Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-363-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (10.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 30.11.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.11.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.11.2021
Дата вступления в силу
10.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի նոյեմբերի 17-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հանրապետության նախագահը և վարչապետը կարող են ունենալ նաև հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ: Հանրապետության նախագահի՝ հասարակական հիմունքներով խորհրդականների թիվը չի կարող գերազանցել երկուսը: Վարչապետի համաձայնությամբ փոխվարչապետները և նախարարները կարող են ունենալ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ, իսկ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը՝ օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականի կարգավիճակով՝ Սփյուռքի գործերի հանձնակատարներ: Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են վարչապետի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները և Սփյուռքի գործերի հանձնակատարները պաշտոնատար անձինք չեն: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները և Սփյուռքի գործերի հանձնակատարները չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառի վերաբերյալ, իսկ Սփյուռքի գործերի հանձնակատարները մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում Սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառի և իրականացվող աշխատանքների արդյունավետության վերաբերյալ: Վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդականները կարող են ընդգրկվել վարչապետի կողմից ստեղծվող հանձնաժողովներում: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները չեն կարող կատարել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված աշխատանքները:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. նոյեմբերի 29

Երևան
ՀՕ-363-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան