«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2003 թվականի N 666-Ն
«ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` պետական կազմակերպություն):
2. Սահմանել, որ`
ա) պետական կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը պետական մարմիններին ամրացված շենքերի և այլ գույքի սպասարկումն է.
բ) պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում,
էլեկտրամոնտաժման աշխատանքներ,
սանիտարատեխնիկական աշխատանքներ,
հարդարման աշխատանքներ,
կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ և պատրաստի սննդի մատակարարում:
(2-րդ կետը խմբ. 08.04.04 N 469-Ն, լրաց. 20.01.05 N 10-Ն)
3. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` նրան վերապահելով նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված հիմնադրի լիազորությունները:
(3-րդ կետը փոփ. 04.07.18 N 744-Ն)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` երկամսյա ժամկետում`
ա) հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը,
բ) ապահովել պետական կազմակերպության պետական գրանցումը:
5. (կետն ուժը կորցրել է 21.11.19 N 1639-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 21.11.19 N 1639-Ն)
7. (կետն ուժը կորցրել է 21.11.19 N 1639-Ն)
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
N 2 ԵՎ 3 ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏԱՆ ՇԵՆՔԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 03.05.07 N 573-Ն)
NN |
Պետական մարմնի անվանումը |
Անհատույց օգտագործման |
1. | ՀՀ առողջապահության նախարարություն |
N 3 կառավարական շենքի նորակառույց մասնաշենքի 2-րդ հարկը (31 սենյակ) |
2. | ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
N 3 կառավարական շենքի գործող մասնաշենքի 2-րդ հարկի ձախակողմյան թևը (13 սենյակ) |
3. | ՀՀ բնապահպանության նախարարություն |
N 3 կառավարական շենքի նորակառույց մասնաշենքի 5-րդ հարկը (31 սենյակ) և գործող մասնաշենքի 5-րդ հարկը (27 սենյակ) 8-րդ հարկի կենտրոնական հատվածի 100 քառ. մետր տարածքը |
4. | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 3 կառավարական շենքի նորակառույց մասնաշենքի 1-ին հարկը (31 սենյակ) |
5. | ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
N 3 կառավարական շենքի նորակառույց մասնաշենքի 6-րդ հարկը (31 սենյակ) և 7-րդ հարկից 4 սենյակ 8-րդ հարկի կենտրոնական հատվածի 100 քառ. մետր տարածքը |
6. | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն |
N 3 կառավարական շենքի նորակառույց մասնաշենքի 7-րդ հարկից 27 սենյակ 8-րդ հարկի կենտրոնական հատվածի 170 քառ. մետր տարածքը |
7. | ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն |
N 3 կառավարական շենքի նորակառույց մասնաշենքի 3-րդ հարկը (31 սենյակ) և գործող մասնաշենքի 3-րդ հարկի ձախակողմյան թևը (13 սենյակ) |
7.1 | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
N 2 կառավարման մասնաշենքից 2280 քառ. մետր տարածք (48 սենյակ և 6 սանհանգույց) |
8. | ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
N 3 կառավարական շենքի նորակառույց մասնաշենքի 4-րդ հարկը (31 սենյակ) և գործող մասնաշենքի 4-րդ հարկը (27 սենյակ) |
9. | ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն |
N 3 կառավարական շենքի գործող մասնաշենքի 6-րդ և 7-րդ հարկերը (54 սենյակ) 8-րդ հարկից 120 քառ. մետր օժանդակ տարածքը |
(հավելվածը լրաց. 25.03.04 N 410-Ն, փոփ., լրաց. 03.05.07 N 573-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
