ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2014 թվականի N 472-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված` «ՈՒԱԶ 3303» մակնիշի` 13.200.000.0 հազ. դրամ սկզբնական արժեքով (թողարկման տարեթիվը` 2008 թվական, նույնացման համարը` 70125526, շարժիչի համարը` 71104224) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|