ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2016 թվականի N 359-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 209-րդ, 210-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագրի 5-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու արդյունքում ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2016 թ. ապրիլի 8 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 6-ի N 359-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԼՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
|
NN ը/կ |
Փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերը |
Պատասխանատու կատարողը |
ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետը |
ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթներ, որոնց հիման վրա կատարվում է փոփոխությունը |
|
1. |
«Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
մինչև 2016 թվականի |
25 |
|
2. |
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
մինչև 2016 թվականի |
25 |
|
3. |
(կետն ուժը կորցրել է 18.08.16 N 851-Ա) | |||
|
4. |
«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
մինչև 2016 թվականի |
25 |
|
5. |
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
մինչև 2016 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
27 |
|
6. |
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
մինչև 2016 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
25 |
|
7. |
«ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
10 |
|
8. |
«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
146 |
|
9. |
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
132 |
|
10. |
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային կարգավորման պետական կոմիտե |
մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
146, 159 |
|
11. |
«Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
146, 159 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |