ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2007 թվականի N 1149-Ն
ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Արաբկիր թաղային համայնքի վարչական տարածքում գտնվող` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից առանձնացնել Ազատության պողոտայի ու Ադոնցի փողոցին հարակից 19.113 հեկտար մակերես ունեցող հողամասը և ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի դասակարգման մեջ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2007 թ. հոկտեմբերի 12 Երևան |
Ս Խ Ե Մ Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ (ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻՆ ԵՎ
ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐԱԿԻՑ 19.113 ՀԵԿՏԱՐ ՏԱՐԱԾՔ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|