ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2019 թվականի N 1173-Ա
ԳԵՎՈՐԳ ԼՈՌԵՑՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին 2019 թվականի սեպտեմբերի 9-11-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Եվրոպական մարզական խարտիայի իրականացման ուսումնասիրման և հնարավոր վերանայման վերաբերյալ սեմինարին, ինչպես նաև ԵՄ-ԵԽ համատեղ ծրագրի «Բոլորը դեպի սպորտում գենդերային հավասարություն» խորագրով փակման միջոցառմանը ներկա գտնվելու նպատակով:
2. Գևորգ Լոռեցյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գևորգ Լոռեցյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 22 Երևան |