«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60414520
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
12 նոյեմբերի 2014 թ. |
թիվ 480-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 59-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 18-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 59-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) Հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետում, ինչպես նաև Հավելվածի ամբողջ տեքստում «իրավաբանական և վարչական վարույթի վարչություն» բառերը փոխարինել «իրավաբանական վարչություն» բառերով` համապատասխան հոլովաձևերով, իսկ «ԻՎՎՎ» բառը` «ԻՎ» բառով.
2) Հավելվածի 18-րդ կետի 2-րդ ենթակետում «վերլուծության վարչության» բառերը փոխարինել «վերլուծության և մրցակցության գնահատման վարչության» բառերով, իսկ «ՎՎ» բառը` «ՎՄԳՎ» բառով.
3) Հավելվածի 18-րդ կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
4) Հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետում «մեթոդաբանության և ռեեստրի վարման վարչության» բառերը փոխարինել «մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության» բառերով, իսկ «ՄՌՎ» բառը` «ՄԾՄՎ» բառով.
5) Հավելվածի 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝
«6) դիտանցումների բաժնի կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ԴԲ»:».
6) Հավելվածի ամբողջ տեքստում, բացառությամբ 61-րդ կետի, «վարչատնտեսական վարչություն» բառերը փոխարինել «ընդհանուր բաժին» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
7) Հավելվածի 61-րդ կետում «վարչատնտեսական վարչություն» բառերը փոխարինել «ներքին աուդիտի բաժին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ |
Ա. Շաբոյան |