«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 50514255
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
17 հունիսի 2014 թ. ք. Վանաձոր |
թիվ 221-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 440-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. մարտի 27-ի N 321-Ն որոշման 1-ին կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.6 կետով`
Որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2011թ. դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու մասին» N 440-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումը.
3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել նոր «ը» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«ը) առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների դեպքում` չի լրացել թեկնածուի 65 տարին, իսկ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների տնօրենների դեպքում` չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը.»:
2. Սույն որոշումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
ՀՀ Լոռու մարզպետ |
Ա. Նալբանդյան |