ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2019 թվականի N 1487-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-105-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 5-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի «Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ անշարժ գույքի պետական ռեգիստր)» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի» բառերով.
2) 3.2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ներկայացված դիմումի դեպքում՝ էլեկտրոնային նոտարի համակարգ, դրանք դիմողներին կամ գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրելու համար.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության էլեկտրոնային հյուպատոսական համակարգի միջոցով ներկայացված դիմումի դեպքում էլեկտրոնային հյուպատոսական համակարգ, դրանք դիմողներին կամ գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրելու համար.».
3) 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «անշարժ գույքի պետական ռեգիստր» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտե» բառերով, իսկ 10-րդ կետում «անշարժ գույքի պետական ռեգիստր» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 1 Երևան |