ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2020 թվականի N 54-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Այն կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին, որոնցում, կախված դրանց գործունեության ոլորտի՝ հանրության և պետության համար կենսական նշանակությունից, տվյալ ոլորտը վերահսկող՝ ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգումներ, բացառության կարգով, կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ» N 1925-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանը» բառերը փոխարինել «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունվարի 23 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի N 54-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1925-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ, ԿԱԽՎԱԾ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ՝ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ, ՏՎՅԱԼ ՈԼՈՐՏԸ ՎԵՐԱՀՍԿՈՂ` ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ, ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՎԵՑ ԱՄԻՍԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ
|
»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |