ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2014 թվականի N 685-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «Ա ԵՎ Գ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ա և Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի հունիսի 26-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի հունիսի 26-ը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ա և Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 10-ի N 685-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Ա ԵՎ Գ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիր |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/արտահանման երկիրը |
Արժեքը(դրամ) |
1. |
8419 |
Սպիրտի թորման աշտարակ |
հավաքածու |
1 |
Իտալիա |
1090341000 |
2. |
8419 |
Տարողություն |
հավաքածու |
1 |
Իտալիա |
25515000 |
3. |
8419 |
Օդի կոմպրեսոր |
հավաքածու |
1 |
Իտալիա |
11907000 |
4. |
8419 |
Պոմպ` լրացուցիչ |
հավաքածու |
1 |
Իտալիա |
62370000 |
5. |
8419 |
Շոգու արտադրության հավաքածու |
հավաքածու |
1 |
Իտալիա |
96390000 |
6. |
8419 |
Փափկեցուցիչ 15000 լ/ժամ |
հավաքածու |
1 |
Իտալիա |
12474000 |
7. |
8419 |
Դեգազատոր |
հավաքածու |
1 |
Իտալիա |
18427000 |
8. |
8419 |
Շոգու ռեդուկտոր |
հավաքածու |
1 |
Իտալիա |
2551000 |
9. |
8419 |
Ջեկի պահեստամասեր |
հավաքածու |
1 |
Իտալիա |
3969000 |
Ընդամենը |
1323944000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|