Գլխավոր տեղեկություն
Номер
N 2023-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.04.2003-02.10.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.02.15/11(535) Հոդ.51
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2002
Дата вступления в силу
16.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 2023-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին ընդունել «Գառնի-Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկությունը Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող` սեփականության իրավունքով իրեն պատկանող անավարտ շենքը սեփականության իրավունքով պետությանը փոխանցելու դիմաց Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածից 1400 քառ. մետր տարածք` առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով «Գառնի-Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման հողամասից 1400 քառ. մետր հողամաս ընկերության օգտագործմանը թողնելու և գույքի փոխանակման պայմանագիր կնքելու վերաբերյալ:

2. Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարությունն ավարտին հասցնելու և օբյեկտը շահագործման հանձնելու պատվիրատու ճանաչել Երևանի քաղաքապետին:

3. Երևանի քաղաքապետին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին ներկայացնել Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարությունն ավարտին հասցնելու և օբյեկտը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային ու տեխնիկական առաջադրանքը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ:

4. Լիազորել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր` հետևյալ պայմաններով`

ա) Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքների կապալառու ճանաչել «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը.

բ) «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը մեկ տարվա ընթացքում իրականացնում է Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքները` Երևանի քաղաքապետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համաձայնեցված նախագծային ու նախահաշվային փաստաթղթերի և շինարարության գնահատման տեխնիկական պայմանների հիման վրա, ընդ որում, շինարարական աշխատանքների իրականացման համար սեփական միջոցներից ներդնելով 2.5 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ մնացած գումարն ապահովում է պատվիրատուն.

գ) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարը պայմանագրի կնքման պահից մեկ տարի հետո «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն ի սեփականություն է հանձնում Երևանի քաղաքապետարանի շենքերը (Գրիգոր Լուսավորչի 13 և 13/1), Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության շենքը (Նալբանդյան 48) և Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտից, այն կառուցելուց հետո, 1845 քառակուսի մետր շենքի մաս` որպես փոխհատուցում սույն կետի «բ» ենթակետով նախատեսված ֆինանսավորման դիմաց` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

(4-րդ կետը փոփ. 03.04.03 N 356-Ն)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 07.03.03 N 204-Ն)

6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` օրենքով սահմանված կարգով օտարել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության` Երևանի Մոսկովյան 35, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության` Երևանի Տերյան 69 և Երևանի պատմության թանգարանի` Երևանի Մեսրոպ Մաշտոցի 33ա հասցեներում գտնվող շենքերն ու գոյացած միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

7. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում նախատեսել, որ սույն որոշման 6-րդ կետի համաձայն գոյացող միջոցներն ուղղվում են`

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 07.03.03 N 204-Ն)

բ) «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցով իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը (մինչև 600.0 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով).

գ) Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող կիսակառույց համալիրում Երևանի պատմության նոր թանգարանի մասնաշենքի կառուցմանը (մինչև 500.0 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով):

Ընդ որում, սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Վահե Յակուբյանի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն ստանձնված պարտավորությունն ամբողջ ծավալով կատարվելուց հետո:

Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 6-րդ կետի համաձայն գոյացող միջոցների` Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Վահե Յակուբյանի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն ստանձնված պարտավորությունն ամբողջ ծավալով կատարվելուց հետո առաջացած մնացորդի (բայց ոչ ավելի, քան 1100.0 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի) շրջանակներում սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված ծախսային ուղղությունները Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից ֆինանսավորելու չափերի վերաբերյալ:

(7-րդ կետը փոփ. 07.03.03 N 204-Ն)

8. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` շենքերը «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնվելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության շենքերի և Երևանի քաղաքապետարանի նոր մասնաշենքից հատկացվող մասի նկատմամբ «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 17
Երևան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան