27.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1829-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 773-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 394-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Ապրանքների դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» N 773-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման հավելվածի 4-րդ կետը «տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին)» բառերից հետո լրացնել «, իսկ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող և հավաստագրման ենթակա ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում` նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին և դրանում դեղի հերթական համարին» բառերով.
2) որոշման հավելվածի 8-րդ կետը «տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին)» բառերից հետո լրացնել «, իսկ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող և հավաստագրման ենթակա ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում` նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին և դրանում դեղի հերթական համարին» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2020 թվական: