ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2014 թվականի N 811-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) «Հայաստանի ազգային պետական պատկերասրահ» և «Հայաստանի պատմության պետական թանգարան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի ազգային պատկերասրահ» և «Հայաստանի պատմության թանգարան» բառերով.
2) հավելվածը «Հայաստանի պատմության պետական թանգարան» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի: Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 19 Երևան |