ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
Բյուրականի գյուղական համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2010 թ. թիվ 49-Ա
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Համայնքի ավագանին որոշում է`
1. Թույլատրել համայնքի ղեկավարին կազմակերպելու Բյուրականի համայնքային սեփականություն հանդիսացող խմելու ջրի 1-ին և 2-րդ խորքային հորերի օտարումը։
2. Հրավիրել անկախ գնահատող խորքային հորերի մեկնարկային գին սահմանելու համար։
3. Սահմանված գինը ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը։
Բյուրականի համայնքի ղեկավար` |
Հ. Ավագյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|