Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
11 օգոստոսի 2016 թվականի N 31
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրում կատարվող լրացման նախագծին` համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված լրացումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. օգոստոսի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թ. օգոստոսի 11-ի նիստի N 31 արձանագրային որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրում կատարվող լրացումը
2008թ. հուլիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը (այսուհետ՝ Համատեղ գործողությունների ծրագիր): Համատեղ գործողությունների ծրագրի ստորագրումից ի վեր ՀՀ կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկել ծրագրում նախանշված գործողությունների իրականացման ուղղությամբ: Ավելին, ԱՄՆ կառավարությունը համագործակցել է ՀՀ կառավարության հետ բարելավելու միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարում ՀՀ կարողությունները: Հաշվի առնելով այն արդյունավետ դերը, որ միջուկային փորձաքննությունը կարող է ունենալ միջուկային և այլ ռադիոակտիվ նյութերի շարունակական մաքսանենգության հետ առնչվող սպառնալիքների դեմ պայքարում՝ ՀՀ կառավարությունը և ԱՄՆ կառավարությունը (այսուհետ միասին՝ Մասնակիցները) մտադիր են ընդլայնել Համատեղ գործողությունների ծրագիրը Միջուկային փորձաքննության համագործակցության (այսուհետ՝ լրացում) վերաբերյալ այս հավելվածով: Հավելվածը ուրվագծում է մեխանիզմ ԱՄՆ կառավարության կողմից միջուկային փորձաքննության տեղեկատվության փոխանակման և տեխնիկական միջուկային փորձաքննության դրույթների օժանդակության համար՝ աջակցելու միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության հետաքննություններին:
Մասնակիցները հաստատում են, որ միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգությունը շարունակում է մնալ սպառնալիք միջազգային անվտանգության համար և հաստատում են իրենց մտադրությունը՝ աշխատել համատեղ արդյունավետորեն կանխարգելելու, հայտնաբերելու և պատասխանելու միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության պատահարներին:
Ի աջակցություն Համատեղ գործողությունների ծրագրում ուրվագծված մտադրությունների՝ Մասնակիցները կարող են փոխանակել միջուկային փորձաքննության տեղեկատվություն՝ օժանդակելու միջուկային կամ այլ ռադիոակտիվ նյութերի հնարավոր մաքսանենգության հետաքննություններին` այնքանով որքանով դա համահունչ է յուրաքանչյուր երկրի ներքին օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին: Միջուկային փորձաքննության տեղեկատվությունը դա տեղեկություն է միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի վերաբերյալ՝ ներառյալ, սակայն չսահմանափակելով նյութի դասակարգումը և բնութագրումը, նկարագիրը և սպեկտրալ տվյալները:
Ըստ նպատակահարմարության և համապատասխան միջոցների առկայության պարագայում, ԱՄՆ կառավարությունը մտադիր է միջուկային փորձաքննության օժանդակություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը` վերջինիս կողմից դիմելու պարագայում՝ աջակցելու միջուկային կամ այլ ռադիոակտիվ նյութերի հնարավոր մաքսանենգության հետաքննությանը: Միջուկային փորձաքննության աջակցությունը կարող է ներառել, բայց չի սահմանափակվում սպեկտրալ տվյալների փոխադարձ ստուգմամբ, նյութերի վերլուծությամբ և բնութագրումով:
ՀՀ կառավարությունը համապատասխանաբար Միջուկային փորձաքննության լաբորատորիայի կամ ՀՀ ԱԱԾ-ի միջոցով մտադիր է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությանը կամ Պետդեպարտամենտի Զանգվածային ոչնչացման զենքի հարցերով գրասենյակին ներկայացնել ցանկացած հարցում միջուկային փորձաքննության տեղեկատվության փոխանակման կամ միջուկային փորձաքննության օժանդակության համար՝ համաձայն սույն Համատեղ գործողությունների ծրագրի: ԱՄՆ կառավարությունը մտադիր է տարածել այդ հարցումը համապատասխան վարչությունների և գործակալությունների շրջանակներում վերանայելու համար, որը կարող է ներառել, բայց չի սահմանափակվում Էներգետիկայի և արդարադատության դեպարտամենտները, Հետաքննությունների դաշնային բյուրոն, որոնք կարող են տրամադրել միջուկային փորձաքննությունների աջակցություն: ՀՀ կառավարությունը արտաքին գործերի նախարարության միջոցով տեղեկացնում է Միացյալ Նահանգներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության, էներգետիկայի նախարարության և կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հարցումների վերաբերյալ, որոնք վերաբերում են միջուկային փորձաքննությունների տեղեկատվության փոխանակմանը կամ ԱՄՆ միջուկային փորձաքննությունների օժանդակությանը՝ համաձայն Համատեղ գործողությունների ծրագրի:
ՀՀ-ում միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի հնարավոր մաքսանենգության հետաքննության ավարտից հետո ՀՀ կառավարությունն ԱԳՆ միջոցով մտադիր է ստանալ այլ իրավազոր գերատեսչությունների համաձայնությունը՝ փոխանակելու համապատասխան միջուկային փորձաքննությունների տեղեկատվությունն Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության հետ:
Այս լրացումը նախատեսված է ուժի մեջ մտնել վերջին ստորագրման օրը: Ստորագրված է (երկիր) (ամսաթիվ) երկու օրինակից` յուրաքանչյուրը անգլերեն և հայերեն:
