ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 31-ին
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ` Օրենք) 21.2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «կամ այլ կապի» բառերից հետո լրացնել «, ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային և հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների)» բառերով.
2) 1-ին մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․«Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում, իսկ այդպիսի նիստում ընդունված որոշումները չեն համարվում հեռակա քվեարկության (հարցման) միջոցով ընդունված։»։
Հոդված 2. Օրենքի 21.7-րդ հոդվածի 2-րդ մասը «կամ կապի այլ» բառերից հետո լրացնել «, ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային և հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների)» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 1 Երևան ՀՕ-164-Ն |