Գլխավոր տեղեկություն
Номер
N 706-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.05.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
06.05.2021
Дата вступления в силу
08.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2021 թվականի N 706-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 336-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետություն վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի մասին» N 336-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) նախաբանում «2020 թվականի» բառերը փոխարինել «2021 թվականի» բառերով.

2) N 1 հավելվածում՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև կացարանով ապահովում։ Առաջին բաղադրիչը վերաբերում է հավասարապես հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին (այսուհետ՝ վերադարձող ՀՀ քաղաքացիներ), երկրորդ բաղադրիչը՝ հիմնականում հարկադիր, իսկ առանձին դեպքերում` նաև կամավոր վերադարձած ՀՀ քաղաքացիներին։»,

բ. 3-րդ կետը «Սույն ծրագրի երկրորդ բաղադրիչի» բառերից հետո լրացնել «հիմնական» բառով,

գ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝

«3.1. Ծրագրի երկրորդ բաղադրիչի շահառու կարող են դառնալ առնվազն մեկ տարի արտերկրում բնակվելուց հետո ՀՀ հարկադիր, իսկ առանձին դեպքերում` նաև կամավոր վերադարձած այն քաղաքացիները, ովքեր վերադարձից հետո առավելագույնը երեք ամսվա ընթացքում դիմում են ծրագրին՝ աջակցություն ստանալու նպատակով, և Հայաստանի Հանրապետությունում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն»,

դ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Ծրագրի շրջանակներում երկրորդ բաղադրիչի համար աջակցություն ստանալու հարցում կարող են դիմել կամավոր վերադարձած այն ՀՀ քաղաքացիները, ովքեր կբավարարեն 3.1-ին կետում նշված պայմաններին և կհամապատասխանեն հետևյալ խոցելի խմբերից առնվազն մեկին՝

1) բազմազավակ ընտանիք (4 և ավելի երեխաներ ունեցող).

2) հաշմանդամություն ունեցող անձինք:»,

ե. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

զ. 9-րդ կետի 1-ին ենթակետի «ա» ենթակետում «երկրի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով,

է. 9-րդ կետի 2-րդ ենթակետը «Սա մեծագույն խնդիր է հատկապես հարկադիր վերադարձածների շրջանում» բառերից հետո լրացնել «, ավելի հազվադեպ, բայց խնդիրն առկա է նաև կամավոր վերադարձածների մոտ» բառերով,

ը. 9-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության առաջին նախադասությունը «Հարկադիր վերադարձած» բառերից հետո լրացնել «, իսկ առանձին դեպքերում նաև կամավոր վերադարձած» բառերով,

թ. 19-րդ կետում «հարկադիր» բառից առաջ «ՀՀ» բառը փոխարինել «ինչպես» բառով, իսկ «հարկադիր» բառից հետո լրացնել «, այնպես էլ կամավոր» բառերով,

ժ. 19-րդ կետի 4-րդ ենթակետում «Հայաստան վերադարձի ժամկետների» բառերից հետո հանել «մասին» բառը և լրացնել «, հաշմանդամության կարգ ունենալու, բազմազավակ լինելու մասին և այլն։» բառերով,

ժա. 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Դրա անհնարինության դեպքում, նշված անձանց՝ ծրագրի չափանիշներին համապատասխանության դեպքում տրամադրվում է փոխհատուցում սույն որոշման 9-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն:»,

ժբ. 26-րդ կետը «Հայաստանի Հանրապետություն հարկադիր» բառերից հետո լրացնել «, առանձին դեպքերում՝ նաև կամավոր» բառերով,

ժգ. 28-րդ կետը «Հայաստանի Հանրապետություն» բառերից հետո լրացնել «ինչպես» բառով, իսկ «հարկադիր» բառից հետո՝ «, այնպես էլ կամավոր» բառերով,

ժդ. 29-րդ կետից հանել «սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունենալը հավաստող փաստաթուղթը,» բառերը,

ժե. 32-րդ կետի 3-րդ ենթակետում «տրամադրվում» բառը փոխարինել «տրամադրվել» բառով,

ժզ. N 1 ձևի առաջին նախադասությունը «հարկադիր» բառից հետո լրացնել «/կամավոր (ընդգծել)» բառերով,

ժէ. N 1 ձևի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժը. N 1 ձևի 3-րդ կետի համարակալումը դարձնել «2»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


06.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան