ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 8-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի, 19-րդ հոդվածի 8-րդ մասի, 20-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 22-րդ հոդվածի 3-րդ մասի, 27-րդ հոդվածի 4-րդ և 17-րդ մասերի, 28-րդ հոդվածի 3-րդ մասի և 29-րդ հոդվածի 3-րդ մասի «դատախազության աշխատակազմում» բառերը փոխարինել «դատախազությունում» բառով:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերի «դատախազության աշխատակազմի» բառերը փոխարինել «դատախազությունում» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-66-Ն |