ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 1994 թ. N 78
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի շրջաններում և Ջերմուկ քաղաքում ռազմաքաղաքական և տնտեսական արտակարգ իրավիճակը և, ելնելով տարածաշրջանի պաշտպանունակության բարձրացման, բնակչության ու տնտեսության կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողով հետևյալ կազմով`
Գ. Մարտիրոսյան | - ՀՀ պետական նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Լ. Պետրոսյան | - ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) | |
Ա. Ավետիսյան | - պատգամավորների Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահ | |
Ա. Արսենյան | - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության բաժնի պետի տեղակալ | |
Է. Բաբայան | - Երևանի կայազորի զինվորական դատախազ | |
Ս. Բարսեղյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության արարատյան տարածաշրջանային վարչության քաղպաշտպանության շտաբի պետ | |
Գ. Գասպարյան | - պատգամավորների Արարատի քաղխորհրդի գործկոմի նախագահ | |
Կ. Գևորգյան | - ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ | |
Ֆ. Զաքարյան | - պատգամավորների Արարատի շրջխորհրդի գործկոմի նախագահ | |
Ս. Զաքարյան | - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետի տեղակալ | |
Թ. Թադևոսյան | - պատգամավորների Արտաշատի շրջխորհրդի գործկոմի նախագահ | |
Ա. Թովմասյան | - պատգամավորների Վայքի շրջխորհրդի գործկոմի նախագահ | |
Ժ. Հակոբյան | - Հայկոոպի նախագահի տեղակալ | |
Մ. Բազիկյան | - ՀՀ ազգային անվտանգության տարածաշրջանային վարչության պետ | |
Հ. Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ | |
Ռ. Հարությունյան | - ՀՀ կապի նախարարի տեղակալ | |
Ս. Ղազարյան | - պատգամավորների Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ | |
Ս. Մամիկոնյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տարածքային կառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) | |
Մ. Մարտիրոսյան | - ՀՀ շինարարության նախարարի տեղակալ | |
Ա. Միրզոյան | - պատգամավորների Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի նախագահ | |
Ա. Միքայելյան | - ՀՀ պարենի և մթերումների նախարարության վարչության պետ | |
Կ. Միքայելյան | - պատգամավորների Մասիսի շրջխորհրդի գործկոմի նախագահ | |
Ա. Մկրտչյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | |
Ա. Նիկոյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ | |
Ա. Շաքարյան | - ՀՀ առևտրի նախարարի տեղակալ | |
Ա. Պետրոսյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | |
Ռ. Պողոսյան | - ՀՀ դատախազի տեղակալ |
2. Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողովին`
ա) հրատապ միջոցներ ձեռնարկել Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի շրջաններում պաշտպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, տնտեսական, նյութատեխնիկական, ֆինանսական, մարդկային ռեսուրսների մոբիլիզացման համար.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների փոխհամաձայնեցված մասնակցությունը տարածաշրջանի պաշտպանության ամրապնդմանը, բնակչության և տնտեսության բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանն ուղղված աշխատանքներին.
գ) համակարգել և տարածաշրջանի պաշտպանության ամրապնդմանը, հանցագործությունների կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարին նպատակաուղղել տարածաշրջանային զինվորական ոստիկանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության մարմինների գործունեությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող որոշումները և հրահանգները ենթակա են պարտադիր կատարման պետական կառավարման տեղական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից (անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից):
4. Պատգամավորների Արարատի քաղխորհրդի գործկոմին` հանձնաժողովի գործունեության համար նրա նստավայրում` Արարատ քաղաքում ստեղծել անհրաժեշտ աշխատանքային պայմաններ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|