«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2006 թվականի N 249-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ, ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 25.09.14 N 1039-Ն)
1. Հաստատել`
ա) փրկարարական ծառայության համազգեստի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
բ) փրկարարական ծառայության համազգեստ տալու կարգը և օգտագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ձ Ե Վ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` նախարարություն) փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների, ինչպես նաև նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողների համազգեստի ձևը:
II. ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ
2.1. Փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշան
Փրկարարական ծառայության միասնական տարբերանշանը` վահանաձև, խորհրդանշում է փրկարար ծառայությունը: Վերին մասում 12 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆ» և անգլերեն թարգմանությամբ` «ARMENIA» բառերը: Ստորոտում կամարաձև, 10 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն թարգմանությունը` «RESCUE SERVICE» (նկար 1): Կարվում է ձախ թևքի վրա:
2.2. Ութաթև մետաղական խորհրդանիշը
Ութաթև ոսկեգույն, ներսը հավասարակողմ եռանկյունի խորհրդանիշը (նկար 2) միջազգային փրկարարական և քաղաքացիական պաշտպանության խորհրդանիշն է, որը նշանակում է օգնություն երկրագնդի բոլոր ուղղություններով:
2.3. Փրկարարի տարբերանշան
Փրկարարի տարբերանշանը վահանաձև է, հենքի հիմքում ութաթև միջազգային փրկարարական և քաղաքացիական պաշտպանության խորհրդանիշ, որը կառուցվում է 2 խորանարդի (մեծ և փոքր) հատումից: Ութաթև խորհրդանիշի կենտրոնում տեղավորված է քաղաքացիական պաշտպանությունը խորհրդանշող եռանկյունաձև կապույտ տարբերանշանը:
Հրշեջի տարբերանշանը հրշեջի սաղավարտ է՝ կենտրոնում իրար հատվող խաչաձև, դրոշի բռնակ հիշեցնող հրդեհամարման մետաղյա փողորակներով:
Տարբերանշանները փակցվում են համազգեստի օձիքի դիմային մասում (նկար 2):
Թևքի տարբերանշանները կրում են ձախ թևքի արտաքին կողմից ձմեռային (կիսասեզոնային) վերարկուների, կիսասեզոնային բաճկոնների, կիտելների, բրդե ժակետների և բաճկոնների` թևքի վերևի կետից մինչև նշանը` 90 մմ տարածությամբ:
III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
3.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` մուգ կապույտ գույնի
Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով առջևի կենտրոնական մասում ամրացված է 30 x 30 մմ կոկարդ` փրկարար ծառայության խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:
3.2. Կիտել` կիսաբրդյա
Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն Հայաստանի Հանրապետության զինանշանով կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով, և 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին: 2 ծոցագրպան՝ լանջափեշին ասեղնագործված տերևներով: Ուսանշանները` կարովի, արծաթագույն:
3.3. Բրդյա վերարկու
Մուգ կապույտ գույնի, հանովի կարակուլե օձիքով: Լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով ներքևի մասում, և ձախ կրծքավանդակին՝ մեկ ներկարված գրպանով: Ուսանշանները` կարովի, արծաթագույն:
3.4. Ձմեռային գլխարկ (փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար)
Մուգ կապույտ գույնի, կարակուլե, ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը։
3.5. Տաբատ` կիսաբրդյա
Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան՝ կափույրով: Կողքերին` 2 լայն 25 մմ կարմիր և նարնջագույն գունաժապավեններ:
3.6. Վերնաշապիկ
Կապույտ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
3.7. Փողկապ
Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով և զինանշանով:
3.8. Գոտի
Փրկարար ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող 30 x 50 մմ մետաղյա ճարմանդով:
3.9. Կոշիկներ
Սև գույնի, բնական կաշվից:
3.10. Ձեռնոցներ
Սպիտակ գույնի:
IV. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՍՊԱՅԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
4.1. Տոնական գլխարկ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի
Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան, առջևի կենտրոնական մասում ամրացված է 30 x 30 մմ կոկարդ` սույն հավելվածի 2-րդ նկարում ներկայացված խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:
4.2. Տոնական կիտել` կիսաբրդյա
Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, 22 մմ կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 վրադիր գրպան` կափույրներով՝ կրծքավանդակին: 2 ծոցագրպան: Տոնական ուսանշանները` մուգ կապույտ` համաձայն 7-րդ գլխի:
4.3. Տոնական տաբատ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի եզրագծերով
Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:
4.4. Տոնական վերնաշապիկ` սպիտակ
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար (ձմեռային) և կարճ (ամառային), ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:
4.5. Տոնական համազգեստի փողկապ
Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով:
4.6. Տոնական վերարկու` ձմեռային
Բրդյա, մուգ կապույտ գույնի, լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով` ներքևի մասում 2 ներկարված գրպանով: Երկշերտ օձիքով և գոտիով:
4.7. Տոնական համազգեստի շարֆ` կապույտ գույնի
Կապույտ կիսաբրդյա կտոր` 125 սմ x 24 սմ չափսի:
4.8. Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն)
Կիսաբրդյա, ուղիղ գոտիով, ուսանշանները` հանովի, ծալովի օձիքով: Օձիքի առաջամասում երկկողմանի պատկերված է սույն հավելվածի 2-րդ նկարում ներկայացված խորհրդանիշը: Կոճկվում է շղթայով, որը երեսապատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններ են, առանց կափույրի, շղթայով:
Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:
4.9. Ամենօրյա համազգեստի շապիկ (մայկա)
Շապիկ` կարճաթև, ամառային, երկնագույն:
4.10. Գլխարկ՝ ամենօրյա, ամառային
Գլխարկ՝ ամենօրյա (կեպի), կանաչ, ճակատային մասում ամրացված է սույն հավելվածի 2-րդ նկարում ներկայացված խորհրդանիշը:
4.11. Ամենօրյա համազգեստի ականջակալներով ձմեռային գլխարկ
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները մշակված են ոչխարի արծաթագույն մորթուց:
4.12. Ամենօրյա համազգեստի ձմեռային բաճկոն` կարճ, և տաբատ
Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով:
4.13. Ամենօրյա ձմեռային համազգեստի օձիք
Արհեստական մորթուց մուգ կապույտ գույնի (հանովի):
4.14. Կաշեգոտի
50 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:
4.15. Կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից:
4.16. Կիսաճտքավոր կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:
4.17. Ձմեռային ամենօրյա երկարաթև սվիտեր
Կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` ոսկեգույն կոճակով: Օձիքը` սրտաձև կամ շրջանաձև բացվածքով:
4.18. Ձմեռային ամենօրյա կարճաթև սվիտեր
Կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում ոսկեգույն կոճակով: Օձիքը` շրջանաձև բացվածքով:
4.19. Ձեռնոց` տոնական և ամենօրյա
Տոնական ձեռնոց` հնգամատ, սպիտակ բամբակյա գործվածքից:
Ամենօրյա ձեռնոց` հնգամատ, փիրուզագույն խիտ բրդյա գործվածքից:
4.20. Կանացի կիտել՝ տոնական, և կիսաշրջազգեստ
Մուգ կապույտ կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` ծալովի, թևքերը` երկկտոր: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:
V. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
5.1. Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար
Երկարաթև, փիրուզագույն (կանաչակապտագույն), ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ: Թիկունքին կարված է մեծ գրպան` կափույրով: Թիկունքին գրված են «ԱԻՆ» տառերը: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկամասում` կափույրով գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում՝ 2 լուսարձակող ժապավենով:
5.2. Փրկարարի տաբատ-բաճկոն` կարճ
Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:
5.3. Փրկարարի թիկնոց` ներդիրով
Հատուկ պաշտպանիչ աշխատանքային հագուստ է` վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: Բաղկացած է տաբատից և կիսաբաճկոնից՝ ներս ընկած թաքնված գրպաններով, վերևից ներքև ձգվող լուսարձակող ժապավեններով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, օդափոխիչ հատուկ անցքերով:
5.4. Փրկարարի կիսակոմբինեզոն
Տաք ներդիրով: Կիսակոմբինեզոնն ունի դեպի առաջ թեքված շղթայով փակվող գրպաններ, ունի լուսարձակող մանժետներ, լրացուցիչ ներս մտնող ռեզինե գրկող ներդիր:
5.5. Փրկարարի ձմեռային գլխարկներ (կեպկաներ)
Էլաստիկ, կիսաբրդյա նյութերից, արհեստական և բնական մորթիներով պատված ականջակալներով:
5.6. Փրկարարի ձմեռային կոշիկներ
Պատրաստված բարձրորակ կաշվից, ինչպես տաք ներդիրով, այնպես էլ կիսասեզոնային:
5.7. Փրկարարի ձմեռային համազգեստ
Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` փիրուզագույն (կանաչակապտագույն) պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 2 կողային վեր բարձրացող գրպանով, կրծքամասում` 2 գրպանով: Երկկողմանի շղթայով, օձիքն ուղղաձիգ դեպի վերև: Օձիքի մասում պաշտպանիչ կարմիր շղթայով կոճկվող կտոր է: Թևերը` լայն մանժետներով:
5.8. Փրկարարի ժիլետ` առանց թևերի
Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` փիրուզագույն (կանաչակապտագույն) պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թիկունքին լուսարձակող ժապավեններով:
5.9. Մայկա
Բամբակե կտորից` կապույտ գույնի:
5.10. Հրշեջ-փրկարարի ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն)
Փիրուզագույն (կանաչակապտագույն) կափույրով, 2 կրծքամասի գրպաններով, որոնք ամրացվում են 2 կոճակով: Օձիքը` ծալովի: Թևերը` մանժետով:
5.11. Տաբատ
2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով, 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 սմ սպիտակ լուսարձակող ժապավեններով:
5.12. Հրշեջ-փրկարարի մայկա
Բամբակե կտորից` կապույտ գույնի:
VI. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ (ՊԱՇՏՊԱՆԻՉ) ՀԱՄԱԶԳԵՍՏ
6.1. Ժիլետ` հրակայուն, ջրակայուն
Սև գույնի, երկկողմանի շղթայով, ուսերից դեպի գոտկատեղ և կոնքամասով 2 սմ լայնությամբ լուսարձակող ժապավեններով: Օձիքը` ուղղաձիգ դեպի վեր լուսարձակող ժապավենով: Թիկունքում ասեղնագործված են «ԱԻՆ» տառերը:
6.2. Ազատթող տաբատ` հրակայուն
Ներքևի մասում 2 սմ լայնությամբ լուսարձակող ժապավեններով: 2 կողային ներկարված գրպանով:
6.3. Բաճկոն` սև գույնի, հրակայուն
Երկկողմանի շղթայով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, գոտկատեղում և թևամասում` զուգահեռ, 10 սմ հեռավորությամբ, 2 լուսարձակող ժապավենով, կողային, դեպի վեր բարձրացող գրպաններով:
6.4. Կարճաթև մայկա
Կապույտ գույնի, բամբակյա:
6.5. Փրկարարի կիսաբաճկոն` կիսաերկար
Երկարաթև, փիրուզագույն (կանաչակապտագույն), ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, գրպաններով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ:
6.6. Փրկարարի կիսաբաճկոն` կարճ
Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով:
VII. ՈՒՍԱՆՇԱՆՆԵՐ
7.1. Փրկարարական ծառայության գեներալների մուգ կապույտ ուսանշանի վերին հատվածն ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով՝ 12 մմ տրամագծով մեկական կոճակով։ Ուսանշանների կենտրոնում ամրացված են 22 մմ տրամագծով աստղեր, ընդ որում, գեներալ-լեյտենանտի համար երկու աստղ (իրարից 25 մմ հեռավորությամբ), իսկ գեներալ-մայորի համար՝ մեկ աստղ։ Համազգեստի օձիքի դիմային մասում ուղղահայաց ասեղնագործված է դափնու տերև։
7.2. Գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող մուգ կապույտ տոնական ուսանշանների վերին հատվածն ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով՝ 12 մմ տրամագծով մեկական կոճակով։ Տոնական համազգեստի ուսադիրների վրա տեղադրված են հնգաթև ուռուցիկ աստղեր՝ համաձայն N 1 աղյուսակում նշված չափսերի և քանակի:
Աղյուսակ N 1
Փրկարարական ծառայության կոչումը |
Աստղերի տրամագիծը (մմ) |
Աստղերի քանակը (հատ) |
Ուսանիշի վերին կենտրոնական եզրից մինչև կոճակն ընկած տարածությունը (մմ) |
Գնդապետ |
20 |
3 |
7 |
Փոխգնդապետ |
2 |
7 | |
Մայոր |
1 |
7 | |
Կապիտան |
13 |
4 |
7 |
Ավագ լեյտենանտ |
3 |
7 | |
Լեյտենանտ |
2 |
7 | |
Ավագ ենթասպա |
3 |
7 | |
Ենթասպա |
2 |
7 |
Ամենօրյա համազգեստի կանաչ ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են ոսկեգույն անկյունակային ժապավեններ (գնդապետ, փոխգնդապետ, մայոր, կապիտան, լեյտենանտներ)` երիզված կապույտ թելով, 3 մմ հաստությամբ կապույտ երկայնակի ժապավեններ, իսկ ժապավենների վերին մասում ամրացվում են աստղեր` ըստ կոչման, և սույն կետի N 2 աղյուսակում ներկայացված քանակի։ Փրկարարական ծառայության ենթասպաների ամենօրյա համազգեստի ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են 30 աստիճան թեքությամբ ոսկեգույն ժապավեններ` երիզված կապույտ թելով.
Աղյուսակ N 2
Փրկարարա-կան ծառայության կոչումը |
Ոսկեգույն ան-կյունային ժա-պավենի հաս-տությունը/աստ-ղերի տրամագիծը (մմ) |
Ոսկեգույն անկյունային ժապավեն-ների/աստ-ղերի քանակը (հատ) |
Արտաքին կապույտ երիզի հաստությունը (մմ) |
Անկյունային ժապավենների միջև հեռավորությունը (մմ) |
Ուսանիշի վերին կենտրոնական եզրից մինչև կոճակն ընկած տարածությունը (մմ) |
Գնդապետ |
5/20 |
3/3 |
2 |
2 |
7 |
Փոխգնդապետ |
5/20 |
2/2 |
2 |
2 |
7 |
Մայոր |
5/20 |
1/1 |
2 |
2 |
7 |
Կապիտան |
3/13 |
4/4 |
3 |
1 |
7 |
Ավագ լեյտենանտ |
3/13 |
3/3 |
3 |
1 |
7 |
Լեյտենանտ |
3/13 |
2/2 |
3 |
1 |
7 |
Ավագ ենթասպա |
2/13 |
3/3 |
2 |
3 |
7 |
Ենթասպա |
2/13 |
2/2 |
2 |
3 |
7 |
Փրկարարական ծառայության ավագ, ավագ սերժանտ, սերժանտ, կրտսեր սերժանտ և շարքային կոչումներ ունեցող ծառայողների կանաչ, կապույտ երիզներով ուսադիրների վրա կարվում են դեղին ժապավեններ` համաձայն N 3 աղյուսակում նշված չափսերի և քանակի.
Աղյուսակ N 3
Փրկարարական ծառայության կոչումը |
Ուսադիրների վրայի ժապավենների քանակը |
Ուսադիրների վրայի ժապավենների լայնությունը (մմ) |
Ուսադիրների երկա-րությամբ ժապավենների միջև ընկած տարածությունը (մմ) |
Ուսադիրների ստորին եզրից մինչև ժապավենն ընկած տարա-ծությունը (մմ) |
Ավագ |
1 |
14 |
- |
- |
Ավագ սերժանտ |
1 |
14 |
||
Սերժանտ |
3 |
4 |
2 |
25 |
Կրտսեր սերժանտ |
2 |
4 |
2 |
25 |
Շարքային |
- |
- |
- |
Փրկարարական ծառայության ուսադիրների երկարությունը 130 մմ է։
VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
8.1. Նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատողները (այսուհետ` աշխատողներ) համազգեստը կրում են «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:
8.2. Աշխատողները կրում են սույն հավելվածի 4-րդ գլխով սահմանված համազգեստ:
8.3. Աշխատողների գլխարկին ամրացվում են նախարարության խորհրդանիշը և Հայաստանի Հանրապետության զինանշանը:
8.4. Աշխատողների կիտելի (ամենօրյա համազգեստի) ձախ թևքին ամրացվում է նախարարության խորհրդանիշը, իսկ աջ թևքին` նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության թևանշանը (նկար 3):
3-րդ նկարում ներկայացված թևանշանը նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պաշտոնական խորհրդանիշն է:
Թևանշանը վահանաձև է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 75 մմ:
Թևանշանի միջնամասում պատկերված է վահան: Վահանի ստորին հատվածում առկա է 9 մմ լայնությամբ կարմիր ժապավեն, որի վրա 2,5 մմ բարձրությամբ, սպիտակ տպագիր տառերով գրված է «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն»: Վահանի ներքևի կեսն զբաղեցնում է եռագույնը` կարմիր, կապույտ և նարնջագույն` 4 մմ լայնությամբ շերտեր, որոնց անմիջապես վերևում 3 մմ բարձրության վրա ոսկեգույն, տպագիր տառերով գրված է «Հայաստան», դրա վերևում պատկերված են հրշեջի սաղավարտ (անմիջապես վահանի վրա), իսկ վերնամասում, վահանի կողքերից (վահանից դուրս) և վահանի առանցքի նկատմամբ զուգաչափ` 2 հրշեջ կացին: Վահանի մեջտեղով, ուղղաձիգ, պատկերված է սուր:
Թևանշանի ֆոնը կապույտ է, եզրագծերը, «ԱԻՆ» տառերը, արծիվը` վառ ոսկեգույն են: Կացինների և սրի մետաղական մասերը բաց և մուգ գորշ գույնի են, իսկ մնացած մասերը` սև: Վահանի ներսի մասը բաց գորշ է:
8.5. Աշխատողների համազգեստի թևերի ստորին մասում կարվում են նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության թևքի տարբերանշանները (նկար 4), այն հաշվով, որ տարբերանշանի ստորին անկյունը թևքի ներքևի եզրից լինի 100 մմ բարձրության վրա: Թևքի տարբերանշանները 1350-ի տակ միացված, բաց ոսկեգույն 5 մմ հաստությամբ շերտեր են:
Աշխատողների տարբերանշաններն են`
1) կրտսեր տեսուչի համար` մեկ շերտ.
2) տեսուչի համար` 2 շերտ.
3) ավագ տեսուչի համար` 3 շերտ.
4) գլխավոր պետական տեսուչի տեղակալի համար` 4 շերտ.
5) գլխավոր պետական տեսուչի համար` 5 շերտ:
Տեսուչի, ավագ տեսուչի, գլխավոր պետական տեսուչի տեղակալի թևքի տարբերանշանի շերտերը կարվում են իրարից 2,5 մմ, իսկ գլխավոր պետական տեսուչի թևքի տարբերանշանի շերտերը` իրարից մեկ մմ հեռավորության վրա:
IX. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ
9.1. Սույն գլխում ներկայացվում են համազգեստի և համազգեստի տարրերի նկարները.
ա) փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի թևքի տարբերանշանն է`
Նկար 1:
բ) փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի խորհրդանշաններն (Էմբլեմներ) են`
Նկար 2:
գ) նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների համազգեստի թևանշանն է`
Նկար 3:
դ) նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների համազգեստի թևքին փակցվող տարբերանշաններն են`
Նկար 4:
ե) փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի ձևն է`
Տոնական համազգեստ` գեներալների համար |
Ամենօրյա համազգեստ` գեներալների համար |
Տոնական համազգեստ` փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար
Տոնական ձմեռային համազգեստ` փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար
Ամենօրյա ամառային համազգեստ փրկարարական ծառայողների համար
Ամենօրյա համազգեստ փրկարարական ծառայողների համար
Ամենօրյա ձմեռային համազգեստ՝ փրկարարական ծառայողների համար
զ) փրկարարական ծառայության ծառայողների գլխարկների և փողկապների ձևերն են`
Ձմեռային գլխարկ` փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար |
Ձմեռային գլխարկ` փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար |
Տոնական
Տոնական
Փողկապ՝ փրկարար ծառայության գեներալների համար |
Փողկապ՝ փրկարար ծառայության գլխավոր, |
(հավելվածը փոփ. 21.08.08 N 1042-Ն, լրաց., փոփ., խմբ. 27.12.12 N 1689-Ն, խմբ. 14.02.13 N 304-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Սույն իրավական ակտով կանոնակարգվում են փրկարարական ծառայողներին համազգեստ տալու կարգը և համազգեստի օգտագործման ժամկետները:
2. Փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`
NN |
Անվանումը |
Քանակը` մեկ |
Կրելու ժամկետը |
1. |
Տոնական համազգեստ` - կիսաբրդյա գլխարկ. - կիսաբրդյա կիտել` տաբատով. - ձեռնոց |
1-ական հատ |
5-ական տարի |
2. |
Տոնական համազգեստի ձմեռային գլխարկ |
1 |
5 |
3. |
Սպիտակ վերնաշապիկ` տոնական համազգեստի համար |
1 |
2 |
4. |
Բրդյա վերարկու` տոնական համազգեստի համար |
1 |
4 |
5. |
Տոնական համազգեստի ուսադիր |
2 |
4 |
6. |
Փողկապ` տոնական համազգեստի համար |
1 |
5 |
7. |
Գոտի |
1 |
5 |
8. |
Կոշիկ |
1 զույգ |
2 |
9. |
Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն) |
1 |
1 |
10. |
Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) համազգեստի ձմեռային բաճկոն և գլխարկ |
1-ական հատ |
3-ական տարի |
11. |
Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) համազգեստի ուսադիր |
2-ական հատ |
2-ական տարի |
3. Թույլատրվում է սույն կարգի և ժամկետների 2-րդ կետով սահմանված կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:
4. Փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև գնդապետ կոչումներ ունեցող արական և իգական սեռերի ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`
NN |
Անվանումը |
Քանակը` մեկ |
Կրելու ժամկետը |
1. |
Տոնական համազգեստ` - կիսաբրդյա գլխարկ. - կիսաբրդյա կիտել` տաբատով (իգական սեռի ծառայողների համար` կիսաշրջազգեստով). - ձեռնոց |
1-ական հատ |
յուրաքանչյուրը՝ 5-ական տարի |
2. |
Սպիտակ վերնաշապիկ` տոնական համազգեստի համար` -կարճաթև. -երկարաթև |
1-ական հատ |
յուրաքանչյուրը՝ 2-ական տարի |
3. |
Տոնական համազգեստի համար` - բրդյա վերարկու. - շարֆ |
1-ական հատ |
յուրաքանչյուրը՝ 5-ական տարի |
4. |
Տոնական համազգեստի համար` - փողկապ. - կաշեգոտի |
1-ական հատ |
յուրաքանչյուրը՝ 5-ական տարի |
5. |
Տոնական համազգեստի ուսադիր |
2-ական հատ |
յուրաքանչյուրը՝ 4-ական տարի |
6. |
Կոշիկ |
1 զույգ |
2 |
7. |
Կիսաճտքավոր կոշիկ |
1 զույգ |
2 |
8. |
Ձմեռային ամենօրյա սվիտեր (երկարաթև կամ կարճաթև) |
1 |
3 |
9. |
Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն) |
1 |
1 |
10. |
Ամենօրյա փիրուզագույն (կանաչակապտագույն) համազգեստի` - ձմեռային բաճկոն. - ձմեռային գլխարկ |
1-ական հատ |
յուրաքանչյուրը՝ 4-ական տարի |
11. |
Ամենօրյա համազգեստի մայկա (կապույտ)` - առանց օձիքի. - օձիքով |
1-ական հատ |
յուրաքանչյուրը՝ 1,5-ական տարի |
12. |
Ամենօրյա համազգեստի ուսադիր |
2 |
3 |
5. Թույլատրվում է սույն կարգի և ժամկետների 4-րդ կետով սահմանված`
1) կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը.
2) կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը.
3) տոնական համազգեստ հատկացնել դրոշակակիր, գծային, նվագախմբի անդամ և հանդիսավոր արարողությունների մասնակից կրտսեր կոչում ունեցող ծառայողներին:
6. Սույն կարգի և ժամկետների 4-րդ կետով սահմանված համազգեստը կրելու ժամկետները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ծառայողների վրա:
7. Փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համազգեստ կրելու ժամկետներն են`
NN |
Անվանումը |
Քանակը` մեկ մարդու համար (հատ) |
Կրելու ժամկետը (տարի) |
1. |
Ամենօրյա համազգեստ` փիրուզագույն (կանաչակապտագույն) |
1 |
1 |
2. |
Ամենօրյա համազգեստի ձմեռային բաճկոն` փիրուզագույն (կանաչակապտագույն) |
1 |
3 |
3. |
Ամենօրյա համազգեստի մայկա (կապույտ)` - առանց օձիքի. - օձիքով |
1-ական հատ |
յուրաքանչյուրը՝ |
4. |
Ամենօրյա համազգեստի ձմեռային գլխարկ |
1 |
3 |
5. |
Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար |
1 լրակազմ |
2 |
6. |
Փրկարարի տաբատ-բաճկոն՝ կարճ |
1 լրակազմ |
2 |
7. |
Փրկարարի կիսակոմբինեզոն |
1 |
2 |
8. |
Փրկարարի` - կիսաճտքավոր կոշիկ. - սպորտային կոշիկ |
1-ական զույգ |
յուրաքանչյուրը՝ |
9. |
Փրկարարի երկարաճիտք կոշիկ` |
1 |
2 |
10. |
Փրկարարի ժիլետ առանց թևերի |
1 |
3 |
11. |
Տաբատ կամ կիսատաբատ |
1 |
1 |
8. Փրկարարական ծառայության ծառայողների հատուկ (պաշտպանիչ) համազգեստ կրելու ժամկետներն են`
NN |
Անվանումը |
Քանակը` |
Կրելու ժամկետը (տարի) |
1. |
Պաշտպանիչ` հրակայուն, ջրակայուն համազգեստ |
1 |
5 |
2. |
Ջրասուզակի համազգեստ |
1 |
5 |
3. |
Քիմիական, մանրէաբանական և այլ ախտահարման օջախներում աշխատելու համար պաշտպանիչ համազգեստ |
1 |
5 |
(հավելվածը խմբ. 27.12.12 N 1689-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |