ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2014 թվականի N 605-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-ին հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 940-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 796-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հանձնարարել սույն որոշման N 1 հավելվածում նշված ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը և սեպտեմբերի 15-ը Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովին ներկայացնել տեղեկություններ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու նոր վայրերի, նոր և (կամ) ազատված աշխատատեղերի ու դրանց քանակի, ինչպես նաև աշխատանքի տեսակների և բնույթի մասին:».
2) որոշման N 1 հավելվածի ցանկում`
ա. 3-րդ սյունակի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինը»,
բ. 8-րդ, 9-րդ և 10-րդ տողերում «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՀՀ Սյունիքի մարզպետարան», «ՀՀ Լոռու մարզպետարան» և «ՀՀ Շիրակի մարզպետարան» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-80-րդ կետերով.
« |
|
». |
3) որոշման N 2 հավելվածի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.
«7) բանվոր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 20 Երևան |