ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի մայիսի 3-ին
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները և դրա հաշվարկման ու գանձման կարգը:
Սույն օրենքի դրույթները չեն տարածվում քաղաքացիների սեփականություն հանդիսացող կամ նրանց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերում կամ օրինական հիմքերով օգտագործման տրամադրված արոտավայրերում կամ խոտհարքներում աճեցված և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում չգրանցված բուսական աշխարհի օբյեկտների վրա:
(1-ին հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-82-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Հոդված 2. |
Կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումները |
Սույն օրենքի իմաստով կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական և ֆիզիկական անձանց հետևյալ գործողությունները`
1) առանց սահմանված կարգով տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների), կնքված պայմանագրերի և դրանցով սահմանված պայմանների խախտմամբ իրականացվող կենսապաշարների օգտագործումը.
2) պարարտանյութերի և այլ պատրաստուկների, թունանյութերի չկանոնակարգված օգտագործումը, որի հետևանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին.
3) հազվագյուտ, անհետացող և Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց ձվերի, բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացումը և (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են այդ կենդանիների թվաքանակի կրճատմանը և ապրելավայրերի վատթարացմանը.
4) օրենսդրությամբ սահմանված որսի և ձկնորսության կատարման կանոնների խախտումները.
5) կենդանական աշխարհի օգտագործման և պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին:
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:
(2-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-82-Ն)
Հոդված 3. |
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները |
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագներն են`
1) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր առանձնյակի (անկախ տարիքից) համար`
ա. տարածաշրջանում անհետացած (RE) կատեգորիայի տեսակների համար`
ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
ԴԱՍ` ՓՈՐՈՏԱՆԻՆԵՐ |
|
Կարգ` Նստաչքավորներ - Basommatophora |
10 000 դրամ |
Ընտանիք` Տափակ խխունջներ - Planorbidae |
|
ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
ԴԱՍ` ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ |
|
Ընտանիք` Ավազամկնանմաններ, Gerbillidae |
|
Ընտանիք` Կատվազգիներ, Felidae |
|
Ընտանիք` Բորենիներ, Hyenidae |
|
բ. կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար.
ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
ԴԱՍ` ՓՈՐՈՏԱՆԻՆԵՐ |
|
Ընտանիք` Բիթինիդներ – Bithyniidae |
5 000 դրամ |
Ընտանիք` Լիթոգլիֆիդներ – Lithoglyphidae |
5 000 դրամ |
Ընտանիք` Տափակ խխունջներ – Planorbidae |
5 000 դրամ |
Ընտանիք` Նեղ խխունջներ – Vertiginidae |
5 000 դրամ |
Ընտանիք` Օրկուլիդներ – Orculidae |
5 000 դրամ |
Ընտանիք` Էնիդներ – Enidae |
5 000 դրամ |
Ընտանիք` Կլաուզիլիդներ – Clausiliidae |
5 000 դրամ |
ԴԱՍ՝ ԵՐԿՓԵՂԿԵՐ |
|
Ընտանիք՝ Պիզիդիիդներ – Pisidiidae |
5 000 դրամ |
ԴԱՍ՝ ՄԻՋԱՏՆԵՐ |
|
Ընտանիք՝ Նետիկներ - Coenagrionidae |
5 000 դրամ |
Ընտանիք՝ Իսկական ճպուռներ - Libellulidae |
5 000 դրամ |
Ընտանիք՝ Մորեխներ - Acrididae |
5 000 դրամ |
Ընտանիք՝ Ծղրիդներ – Tettigoniidae |
5 000 դրամ |
Ընտանիք՝ Հսկա որդաններ - Margarodidae |
5 000 դրամ |
Ընտանիք՝ Գնայուկ բզեզներ – Carabidae |
5 000 դրամ |
Ընտանիք՝ Խոլեվիդներ - Cholevidae |
5 000 դրամ |
Ընտանիք՝ Թերթիկաբեղավորներ – Scarabaeidae |
5 000 դրամ |
Ընտանիք՝ Չրխկաններ - Elateridae |
5 000 դրամ |
Ընտանիք՝ Ոսկեբզեզներ - Buprestidae |
|
Ընտանիք՝ Ծաղկեփոշեկերներ – Alleculidae |
5 000 դրամ |
Ընտանիք՝ Սևամարմիններ – Tenebrionidae |
5 000 դրամ |
Ընտանիք՝ Երկարաբեղիկներ – Cerambycidae |
5 000 դրամ |
Ընտանիք՝ Փղիկներ կամ Երկարակնճիթներ - Curculionidae |
5 000 դրամ |
Ընտանիք՝ Կապտաթիթեռներ - Lycaenidae |
5 000 դրամ |
Ընտանիք՝ Երկրաչափ թիթեռներ – Geometridae |
5 000 դրամ |
Ընտանիք՝ Մեգախիլիդներ – Megachilidae |
5 000 դրամ |
Ընտանիք՝ Մրջյուններ – Formicidae |
5 000 դրամ |
ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
ԴԱՍ՝ ՈՍԿՐԱՅԻՆ ՁԿՆԵՐ |
|
Ընտանիք` Սաղմոնայիններ - Salmonidae Cuvier, 1816 |
50 000 դրամ |
ԴԱՍ՝ ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐ |
|
Ընտանիք՝ Սալամանդրներ - Salamandridae |
25 000 դրամ |
ԴԱՍ՝ ՍՈՂՈՒՆՆԵՐ |
|
Ընտանիք՝ Ագամաներ – Agamidae |
25 000 դրամ |
Ընտանիք՝ Սցինկեր – Scincidae |
25 000 դրամ |
Ընտանիք՝ Իսկական մողեսներ – Lacertidae |
20 000 դրամ |
Ընտանիք՝ Լորտուներ – Colubridae |
30 000 դրամ |
Ընտանիք՝ Իժանման օձեր կամ իժեր – Viperidae |
40 000 դրամ |
ԴԱՍ՝ ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ |
|
Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae |
30 000 դրամ |
Ընտանիք` Կատվազգիներ, Felidae |
100 000 000 դրամ |
Ընտանիք` Եղջերուներ Cervidae |
3 000 000 դրամ |
գ. վտանգված (EN) կատեգորիայի տեսակների համար՝
ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
ԴԱՍ՝ ՓՈՐՈՏԱՆԻՆԵՐ |
|
Ընտանիք՝ Տափակ խխունջներ - Planorbidae |
3 000 դրամ |
ԴԱՍ՝ ՄԻՋԱՏՆԵՐ |
|
Ընտանիք՝ Նետիկներ - Coenagrionidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Պլատիքնեմիդներ - Platycmenididae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Շերեփագիներ - Aeshnidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Իսկական ճպուռներ - Libellulidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Հաստածղրիդներ - Bradyporidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Ծղրիդներ – Tettigoniidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Գնայուկ բզեզներ - Carabidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Թերթիկաբեղավորներ - Scarabaeidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Չրխկաններ - Elateridae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Ոսկեբզեզներ - Buprestidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Թարախահաններ – Meloidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Ծաղկեփոշեկերներ – Alleculidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Սևամարմիններ – Tenebrionidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Երկարաբեղիկներ - Cerambycidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Տերևակերներ - Chrysomelidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Ճերմակաթիթեռներ -Pieridae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Նիմֆալիդներ - Nimphalidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Կապտաթիթեռներ - Lycaenidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Երկրաչափ թիթեռներ - Geometridae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Անթոֆորիդներ - Anthophoridae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Իսկական մեղուներ - Apidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Մրջյուններ - Formicidae |
3 000 դրամ |
Ընտանիք՝ Գիշաճանճեր - Asilidae |
3 000 դրամ |
ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
ԴԱՍ՝ ՈՍԿՐԱՅԻՆ ՁԿՆԵՐ |
|
Ընտանիք` Ծածանազգիներ – Cyprinidae |
10 000 դրամ |
ԴԱՍ՝ ՍՈՂՈՒՆՆԵՐ |
|
Ընտանիք՝ Իսկական մողեսներ – Lacertidae |
2 000 դրամ |
ԴԱՍ՝ ԹՌՉՈՒՆՆԵՐ |
|
Ընտանիք` Հավալուսններ, Pelecanidae |
200 000 դրամ |
Ընտանիք՝ Տարգալակտուցներ, Plataleidae |
200 000 դրամ |
Ընտանիք՝ Բադեր, Anatidae |
100 000 դրամ |
Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae |
100 000 դրամ |
Ընտանիք` Բազեներ, Falconidae |
250 000 դրամ |
Ընտանիք` Իսկական կռունկներ, Gruidae |
300 000 դրամ |
Ընտանիք` Քարադրներ, Charadriidae |
20 000 դրամ |
Ընտանիք` Կեռնեխներ, Turdidae |
20 000 դրամ |
Ընտանիք` Շահրիկներ, Sylviidae |
20 000 դրամ |
Ընտանիք` Ճայեր, Corvidae |
30 000 դրամ |
ԴԱՍ` ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ |
|
Ընտանիք` Ոզնիակերպեր, Erinaceidae |
25 000 դրամ |
Ընտանիք` Գետնափորներ, Soricidae |
25 000 դրամ |
Ընտանիք` Պայտաքթայիններ, Rhinolophidae |
25 000 դրամ |
Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae |
25 000 դրամ |
Ընտանիք` Մկնիկանմաններ, Sicista |
25 000 դրամ |
Ընտանիք` Սկյուռանմաններ, Sciuridae |
3 000 դրամ |
Ընտանիք` Համստերանմաններ, Cricetidae |
10 000 դրամ |
Ընտանիք` Ճագարամկնանմաններ, Allactagidae |
10 000 դրամ |
Ընտանիք` Կզաքիսներ, Mustelidae |
500 000 դրամ |
Ընտանիք` Սնամեջ եղջյուրավորներ, Bovidae |
3 000 000 դրամ |
դ. խոցելի (VU) կատեգորիայի տեսակների համար՝
ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
ԴԱՍ՝ ՄԻՋԱՏՆԵՐ |
|
Ընտանիք՝ Լեսթիդներ - Lestidae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Նետիկներ - Coenagrionidae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Գոմֆիդներ - Gomphidae |
|
Ընտանիք՝ Մորեխներ - Acrididae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Գնայուկ բզեզներ - Carabidae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Չրխկաններ – Elateridae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Երկարաբեղիկներ - Cerambycidae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Առագաստաթիթեռներ - Papilionidae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Ճերմակաթիթեռներ - Pieridae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Սատիրներ - Satyridae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Նիմֆալիդներ - Nimphalidae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Կապտաթիթեռներ - Lycaenidae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Իլիկաթիթեռներ - Sphingidae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Արջաթիթեռներ – Arctiidae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Մեգախիլիդներ - Megachilidae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Անթոֆորիդներ - Anthophoridae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Իսկական մեղուներ - Apidae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Գիշաճանճեր - Asilidae |
2 000 դրամ |
ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
ԴԱՍ՝ ՈՍԿՐԱՅԻՆ ՁԿՆԵՐ |
|
Ընտանիք` Ծածանազգիներ - Cyprinidae |
10 000 դրամ |
ԴԱՍ՝ ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐ |
|
Ընտանիք՝ Սխտորագորտեր - Pelobatidae |
10 000 դրամ |
ԴԱՍ՝ ՍՈՂՈՒՆՆԵՐ |
|
Ընտանիք` Ցամաքային կրիաներ - Testudinidae |
20 000 դրամ |
Ընտանիք՝ Սցինկեր - Scincidae |
15 000 դրամ |
Ընտանիք՝ Իսկական մողեսներ - Lacertidae |
2 000 դրամ |
Ընտանիք՝ Լորտուներ - Colubridae |
30 000 դրամ |
Ընտանիք՝ Իժանման օձեր կամ իժեր - Viperidae |
20 000 դրամ |
ԴԱՍ՝ ԹՌՉՈՒՆՆԵՐ |
|
Ընտանիք` Սուզակներ, Podicipedidae |
50 000 դրամ |
Ընտանիք` Հավալուսններ, Pelecanidae |
100 000 դրամ |
Ընտանիք` Ձկնկուլներ, Phalacrocoracidae |
75 000 դրամ |
Ընտանիք՝ Արագիլներ, Ciconidae |
100 000 դրամ |
Ընտանիք` Եգիպտահավեր Threskiornitidae |
75 000 դրամ |
Ընտանիք՝ Բադեր, Anatidae |
200 000 դրամ |
Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae |
250 000 դրամ |
Ընտանիք` Ջրարծիվներ, Pandionidae |
70 000 դրամ |
Ընտանիք` Բազեներ, Falconidae |
500 000 դրամ |
Ընտանիք՝ Մարեհավեր, Tetraonidae |
300 000 դրամ |
Ընտանիք` Փասիաններ, Phasianidae |
25 000 դրամ |
Ընտանիք` Իսկական կռունկներ, Gruidae |
100 000 դրամ |
Ընտանիք` Ջրահովվիկներ Rallidae |
100 000 դրամ |
Ընտանիք` Արոսներ, Otididae |
250 000 դրամ |
Ընտանիք` Կտցար-կաչաղակներ, Haematopodidae |
25 000 դրամ |
Ընտանիք` Քարադրներ, Charadriidae |
15 000 դրամ |
Ընտանիք` Մորակտցարներ, Scolopacidae |
100 000 դրամ |
Ընտանիք` Բզակտուցներ, Recurvirostridae |
25 000 դրամ |
Ընտանիք` Ծիծառակտցարներ, Glareolidae |
15 000 դրամ |
Ընտանիք` Որորներ, Laridae |
50 000 դրամ |
Ընտանիք` Ջրածիծառներ, Sternidae |
15 000 դրամ |
Ընտանիք` Դռլոններ, Pteroclididae |
25 000 դրամ |
Ընտանիք` Բվեր, Strigidae |
100 000 դրամ |
Ընտանիք` Մեղվակերներ, Meropidae |
25 000 դրամ |
Ընտանիք` Ներկարարներ, Coraciidae |
100 000 դրամ |
Ընտանիք` Փայտփորներ, Picidae |
50 000 դրամ |
Ընտանիք` Խաղտտնիկներ, Motacillidae |
15 000 դրամ |
Ընտանիք` Շամփրուկներ - Laniidae |
25 000 դրամ |
Ընտանիք` Երաշտահավեր, Paridae |
15 000 դրամ |
Ընտանիք` Սիտեղներ, Sittidae |
25 000 դրամ |
Ընտանիք` Դրախտապաններ, Emberizidae |
15 000 դրամ |
Ընտանիք` Ճնճղուկներ, Ploceidae |
15 000 դրամ |
ԴԱՍ՝ ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ |
|
Ընտանիք` Գետնափորներ, Soricidae |
10 000 դրամ |
Ընտանիք` Պայտաքթայիններ, Rhinolophidae |
25 000 դրամ |
Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae |
20 000 դրամ |
Ընտանիք` Վայրենակերպեր, Hystricidae |
50 000 դրամ |
Ընտանիք` Արջեր, Ursidae |
1 000 000 դրամ |
Ընտանիք` Կզաքիսներ, Mustelidae |
100 000 դրամ |
Ընտանիք` Կատվազգիներ, Felidae |
200 000 դրամ |
Ընտանիք` Սնամեջ եղջյուրավորներ, Bovidae |
3 000 000 դրամ |
ե. տվյալների անբավարարություն (DD) կատեգորիայի տեսակների համար՝
ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
ԴԱՍ՝ ՈՍԿՐԱՅԻՆ ՁԿՆԵՐ |
|
Ընտանիք` Ծածանազգիներ - Cyprinidae |
10 000 դրամ |
ԴԱՍ՝ ԹՌՉՈՒՆՆԵՐ |
|
Ընտանիք՝ Ֆլամինգոներ, Phoenicopteridae |
200 000 դրամ |
Ընտանիք՝ Բադեր, Anatidae |
70 000 դրամ |
Ընտանիք` Բազեներ, Falconidae |
70 000 դրամ |
Ընտանիք` Փասիաններ, Phasianidae |
50 000 դրամ |
Ընտանիք` Ջրահովվիկներ Rallidae |
50 000 դրամ |
Ընտանիք` Կեռնեխներ, Turdidae |
15 000 դրամ |
Ընտանիք` Ճանճորսներ, Muscicapidae |
15 000 դրամ |
Ընտանիք՝ Սիտեղներ - Sittidae, |
15 000 դրամ |
Ընտանիք` Սերինոսներ, Fringillidae |
15 000 դրամ |
ԴԱՍ՝ ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ |
|
Ընտանիք` Բուլդոգայիններ, Molossidae |
20 000 դրամ |
2) այլ կենդանատեսակների ապօրինի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (այլ տեսակի ձկների, գետի խեցգետնի և այլ տեսակի հոդվածոտանիների յուրաքանչյուր կիլոգրամի, մյուս առանձնյակների՝ հատի, անկախ տարիքից) համար՝ | |
ա) կաթնասուններ` | |
ոզնի | 2 000 դրամ |
չղջիկներ | 2 000 դրամ |
նապաստակ | 8 000 դրամ |
մշկամուկ, ճահճակուղբ | 5 000 դրամ |
սկյուռ | 8 000 դրամ |
(տողը հանվել է 01.03.17 ՀՕ-82-Ն) | |
լուսան, տափաստանային կատու, եղեգնակատու | 200 000 դրամ |
աքիսազգիներ | 25 000 դրամ |
վայրի խոզ | 200 000 դրամ |
(տողը հանվել է 01.03.17 ՀՕ-82-Ն) | |
այծյամ | 250 000 դրամ |
այլ կաթնասունների տեսակներ (բացի վնասակար | |
կրծողներից՝ առնետներ, մկներ, համստեր, դաշտամուկ) | 1 000 դրամ |
բ) թռչուններ` | |
տառեխներ | 8 000 դրամ |
բադեր | 5 000 դրամ |
սագեր | 10 000 դրամ |
ցերեկային և գիշերային գիշատիչներ | 20 000 դրամ |
(տողը հանվել է 01.03.17 ՀՕ-82-Ն) | |
կաքավներ | 5 000 դրամ |
լոր | 2 000 դրամ |
սև փարփար | 3 000 դրամ |
ջրածիծառներ և որորներ | 5 000 դրամ |
արոսներ | 100 000 դրամ |
աղավնիներ | 3 000 դրամ |
կկու | 2 000 դրամ |
մանգաղաթևեր | 3 000 դրամ |
այլ թռչունների տեսակներ (բացի կաչաղակից, | |
մոխրագույն ագռավից) | 1 000 դրամ |
գ) սողուններ, երկկենցաղներ, հոդվածոտանիներ և ձկներ` | |
գյուրզա | 15 000 դրամ |
այլ տեսակի օձեր | 5 000 դրամ |
այլ տեսակի մողեսներ | 1 000 դրամ |
գետի իշխան կարմրախայտ | 5 000 դրամ |
այլ տեսակի ձկներ | 1 000 դրամ |
այլ տեսակի երկկենցաղներ |
2 000 դրամ |
գետի խեցգետին |
1000 դրամ |
այլ տեսակի հոդվածոտանիներ |
500 դրամ |
(3-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-82-Ն, փոփ. 10.07.19 ՀՕ-122-Ն)
Հոդված 4. |
Բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության և օգտագործման բնապահպանական իրավախախտումները |
Սույն օրենքի իմաստով բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական և ֆիզիկական անձանց հետևյալ գործողությունները`
1) բուսական աշխարհի օբյեկտների (վայրի բուսատեսակների, համակեցությունների, դրանց աճելավայրերի, բնության հուշարձանների, բուսաբանական այգիների, դենդրոպարկերի, անտառտնկարկների), ինչպես նաև բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների խաթարումը.
2) ծառերի և թփերի (այդ թվում` բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում տնկված և (կամ) աճող) ապօրինի հատումը և (կամ) մասնակի վնասումը.
3) հրկիզելու և (կամ) կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով բուսական աշխարհի ոչնչացումը և (կամ) աճի դադարեցման աստիճանի վնասումը.
4) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի, նրանց մասերի ոչնչացումը և (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են դրանց թվաքանակի կրճատմանը և աճելավայրերի վատթարացմանը.
5) հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների չկանոնակարգված օգտագործմամբ, աղտոտված ջրերով, քիմիական նյութերով, արդյունաբերական և կոմունալ-կենցաղային արտանետումներով և թափոններով բուսական աշխարհի ոչնչացումը և (կամ) վնասումը.
6) բնական արոտավայրերում, անտառներում և պետական անտառային հողերի ոչ անտառածածկ տարածքներում ինքնակամ խոտհունձի կատարումը և անասունների արածեցումը.
7) անտառային կուլտուրաների, անտառային պլանտացիաներում և տնկարաններում աճեցված տնկիների կամ ցանքսի, ինչպես նաև անտառվերականգնման համար նախատեսված տարածքներում բնական վերաճի կամ ինքնացանի ոչնչացումը և (կամ) վնասումը.
8) բույսերի և դրանց առանձին մասերի ապօրինի հավաքումը.
9) բուսական աշխարհի օգտագործման և պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվում բուսական աշխարհին:
(4-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-82-Ն)
Հոդված 5. |
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները |
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագներն են`
1) ծառերի և թփերի հատման, ոչնչացման և մինչև աճի դադարեցման աստիճանը վնասման դեպքում` յուրաքանչյուր միավորի համար`
ա) արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` ըստ ծառի կոճղի տրամագծի (սանտիմետրերով)՝
մինչև 4 |
4 500 դրամ |
4.1 - 8.0 |
6 000 դրամ |
8.1 -12.0 | 7 500 դրամ |
12.1 -16.0 | 10 000 դրամ |
16.1 - 20.0 | 15 000 դրամ |
20.1 - 24.0 | 17 500 դրամ |
24.1 - 28.0 | 20 000 դրամ |
28.1 - 30 | 22 500 դրամ |
30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար 1 500 դրամ | |
մինչև 4 |
1000 դրամ |
4.1 - 8.0 |
2000 դրամ |
8.1 - 12.0 |
3000 դրամ |
12.1 - 16.0 |
4000 դրամ |
16.1 - 20.0 |
5000 դրամ |
20.1 - 24.0 |
6000 դրամ |
24.1 - 28.0 |
7500 դրամ |
28.1 - 30 |
10000 դրամ |
30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար |
500 դրամ: |
Բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում և անտառպուրակներում ծառատեսակների և թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում բերված սակագների հնգապատիկի չափով։
Արհեստական անտառներում, բնակավայրերի ընդհանուր օգտագործման վայրերի ծառատեսակների և թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում բերված սակագների`
Երևան քաղաքում` տասնապատիկի չափով,
այլ բնակավայրերում` եռապատիկի չափով։
Սույն օրենքի իմաստով հազվագյուտ տեսակներ են համարվում հունական ընկուզենին, արջատխլին, սոսին, գիհին, կարմրածառ և պտղատու ծառատեսակները:
Սույն օրենքի իմաստով արժեքավոր տեսակներ են համարվում կաղնին, հաճարենին, հացենին, լորենին, թխկին և սոճենին:
Արմատից կտրված, ինչպես նաև հողմատապալ կամ ապօրինի հատված ցցաչոր ծառերի հափշտակման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում բերված սակագների հիսուն տոկոսի չափով.
1.1) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների և թփերի հատման կամ ոչնչացման յուրաքանչյուր միավորի համար`
ա. կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար`
Ընտանիք` Ցեզալպինազգիներ- Caesalpiniaceae |
250 000 դրամ |
Ընտանիք` Իլենազգիներ – Celastraceae |
250 000 դրամ |
Ընտանիք` Հոնազգիներ – Cornaceae |
250 000 դրամ |
Ընտանիք` Լոբազգիներ – Fabaceae |
250 000 դրամ |
Ընտանիք` Մատիտեղազգիներ – Polygonaceae |
250 000 դրամ |
Ընտանիք` Վարդազգիներ – Rosaceae |
250 000 դրամ |
բ. վտանգված (EN) կատեգորիայի տեսակների համար`
Ընտանիք` Թելուկազգիներ - Chenopodiaceae |
150 000 դրամ |
Ընտանիք` Տխիլազգիներ – Corylaceae |
150 000 դրամ |
Ընտանիք` Նոճազգիներ - Cupressaceae |
150 000 դրամ |
Ընտանիք` Հավամրգազգիներ – Ericaceae |
150 000 դրամ |
Ընտանիք` Լոբազգիներ – Fabaceae |
|
Ընտանիք` Հաճարազգիներ - Fagaceae |
150 000 դրամ |
Ընտանիք` Կոկռոշազգիներ - Grossulariaceae |
150 000 դրամ |
Ընտանիք` Բորակաթուփազգիներ - Nitrariaceae |
150 000 դրամ |
Ընտանիք` Սոսազգիներ - Platanaceae |
150 000 դրամ |
Ընտանիք` Գորտնուկազգիներ - Ranunculaceae |
150 000 դրամ |
Ընտանիք` Վարդազգիներ - Rosaceae |
|
Ընտանիք` Պարիլյակազգիներ -Smilacaceae |
150 000 դրամ |
Ընտանիք` Մորմազգիներ - Solanaceae |
150 000 դրամ |
Ընտանիք` Կարմրանազգիներ- Tamaricaceae |
150 000 դրամ |
գ. խոցելի (VU) կատեգորիայի տեսակների համար`
Ընտանիք` Վարդազգիներ - Rosaceae |
100 000 դրամ |
Ընտանիք` Կռոնազգիներ - Staphyleaceae |
100 000 դրամ |
Ընտանիք` Կենազգիներ - Taxaceae |
100 000 դրամ |
2) անտառային կուլտուրաների, անտառվերականգնման նպատակով բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի, ինքնացանի ոչնչացման և մինչև աճի դադարեցման աստիճանի վնասման դեպքում` յուրաքանչյուր հեկտարի համար` ըստ վնասված կամ ոչնչացված անտառային կուլտուրաների բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի և ինքնացանի տարիքի`
մինչև 5 տարեկան` |
450 000 դրամ | |
6 - 10 տարեկան` |
575 000 դրամ | |
10 տարեկանից բարձր` |
սույն հոդվածի 1-ին կետում բերված սակագներով. |
հունական ընկույզ |
3 000 դրամ | |
հաճար, կաղին |
2 000 դրամ | |
տանձ, խնձոր |
1 000 դրամ | |
այլ պտուղներ, հատապտուղներ, սերմեր, |
500 դրամ. |
3.1) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների (բացառությամբ ծառատեսակների և թփերի) ոչնչացման (կամ) հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար`
ա. կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար`
Ընտանիք` Ականթազգիներ -Acanthaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Հովվափողազգիներ -Alismataceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Սոխազգիներ- Alliaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Շքանարգիզազգիներ -Amaryllidaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Հովանոցավորներ- Apiaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Թաղաղուազգիներ - Asphodelaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Բարդածաղկավորներ - Asteraceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Գաղտրիկազգիներ - Boraginaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Խաչածաղկավորներ - Brassicaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Վարսագեղազգիներ - Callitrichaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Զանգակազգիներ - Campanulaceae |
25 000 դրամ 25 000 դրամ |
Ընտանիք` Մեխակազգիներ - Caryophyllaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Թելուկազգիներ - Chenopodiaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Շնդեղազգիներ - Colchicaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Թանձրատերևազգիներ - Crassulaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Դդմազգիներ - Cucurbitaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Բոշխազգիներ - Cyperaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Ակքանազգիներ - Dipsacaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Իշակաթնուկազգիներ - Euphorbiaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Լոբազգիներ– Fabaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Ֆրանկենիազգիներ - Frankeniaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Խորդենազգիներ - Geraniaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Հակինթազգիներ - Hyacinthaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Սրոհունդազգիներ - Hypericaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Հիպոլեպիդազգիներ - Hypolepidaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Հիրիկազգիներ - Iridaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Կնյունազգիներ - Juncaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Շրթնազգիներ - Lamiaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Շուշանազգիներ - Liliaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Կտավատազգիներ - Linaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Գետնամուշկազգիներ - Lycopodiaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Հարսնամատազգիներ - Nymphaeaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Իժալեզվազգիներ- Ophioglossaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Խոլորձազգիներ - Orchidaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Քաջվարդազգիներ - Paeoniaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Արճճախոտազգիներ - Plumbaginaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Հացազգիներ- Poaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Մատիտեղազգիներ- Polygonaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Գնարբուկազգիներ- Primulaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Գորտնուկազգիներ- Ranunculaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Հափուկազգիներ- Resedaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Վարդազգիներ - Rosaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Տորոնազգիներ - Rubiaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Ծովոսպազգիներ- Salviniaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Սանտալազգիներ - Santalaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Խլածաղկազգիներ - Scrophulariaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Տելիպտերազգիներ - Thelypteridaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Գոճմակազգիներ - Thymelaeaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Կատվախոտազգիներ - Valerianaceae |
25 000 դրամ |
Ընտանիք` Մանուշակազգիներ - Violaceae |
25 000 դրամ |
բ. վտանգված (EN) կատեգորիայի ներքոհիշյալ տեսակների համար`
Ընտանիք` Խնկեղեգազգիներ- Acoraceae |
15 000 դրամ |
Ընտանիք` Սոխազգիներ -Alliaceae |
15 000 դրամ |
Ընտանիք` Շքանարգիզազգիներ - Amaryllidaceae |
15 000 դրամ |
Ընտանիք` Հովանոցավորներ - Apiaceae |
15 000 դրամ |
Ընտանիք` Նվիկազգիներ -Araceae |
15000 դրամ |
Ընտանիք` Արիստոլոխազգիներ - Aristolochiaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Թաղաղուազգիներ- Asphodelaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Ասպլենազգիներ- Aspleniaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Բարդածաղկավորներ- Asteraceae |
15000 դրամ |
Ընտանիք` Ձարխոտազգիներ- Athyriaceae |
|
Ընտանիք` Ծորենազգիներ - Berberidaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Գաղտրիկազգիներ- Boraginaceae |
15000 դրամ 15000 դրամ 15000 դրամ |
Ընտանիք` Խաչածաղկավորներ- Brassicaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Զանգակազգիներ - Campanulaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Մեխակազգիներ - Caryophyllaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Թելուկազգիներ - Chenopodiaceae |
|
Ընտանիք` Շնդեղազգիներ - Colchicaceae |
|
Ընտանիք` Թանձրատերևազգիներ - Crassulaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Բոշխազգիներ- Cyperaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Վահանապտերազգիներ - Dryopteridaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Իշակաթնուկազգիներ - Euphorbiaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Լոբազգիներ-Fabaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Ծխաբուսազգիներ - Fumariaceae |
|
Ընտանիք` Խորդենազգիներ - Geraniaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Հակինթազգիներ - Hyacinthaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Սրոհունդազգիներ - Hypericaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Հիրիկազգիներ - Iridaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Կնյունազգիներ - Juncaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Շրթնազգիներ - Lamiaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Ջրապզուկազգիներ - Lentibulariaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Շուշանազգիներ - Liliaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Փիփերթազգիներ - Malvaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Բորակաթփազգիներ - Nitrariaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Հարսնամատազգիներ - Nymphaeaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Ապուզանազգիներ - Onagraceae |
15000 դրամ |
Ընտանիք` Խոլորձազգիներ - Orchidaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Ճրագախոտազգիներ - Orobanchaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Հացազգիներ - Poaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Խոլորձազգիներ - Orchidaceae |
15000 դրամ |
Ընտանիք՝ Ճրագախոտազգիներ - Orobanchaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Կաթնախոտազգիներ - Polygalaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Շերեփուկախոտազգիներ - Potamogetonaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Գնարբուկազգիներ - Primulaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Սպնդուկազգիներ - Pyrolaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Գորտնուկազգիներ - Ranunculaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Վարդազգիներ -Rosaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Տորոնազգիներ - Rubiaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Սանտալազգիներ - Santalaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Խլածաղկազգիներ - Scrophulariaceae |
15000 դրամ |
Ընտանիք` Կատվախոտազգիներ - Valerianaceae |
15000 դրամ |
գ. խոցելի (VU) կատեգորիայի տեսակների համար`
Ընտանիք՝ Ադիանտազգիներ - Adianthaceae |
10 000 դրամ |
Ընտանիք՝ Սոխազգիներ - Alliaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Շքանարգիզազգիներ - Amaryllidaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Հովանոցավորներ - Apiaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Բարդածաղկավորներ - Asteraceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Գաղտրիկազգիներ - Boraginaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Ողկուզապտերազգիներ - Botrychiaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Զանգակազգիներ - Campanulaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Թելուկազգիներ - Chenopodiaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Թանձրատերևազգիներ - Crassulaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Բոշխազգիներ - Cyperaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Լոբազգիներ - Fabaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Բոգազգիներ - Gentianaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Հիրիկազգիներ - Iridaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Շրթնազգիներ - Lamiaceae |
10 000 դրամ 10 000 դրամ |
Ընտանիք` Ջրաերեքնուկազգիներ - Menyanthaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Ջրահարսազգիներ - Najadaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Խոլորձազգիներ - Orchidaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Արճճախոտազգիներ - Plumbaginaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Հացազգիներ - Poaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Գնարբուկազգիներ - Primulaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Գորտնուկազգիներ - Ranunculaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Տորոնազգիներ - Rubiaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Բարբեկազգիներ - Saxifragaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Խլածաղկազգիներ - Scrophulariaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Սինոպտերիդազգիներ - Sinopteridaceae |
10 000 դրամ |
Ընտանիք` Մորմազգիներ - Solanaceae |
10 000 դրամ |
3.2) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված սնկերի անօրինական հավաքի կամ ոչնչացման յուրաքանչյուր միավորի (հատի) համար`
ա. անհետացած (EX) կատեգորիայի տեսակների համար`
Բատարեա թիակաձև - Battarrea phalloides Dicks.:Pers. |
10 000 դրամ |
բ. կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար`
Հապալոպիլուս զաֆրանադեղին (կարմրադեղին) -Hapalopilus croceus (Scop.:Fr.) Donk. |
7 000 դրամ |
գ. վտանգված տեսակների (EN) կատեգորիայի տեսակների համար`
Շամպինյոն աղյուսակաձև - Agaricus tabularis Pk |
6 000 դրամ |
դ. խոցելի (VU) կատեգորիայի տեսակների համար`
Ճանճասպան կարմիր - Amanita muscaria (L.) Pers. |
5 000 դրամ |
ե. վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող (NT) կատեգորիայի տեսակների համար`
Շամպինյոն դեղնամաշկ - Agaricus xanthodermus Genev. |
4 000 դրամ |
3.3) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված ծառերի և թփերի պտուղների, դրանց առանձին մասերի (ընդհատակյա մաս, ցողուններ, տերևներ, ծաղիկներ և պտուղներ), սերմերի և հատապտուղների ապօրինի հավաքի յուրաքանչյուր կիլոգրամի համար`
ա. կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար` 20000 դրամ,
բ. վտանգված (EN) կատեգորիայի տեսակների համար` 15000 դրամ,
գ. խոցելի (VU) կատեգորիայի տեսակների համար` 10000 դրամ.
4) անտառային հողերում և բնական արոտավայրերում ապօրինի խոտհունձի հետևանքով վնասված յուրաքանչյուր հեկտար տարածքի համար`
մշակված հողեր |
300 000 դրամ |
բնական արոտավայրեր` բարելավված |
100 000 դրամ |
բնական արոտավայրեր` առանց բարելավման |
75 000 դրամ |
խոտհարքներից և արոտավայրերից դուրս տարածքներ |
100 000 դրամ. |
5) կենդանիների ապօրինի արածեցման համար յուրաքանչյուր գլխի համար` ա) արոտային հանդակներում՝ |
|
խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր |
300 դրամ |
մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր, |
|
ինչպես նաև մանր եղջերավոր անասուններ, այծեր |
200 դրամ |
բ) ոչ արոտային հանդակներում` |
|
խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր |
2000 դրամ |
մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր, |
|
ինչպես նաև մանր եղջերավոր անասուններ, այծեր |
1500 դրամ |
Եթե անասունների ապօրինի արածեցման կամ ապօրինի խոտհունձի դեպքում վնասվել կամ ոչնչացվել են անտառային կուլտուրաներ, բնական ծագումով մատղաշ ծառեր կամ ինքնացան, ապա վնասի հատուցման չափը հաշվարկվում է որպես սույն հոդվածի 1-5-րդ կետերում նշված խախտումների համար սույն օրենքով սահմանված կարգով և սակագներով հաշվարկված առանձին վնասի հատուցման չափերի հանրագումար.
6) անտառային տնկարաններում` ա) ցանքսի ոչնչացված կամ վնասված |
|
յուրաքանչյուր հեկտարի համար` |
3 000 000 դրամ |
բ) տնկիների ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր հատի համար` |
|
տնկիներ՝ մինչև 5 տարեկան |
250 դրամ |
5-ից բարձր տարիքի անտառկազմող տնկիներ |
500 դրամ |
5-ից բարձր տարիքի դեկորատիվ և տեխնիկական տնկիներ |
5000 դրամ. |
7) անտառային պլանտացիաներում բոլոր տեսակի տնկիների գծով` |
|
ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր միավորի համար` |
1000 դրամ. |
8) անտառային հողերի և բնական արոտավայրերի, ինչպես նաև բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներում թափոնների ինքնակամ տեղադրման դեպքում` տեղադրման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` | |
- ոչ վտանգավոր թափոններ |
2000 դրամ |
- կոմունալ վտանգավոր թափոններ (բացառությամբ շինարարական |
5000 դրամ |
- շինարարական և հողածածկույթի քանդումից առաջացած թափոններ |
10000 դրամ |
- արտադրության վտանգավոր թափոններ |
20000 դրամ |
Երևան քաղաքում անտառային հողերի և բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներում թափոնների ինքնակամ տեղադրման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն ենթակետում բերված համապատասխան սակագների կրկնապատիկի չափով: Սույն կետում նշված տարածքներում Կարմիր գրքում գրանցված բույսեր աճելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն ենթակետում բերված համապատասխան սակագների հնգապատիկի չափով. | |
9) անտառային հողերի, ինչպես նաև բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների | |
զավթված տարածքների յուրաքանչյուր հեկտարի համար |
200 000 դրամ |
ապօրինի շինություններով զբաղեցրած յուրաքանչյուր |
|
քառակուսի մետրի համար |
5 000 դրամ |
հողի ապօրինի դուրսբերման յուրաքանչյուր |
|
խորանարդ մետրի համար |
10 000 դրամ: |
Երևան քաղաքում անտառային հողերի, ինչպես նաև ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների ապօրինի օգտագործման համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետում բերված համապատասխան սակագների եռապատիկի չափով: |
(5-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 01.03.17 ՀՕ-82-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ Հոդված 6.
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման կարգը
1. Սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածներում նշված բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը հաշվարկվում է` ելնելով բուսական և կենդանական աշխարհի վնասված (ոչնչացված) օբյեկտների քանակից և (կամ) ծավալից և սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագներից:
2. Կենդանիների բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:
3. Կենդանիների վնասման դեպքում, եթե դա չի հանգեցնում դրանց ոչնչացմանը, վնասման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով:
4. Թռչունների կամ սողունների յուրաքանչյուր ձվի ապօրինի հավաքման և (կամ) ոչնչացման համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով:
5. Կեղծված, չհիմնավորված, ակնհայտ սուտ տեղեկատվության հիման վրա տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների) և կնքված պայմանագրերի հիման վրա իրականացված որսի հետևանքով սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:
6. Այլ անձին տրված լիցենզիաների (թույլտվությունների) հիման վրա կատարված որսի (բացառությամբ կոլեկտիվ որսի դեպքերի) հետևանքով սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների կրկնապատիկի չափով:
7. Բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսապաշարների ապօրինի օգտագործման հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը սպանված (որսված, ոչնչացված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:
8. Ապօրինի որսված, հավաքված և (կամ) անհայտ անձից մթերված` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի վայրի տեսակների, ինչպես նաև դրանց արգասիքների և (կամ) մասերի (կենդանիների միսը, մորթին, ձուն, ձկնկիթը, օձի թույնը, բույսերի ցանկացած մասը), դրանք պարունակող կենդանաբանական և բուսաբանական հավաքածուների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման, արտահանման և ներմուծման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:
8.1. Ապօրինի որսված, հավաքված և (կամ) մթերված՝ Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհի վայրի տեսակների (բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասում նշվածների), ինչպես նաև դրանց արգասիքների և (կամ) մասերի (կենդանիների միսը, մորթին, ձուն, ձկնկիթը, օձի թույնը, բույսերի ցանկացած մասը), դրանք պարունակող կենդանաբանական և բուսաբանական հավաքածուների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման ու արտահանման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար՝ սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:
9. Ապօրինի մթերված փայտանյութը և դրանցից արտադրված արտադրատեսակներն անտառից դուրս ընկած տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառի կառավարման լիազոր մարմնի կողմից ծառի համապատասխան տեսակների ներքևի պահեստից փայտանյութի բացթողնման և փայտանյութի վերամշակումից ստացվող արտադրատեսակների համար սահմանված գների կրկնապատիկի չափով:
10. Ապօրինի ծառահատումների փաստը հատված ծառերի (կոճղերի) տեսքով հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է ծառի համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:
11. Սույն հոդվածի 1-10-րդ մասերի համաձայն` հաշվարկված բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը ներառում է վնասված գույքի արժեքը, ինչպես նաև օրենսդրության համաձայն հաշվարկված կենսապաշարների օգտագործման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարը:
(6-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.03.17 ՀՕ-82-Ն)
Հոդված 7. |
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը |
Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը կատարում են բնապահպանական պետական տեսուչները` օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական օրենսդրության խախտման վերաբերյալ արձանագրության կազմման շրջանակներում` որպես արձանագրության անբաժանելի հավելված:
Հոդված 8. |
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի գանձման կարգը |
1. Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի պետական բյուջե գանձումը կատարվում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրավախախտման դեպքի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա:
2. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո` իրավախախտողի կողմից 10-օրյա ժամկետում, բանկային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վնասի հատուցման գումարն ինքնակամ չվճարելու դեպքում գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` տեսչական մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:
(8-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-184-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 9. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|