Գլխավոր տեղեկություն
Номер
N 995-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
10.12.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
10.12.2021
Дата вступления в силу
11.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 995-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնությունից Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի միջոցներով որպես օժանդակություն «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով ուղարկված հումանիտար օգնության (1914 տեղ, 20,300 կգ ընդհանուր քաշով, 1,047,100 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, ԵՏՄ-ի բեռ, բեռի ցանկը համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:

2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

10.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 995-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿԸ

 

1. Ալյուր - 1,848 կգ

2. Շաքարավազ - 3,900 կգ

3. Հնդկաձավար - 2,000 կգ

4. Արևածաղկի յուղ - 3,270 կգ

5. Բրինձ - 4,500 կգ

6. Մակարոնեղեն - 3,150 կգ

7. Հրուշակեղեն - 900 կգ

8. Վիրակապերի համար բինտ - 150 կգ

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

10.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան