփոխություն գրանցման հայտի լրացման հրահանգում և համապատասխան փոփոխություններ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ներկայացվող տեղեկատվության մեջ

 

9.

Ակտիվների կառավարիչների խնդիրների և համագործակցության ձևերի քննարկում և համապատասխան քայլերի նախատեսում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 ՀՀ կենտրոնական բանկ

15.03.2015թ.

տեղեկանք-առաջարկություն ակտիվների կառավարիչների խնդիրների քննարկման և վերջիններիս հետ համագործակցության անհրաժեշտ մակարդակի պահպանման քայլերի վերաբերյալ

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան