«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2006 թվականի N 75-Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 03.07.14 N 656-Ն)
«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 09.08.12 N 1014-Ն)
1. Սահմանել օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին դրամական վճարների չափը և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 03.07.14 N 656-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 03.07.14 N 656-Ն)
1. Սույն իրավական ակտով սահմանվում են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին դրամական վճարների չափի և վճարման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 03.07.14 N 656-Ն)
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվում են հետևյալ դրամական վճարները`
NN |
Պաշտոնը |
Դրամական վճարը | |
Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատությունների ունկնդիրների համար |
այլ օտարերկրյա պետությունների | ||
1. |
Կենտրոնական ապարատի վարչության պետ |
135.000 |
180.000 |
2. |
Մարզային (Երևան քաղաքի) վարչության պետ, առանձին բաժնի պետ |
117.000 |
162.000 |
3. |
Փրկարարական ջոկատի հրամանատար |
108.000 |
153.000 |
4. |
Խմբի պետ |
99.000 |
144.000 |
(2-րդ կետը փոփ. 03.07.14 N 656-Ն)
3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում` օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների ամսական կրթաթոշակները սահմանել 18.000 դրամի չափով:
4. Ուսման ընթացքում պահպանվում են օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր փրկարարական ծառայողների պաշտոնային դրույքաչափը:
(4-րդ կետը փոփ. 03.07.14 N 656-Ն)
5. Օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորող փրկարարական ծառայողների դրամական վճարումները և կրթաթոշակները վճարվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ֆինանսական ստորաբաժանման կողմից` կանխիկ կամ գանձապետական համակարգի միջոցով` փոխանցումներով:
(5-րդ կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն, 03.07.14 N 656-Ն)
6. Տվյալ ամսվա համար նախատեսված դրամական վճարումները և կրթաթոշակները փրկարարական ծառայողին վճարվում կամ նրա հաշվի համարին փոխանցվում են մինչև տվյալ ամսվա 30-ը:
(6-րդ կետը փոփ. 03.07.14 N 656-Ն)
(հավելվածը փոփ. 09.08.12 N 1014-Ն, 03.07.14 N 656-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |