ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 2010 թվականի N 1146-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 503-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, ինչպես նաև 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «զ» և «ժգ» կետերի ու «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական համակարգի ներքին աուդիտի վարչությունը:
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժին:
3. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գործերի կառավարչությունը` առանձնացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչությունը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչությունը վերանվանել պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչություն:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների ծրագրավորման և մոնիթորինգի վարչությունը վերանվանել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման վարչություն:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչությունը վերանվանել տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչություն:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչությունը վերանվանել տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչություն:
8. (կետն ուժը կորցրել է 12.06.14 N 612-Ն)
9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչությունը վերանվանել պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչություն:
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության` աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
11. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչություն` աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով։
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 503-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի II-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) մակրոտնտեսական և միկրոտնտեսական քաղաքականության ոլորտում`
ա. պետական պարտքի գնահատումը,
բ. մակրոտնտեսական և բյուջետային ծախսային քաղաքականությունների տեսանկյունից միջազգային ֆինանսատնտեսական հաստատությունների հետ համագործակցությունը` իր իրավասությունների սահմաններում` հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ որոշված գերակայությունները,
գ. մակրոտնտեսական հիմնական նպատակային ցուցանիշների որոշումն ու սահմանումը, մակրոտնտեսական ծրագրավորումը, մակրոտնտեսական ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը,
դ. Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության հետ համակարգված հարկաբյուջետային քաղաքականության մշակումը և իրականացումը,
ե. ռազմավարական ծրագրի մշակման, տարեկան միջոցառումների ծրագրի ճշգրտման և վերանայման աշխատանքներին անմիջական մասնակցությունը.
2) բյուջետային եկամուտների քաղաքականության ոլորտում`
ա. հարկային, մաքսային և այլ եկամուտների ընթացիկ քաղաքականության և դրա կիրարկման վերլուծությունը,
բ. միջնաժամկետ և հեռանկարային մաքսային, հարկային և այլ եկամուտների քաղաքականության մշակումը,
գ. միջազգային հարկային և մաքսային համագործակցության ուսումնասիրությունը և քաղաքականության մշակումը,
դ. հարկային և մաքսային վարչարարության մեթոդաբանության մշակումը և այդ ուղղությամբ համապատասխան պատասխանատու մարմինների հետ համագործակցությունը.
3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման ոլորտում`
ա. առաջիկա տարվա բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպումը, այդ թվում` պետական և համայնքների բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերն ու դրանք ներկայացնելու կարգերի մշակումը և տրամադրումը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին,
բ. պետական կառավարման մարմիններից առաջիկա բյուջետային տարվա բյուջետային մուտքերի կանխատեսումների ու բյուջետային ֆինանսավորման հայտերի ստացումը, դրանց վերլուծությունը և առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և ելքերի ֆինանսական ծրագրավորումը,
գ. առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը,
դ. առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձի մշակումը (սահմանված կարգով այլ պետական կառավարման մարմինների հետ համատեղ),
ե. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մշակումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների ծրագրավորումը,
զ. Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների միջև հարաբերությունների կարգավորումը,
է. առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի ծրագրավորվող նախնական ցուցանիշների ծրագրավորումը,
ը. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման ու նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,
թ. Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, այդ ծրագրերի կազմման մեթոդաբանության մշակումը,
ժ. բյուջետային հատկացումների վերաբաշխումների կատարման մեթոդաբանության մշակումը և ներդրումը,
ժա. պետական մարմինների` բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գործընթացում ներգրավված աշխատողների մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման նպատակով պարբերականորեն համապատասխան դասընթացների կազմակերպման գործընթացի համակարգումը.
4) բյուջեների կատարման ոլորտում`
ա. Հայաստանի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպումը,
բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը,
գ. Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովումը,
դ. Հայաստանի Հանրապետության և համայնքների տնօրինության ներքո գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը,
ե. պետական հիմնարկների ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու և ամփոփելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև բյուջետային հատվածում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը,
զ. պետական և համայնքների բյուջեների կատարման ընթացքում պետական և համայնքային հիմնարկների կողմից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողության իրականացումը,
է. Հայաստանի Հանրապետության և համայնքների ֆինանսական հոսքերի սպասարկման կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության անունից պարտատոմսերի, մուրհակների, այլ վճարային արժեթղթերի թողարկումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` ներառյալ միջազգային ծրագրերի միջոցներից, վարկերի, փոխատվությունների, սուբսիդիաների, սուբվենցիաների, բյուջետային երաշխիքների տրամադրումը,
ը. պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերով (հաշիվներով) գործառնությունների հաշվառումը,
թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների արտաբյուջետային միջոցներով գործառնությունների կատարման մասին ֆինանսական հաշվետվություններ ստանալը. դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելը, ամփոփելը և դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմելն ու ներկայացնելը,
ժ. Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի կառավարումն ու սպասարկումը,
ժա. Հայաստանի Հանրապետության ներքին պետական պարտքի կառավարումն ու սպասարկումը,
ժբ. օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառումը և դրա հետ կապված գործառույթների համակարգումն ու հսկումը (մոնիթորինգ),
ժգ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ առաջացած` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների սպասարկումը,
ժդ. բյուջեների կատարումն ապահովող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումների իրականացումը,
ժե. օրենքով սահմանված շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախարարությանը և պետական կառավարման այլ մարմիններին, ինչպես նաև օրենքով պետական կառավարման մարմիններին վերապահված իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված բյուջետային հատկացումների և այլ ցուցանիշների` համապատասխանաբար վերաբաշխումների ու փոփոխությունների իրականացումը և հաշվառումը,
ժզ. Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների և Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի տվյալ տարվա համար ծրագրավորված և փաստացի կատարված ամփոփ ցուցանիշների հաշվառումը,
ժէ. ներքին աուդիտորների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայության ապահովումը և ներքին աուդիտի ոլորտում մեթոդաբանության մշակումը.
5) գնումների գործընթացի կարգավորման և համակարգման ոլորտում`
ա. գնումներին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների համակարգումը և հաստատումը կամ դրանք հաստատման ներկայացնելը,
բ. գնումների գործընթացի մեթոդական ղեկավարման կազմակերպումը,
գ. պատվիրատուների գնումների գործի համակարգման պատասխանատուների մասնագիտական ուսուցման, որակավորման, գնահատման և վերապատրաստման համակարգի առկայության ապահովումը,
դ. պատվիրատուներին գնումների գործի կազմակերպման հարցում մեթոդական օժանդակության ցուցաբերումը,
ե. գնումների պաշտոնական տեղեկագրում տեղեկությունների հրապարակման կարգի, այդ թվում` ժամկետների հաստատումը և տեղեկագրի հրապարակման աշխատանքների կազմակերպումը,
զ. գնման գործընթացի վերաբերյալ ստացված բողոքների քննարկումը, դրանց հիման վրա ստուգումների կազմակերպումը և պատվիրատուների համար պարտադիր կատարման ենթակա որոշումների ընդունումը,
է. գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը,
ը. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգումը,
թ. պատվիրատուների կողմից գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկումը.
6) հաշվապահական հաշվառման և աուդիտի կարգավորման ոլորտում`
ա. հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտների մշակումը,
բ. հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների ձևերի մշակումն ու հաստատումը,
գ. հաշվապահական հաշվառումը և աուդիտորական գործունեությունը կարգավորող` ստանդարտներից բացի այլ իրավական ակտերի մշակումը և, օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում, գերատեսչական նորմատիվ ակտերի հաստատումը,
դ. հաշվապահների և աուդիտորների որակավորման կազմակերպումը և անցկացումը,
ե. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ` բանկերի հաշվապահական հաշվառման վարման կարգի սահմանումը.
7) թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում`
ա. թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների քաղաքականության մշակումը, բնագավառին վերաբերող` լիցենզավորման կամ որակավորման ենթակա գործունեության որակավորումը,
բ. թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հանքահետախուզության, արդյունահանման, արտադրության, oգտագործման և շրջանառության բնագավառում պետական ներդրումային քաղաքականության մշակմանը մասնակցությունը,
գ. թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շուկայի պետական կարգավորման, ինչպես նաև թանկարժեք մետաղների և քարերի պետական պահուստների արդյունավետ կառավարման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի և մեթոդական փաստաթղթերի նախագծերի մշակումը.
8) ֆինանսատնտեսական և վարկային շուկայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների սահմաններում ֆինանսատնտեսական և վարկային միասնական պետական քաղաքականության մշակման ապահովումը, այդ թվում` ֆինանսական շուկայի վարկային և ոչ վարկային սեգմենտների զարգացման ծրագրերի մշակումը և այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը.
9) վիճակախաղերի, խաղատների, շահումով խաղերի գործունեության կարգավորման ոլորտում` վիճակախաղային, խաղատնային և շահումով խաղերի գործունեության վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, այդ թվում` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից.
10) միջազգային ֆինանսական համագործակցության ոլորտում`
ա. պետական պարտքի գնահատման, մակրոտնտեսական քաղաքականության և բյուջետային ծախսային քաղաքականության տեսանկյունից միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների ստացմանն ուղղված` պետական մարմինների գործողությունների (միջազգային ֆինանսական կազմակերպություններից, օտարերկրյա պետություններից վարկեր ու դրամաշնորհներ ստանալու նախաձեռնությամբ հանդես գալու, դրանց ստացման վերաբերյալ առաջարկություններ, դիմումներ, խնդրանքներ ներկայացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու, համագործակցելու, բանակցելու և նման այլ նախաձեռնողական-նախապատրաստական գործողություններ) համակարգումն իր իրավասության սահմաններում` հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ որոշված գերակայությունները, վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական մոնիթորինգի իրականացումը,
բ. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պետության կողմից ստանձնվող ֆինանսական պարտավորությունների մասին տեղեկանքների տրամադրումը.
11) պետական սեփականության կառավարման ոլորտում`
ա. բանկերի կանոնադրական կապիտալում պետական մասնակցության հաշվառումը, առևտրային կազմակերպություններում պետական մասնակցության դիմաց շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման նկատմամբ հսկողությունը, 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը` բացառելով այդ նպատակով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ստուգումները,
բ. լուծարված առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի կազմում, ինչպես նաև լուծարված ոչ առևտրային կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային արժեթղթերի) կառավարումը (գանձումը, պահանջի իրավունքի վաճառքը),
գ. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ Հայաստանի Հանրապետության անունից առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը,
դ. պետական գույքի մասնավորեցման հայեցակարգի և ճյուղային քաղաքականության մշակմանը մասնակցությունը,
ե. պետական ոչ առևտրային կազմակերպությունների (որպես հանրային ակտիվների) կառավարման մեթոդաբանության և հաշվետվողականության մեխանիզմների մշակումը և այդ կազմակերպությունների գործունեության կենտրոնացված մոնիթորինգի իրականացումը.
12) պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում`
ա. նախարարության կողմից` իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կնքված քաղաքացիաիրավական գործարքներից բխող պահանջներով դատարանում որպես հայցվոր հանդես գալը,
բ. պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմքով Հայաստանի Հանրապետությունից գումարի բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող կամ երրորդ անձ ներգրավվելը և պետության գույքային շահերի պաշտպանությունը,
գ. պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի ապօրինի գործողություններով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցման պահանջներով ընդդեմ պետությանը ներկայացված հայցերով դատարանում որպես պատասխանող հանդես գալը,
դ. վարչական մարմինների դեմ վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների հաշվառումը, ներկայացվող պահանջների ու վարչական մարմինների վիճարկվող վարքագծի վերլուծությունը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ելքերի և (կամ) եկամուտների վրա ազդող գործերով վարչական դատարանում որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ ներգրավվելը,
ե. պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի գործողությունների հետևանքով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասը, ինչպես նաև դատական ծախսերը Հայաստանի Հանրապետության կողմից հատուցելու դեպքում պետության հետադարձ պահանջները գնահատելը և ներկայացնելը,
զ. մի կողմից` Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից` քաղաքացիների կամ իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող փոխադարձ դրամական պարտավորությունների երկկողմանի կարգավորման նախաձեռնումը».
2) որոշման N 2 հավելվածի առաջին բաժնի 1-ին կետում՝
ա. հանել «Գանձապետական համակարգի ներքին աուդիտի վարչություն» բառերը,
բ. հանել «Լիցենզավորման վարչություն» բառերը,
գ. հանել «Ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչություն» բառերը,
դ. կետը լրացնել «Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն» բառերով,
ե. «Գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչություն» բառերը փոխարինել «Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչություն» բառերով,
զ. «Արտաքին աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների ծրագրավորման և մոնիթորինգի վարչություն» բառերը փոխարինել «Արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման վարչություն» բառերով,
է. «Բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչություն» բառերը փոխարինել «Տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչություն» բառերով,
ը. «Հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչություն» բառերը փոխարինել «Տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչություն» բառերով,
թ. «Պետական եկամուտների քաղաքականության վարչություն» բառերը փոխարինել «Պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչություն» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի առաջին բաժնի 3-րդ կետը լրացնել «Ներքին աուդիտի բաժին» բառերով.
4) որոշման N 2 հավելվածի երկրորդ բաժինը`
ա. լրացնել «Ֆինանսական վերահսկողության տեսչություն» բառերով,
բ. լրացնել «Լիցենզավորման գործակալություն» բառերով,
գ. լրացնել «Լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչություն» բառերով։
13. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 19-ի N 163 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 737-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «ա», «բ», «թ», «ժգ», «ժդ» և «իգ» ենթակետերը:
14. Հաստատել`
1) (ենթակետն ուժը կորցրել է 12.06.14 N 612-Ն)
2) (ենթակետն ուժը կորցրել է 12.06.14 N 612-Ն)
3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության կառուցվածքը` համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կանոնադրությունը` համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կառուցվածքը` համաձայն N 6 հավելվածի:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. սեպտեմբերի 14 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1146-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 12.06.14 N 612-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1146-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 12.06.14 N 612-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1146-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն oրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ լիցենզավորման բնագավառում նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրությանը համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են oրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն oրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակներն ու խնդիրները՝
1) խաղատների, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման գործունեությունների լիցենզավորումն է.
2) աուդիտորական գործունեության լիցենզավորումն է.
2.1) Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորումն է.
3) պարզ ընթացակարգով լիցենզավորումն է.
4) (ենթակետն ուժը կորցրել է 28.06.12 N 791-Ն)
5) (ենթակետն ուժը կորցրել է 28.06.12 N 791-Ն)
(7-րդ կետը փոփ. 28.06.12 N 791-Ն, լրաց. 09.10.14 N 1097-Ն)
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպման, աուդիտորական գործունեությունների, ինկասացիոն ծառայությունների մատուցման, ինչպես նաև պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորման գործընթացի կազմակերպումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործունեությունների լիցենզավորման հայտերի ուսումնասիրությունն ու դրանց՝ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներին համապասխանությունը պարզելը և դրանից բխող գործառույթների իրականացումը.
3) նախարարությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի (հանձնաժողովների) նիստերի նախապատրաստումը, կազմակերպումը, դրանից բխող գործառույթների իրականացումը և լիցենզավորման հանձնաժողովի (հանձնաժողովների) եզրակացություններից բխող գործառույթների իրականացումը.
4) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործունեությունների լիցենզիաների վերաձևակերպման հայտերի ուսումնասիրությունն ու դրանց՝ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներին համապասխանությունը պարզելը և դրանից բխող գործառույթների իրականացումը.
5) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործունեությունների իրականացման վայրերի փոփոխման հայտերի ուսումնասիրությունն ու դրանց՝ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներին համապասխանությունը պարզելը և դրանից բխող գործառույթների իրականացումը.
6) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործունեություններ իրականացնողների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունն ու դրանց՝ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներին համապասխանությունը պարզելը և դրանից բխող գործառույթների իրականացումը.
7) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործունեությունների իրականացման լիցենզիաների գրանցամատյանների վարումը.
8) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործունեությունների իրականացման լիցենզիաների գրանցամատյաններում տեղ գտած փոփոխությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի, և դրանք այլ պետական մարմիններին տրամադրումը.
9) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործունեություններ իրականացնողներին վերաբերող լիցենզավորման պարտադիր պահանջներ կամ պայմաններ սահմանող իրավական ակտերում տեղ գտած փոփոխությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի, և դրանք համապատասխան գործունեություն իրականացնողներին հայտնելը.
10) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործունեությունների լիցենզիաներ տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով ու չափով պետական տուրքի գանձումը, ինչպես նաև հերթական տարեկան պետական տուրքերի վճարման ժամկետների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչությանը.
11) վիճակախաղերի կազմակերպիչների կողմից ներկայացված գովազդի բովանդակությանը համաձայնություն տալու վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը.
12) շահումով խաղերի և խաղատան կազմակերպիչների կողմից հաստատված՝ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև վիճակախաղերի կազմակերպիչների կողմից վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերին համաձայնություն տալու վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը.
13) լիցենզավորված անձանց անհատական գործերում և լիցենզիաների գրանցամատյաններում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչությանը.
14) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան բնագավառների քաղաքականություն մշակող ստորաբաժանումներին, ըստ անհրաժեշտության, գործակալությունում առկա տեղեկատվության տրամադրումը.
15) նախարարությանն ուղղված՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված գործունեություններ իրականացնողների տարբեր դիմումների ուսումնասիրությունը և դրանց համապատասխան ընթացք տալը.
16) (ենթակետն ուժը կորցրել է 28.06.12 N 791-Ն)
17) գործակալության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման գործընթացին մասնակցությունը.
18) քաղաքացիներից, կազմակերպություններից, հանրապետական գործադիր մարմիններից, պետական և ոչ պետական այլ մարմիններից ստացվող` գործակալության գործառույթներին վերաբերող տարբեր դիմումների ուսումնասիրությունը և դրանց համապատասխան ընթացք տալը:
(8-րդ կետը փոփ. 28.06.12 N 791-Ն, լրաց. 09.10.14 N 1097-Ն)
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
10. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության oրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Գործակալության պետը պատասխանատու է լիցենզավորման բնագավառում նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` oրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
12. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է նախարարին.
7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
9) վերահսկողություն է իրականացնում գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների oգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
11) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
12) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Oրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
16. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:
17. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Գործակալության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են oրենքով և այլ իրավական ակտերով:
(հավելվածը փոփ. 28.06.12 N 791-Ն, լրաց. 09.10.14 N 1097-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1146-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Խաղային գործի լիցենզավորման բաժին
Աուդիտորական գործունեության, արժութային կարգավորման և պարզ ընթացակարգով լիցենզավորման բաժին
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1146-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է հսկողական գործառույթներ նախարարության կողմից լիցենզավորվող գործունեությունների՝ բացառությամբ աուդիտորական ծառայությունների իրականացման բնագավառում և պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին (այսուհետ` նախարար)` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը խմբ. 12.05.11 N 581-Ն, փոփ. 28.06.12 N 791-Ն)
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են oրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն oրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակը ու խնդիրը շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպման գործունեություններ իրականացնող լիցենզավորված անձանց կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների, ինչպես նաև համապատասխան բնագավառը կարգավորող նորմատիվ այլ իրավական ակտերի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն է:
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն իր նպատակի և խնդրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպման գործունեություններ իրականացնող լիցենզավորված անձանց նկատմամբ հսկողությունը` ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների միջոցով, ու դրանց արդյունքներով պայմանավորված գործառույթների իրականացումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով ու չափով հերթական տարեկան պետական տուրքերի գանձման ժամկետների ուղղությամբ հսկողություն իրականացնելը և դրանից բխող գործառույթների իրականացումը.
3) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց կողմից թույլ տրված խախտումների հաշվառումը և դրանց վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալությանը տրամադրումը.
4) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում տրված հանձնարարականների կատարման հսկումը և դրանցից բխող գործառույթների իրականացումը.
5) իր գործունեության ընթացքում հայտնաբերված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պայմանների և պահանջների խախտումների վերաբերյալ, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով.
6) հայտնաբերված խախտումների, ինչպես նաև ստուգումների արդյունքում կազմված ակտերի և պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալություն.
7) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան բնագավառների քաղաքականություն մշակող ստորաբաժանումներին, ըստ անհրաժեշտության, տեսչությունում առկա տեղեկատվության տրամադրումը.
8) քաղաքացիներից, կազմակերպություններից, հանրապետական գործադիր մարմիններից, պետական և ոչ պետական այլ մարմիններից ստացվող` տեսչության գործառույթներին վերաբերող տարբեր դիմումների ուսումնասիրությունը և դրանց համապատասխան ընթացք տալը.
9) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանցից օրենքով նախատեսված հաշվետվությունների, տեղեկությունների ընդունումը և ամփոփումը.
10) տեսչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման գործընթացին մասնակցությունը:
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է նախարարը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
10. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության oրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Տեսչության պետը պատասխանատու է նախարարության լիազորությունների շրջանակում վերահսկողական գործառույթների իրականացման և դրանց արդյունքների հիման վրա հայտնաբերված խախտումների վերացման ու ռիսկերի կանխարգելման ուղղությամբ նախարարին ներկայացվող առաջարկությունների, ինչպես նաև դրանց` oրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
12. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Տեսչության պետը`
1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
7) նախարարության և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
9) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների oգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
11) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
12) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Oրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
16. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:
17. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են oրենքով և այլ իրավական ակտերով:
(հավելվածը խմբ. 12.05.11 N 581-Ն, փոփ. 28.06.12 N 791-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1146-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Հսկողության բաժին
Փաստաթղթերի հաշվառման և վերլուծության բաժին
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |