ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2019 թվականի N 1968-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 305-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնoրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 305-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 1-ին կետը «(պետական գրանցման համարը՝ 286.210.05636, ք. Երևան, Նալբանդյան 28)» բառերից հետո լրացնել «՝ մինչև լուծարման պետական գրանցման պահը կնքված և դեռևս գործողության մեջ գտնվող պայմանագրերը լուծարման պետական գրանցման պահից կշարունակեն իրականացվել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:» բառերով.
2) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը,» բառերը փոխարինել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը,» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 27 Երևան |