ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին
«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սեյսմիկ պաշտպանության մասին» 2002 թվականի հունիսի 12-ի ՀՕ-376-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
2) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.
3) 1-ին մասից հանել «և իրավական ակտերով» բառերը:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում և 15-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-36-Ն |