ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 ապրիլի 2021 թվականի |
թիվ 48-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը, 47-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հունիսի 21-ի ««Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը» սահմանելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 520-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 104-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշմամբ հաստատված հավելվածի Ձև 1-ը, Ձև 2-ը, Ձև 3-ը, Ձև 4-ը և Ձև 5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
3․Սույն Որոշման պաշտոնական հրապարակումից հետո շահագրգիռ կողմերը պետք է ապահովեն Որոշմամբ կատարված փոփոխությունների Ծրագրային ապահովման աշխատանքները՝ մինչև սույն Որոշման ուժի մեջ մտնելը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2021 թ. ապրիլի 29 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի ապրիլի 27-ի թիվ 48-Ն որոշմամբ |
Ձև 1
Հաղորդագրություն թիվ |
__________________ (ունիկալ համար) |
ՈՐՈՇՈՒՄ ____
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ______________ 20 թ. |
ք. ________________ |
ՀԿԱԾ _____________________ բաժնի _____________________ /բաժանմունքի/
_________________________________________________________ուսումնասիրելով
(պաշտոնը, անունը, ազգանունը) |
20 թ. հարուցված թիվ ________ կատարողական վարույթի նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
(կատարողական թերթի պահանջը, կատարողական մակագրության թերթի պահանջը կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտի պահանջը)
_________________________________________________________________________

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 28, 46, 47 և 67-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ
1.________________ |
____________________________________________ |
____________ |
(գումարը թվերով) |
(գումարը տառերով) |
(արժույթը) |
ընդհանուր գումարով դրամական միջոցների չափով
1.1 դրամական միջոցների__________%-ի չափով*
* Եթե գումար նշված չէ, նշվում է դրամական միջոցների %-ի չափը:
1.2 _________________________________ բանկային հաշվի (հաշիվների) վրա
(նշվում է բանկային հաշվի համարը)
առկա դրամական միջոցների ____%-ի չափով
արգելանք դնել պարտապան
_________________________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք (առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն, իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի տեսակը` ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ, ռեզիդենտի դեպքում` ՀՎՀՀ, ոչ ռեզիդենտի դեպքում` գրանցման համար, գտնվելու վայրի հասցեն)
________________________________________________ -ի բանկային հաշիվներում՝ ըստ հերթականության, ըստ տեսակի*** առկա և դեռևս չարգելադրված դրամական միջոցների վրա,
որից |
_____________________ (գումարը թվերով) |
___________________________ (գումարը տառերով) |
դրամական միջոցները որպես կատարողական թերթով, անբողոքարկելի դարձած վարչական ակտով և կատարողական մակագրության թերթով նախատեսված գումար և |
__________________ (գումարը թվերով) |
____________________ (գումարը տառերով) |
դրամական միջոցները` որպես կատարողական ծախսեր: |
2. Բանկի անվանումը __________________________________
Պարտապանի ընթացիկ բանկային հաշիվներում դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում արգելանք դնել պարտապանի, ավանդներում, այլ բանկային հաշիվներում՝ ըստ հերթականության, ինչպես նաև մետաղական հաշիվներում առկա և դեռևս չարգելադրված դրամական միջոցների վրա` մինչև սույն որոշման 1-ին կետում նշված չափով ընդհանուր գումարի ապահովումը:
3. Պարտապանի բանկային հաշիվների ներքո բացել ներքին ենթահաշիվներ և դրանց մուտքագրել _____________________________________ հաշվի (նշվում է բանկային հաշվի համարները) համար(ներ)ից ստացված և արգելադրված, ինչպես նաև հետագայում ստացվող միջոցները, ինչպես նաև պետական աջակցության հատուկ հաշիվներից (որոնք արգելադրման ենթակա չեն) ստացված կամ հետագայում ստացվող միջոցները: Սույն կետով նախատեսված ենթահաշիվները սպասարկվում են համապատասխան բանկային կամ այլ հաշվի բացման և սպասարկման պայմանագրի հիման վրա` նույն պայմաններով ու կարգով, առանց որևէ լրացուցիչ վճարի գանձման, ընդ որում, ենթահաշիվներին մուտքագրված գումարները պարտապանը կարող է կանխիկացնել կամ այլ կերպ ազատ տնօրինել բանկի և դրա մասնաճյուղերի տարածքում, իսկ հնարավորության դեպքում` նաև համապատասխան բանկային հաշվի համար տրված վճարային քարտի միջոցով (վճարային քարտով վճարումները կարող են իրականացվել բացառապես ենթահաշվի միջոցով):
4. Տեղեկացնել պարտապանի ընթացիկ բանկային հաշվին կամ ավանդներին (ներառյալ` նոր բացված) հետագայում մուտքագրվող դրամական միջոցների (բացառությամբ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ենթահաշիվներին մուտքագրվող միջոցների), ինչպես նաև արգելանքից ազատվող այն դրամական միջոցների մասին, որոնք արգելադրված են եղել արգելանք դնելու մասին այլ որոշում(ներ)ով (նշելով գումարի չափը), և արգելանք դնել դրանց վրա` մինչև սույն որոշման 1-ին կետում նշված չափով ընդհանուր գումարի ապահովումը:
Մուտքագրվող միջոցները ենթակա են արգելադրման___________:**
(այո, ոչ) |
**«Այո» չի կարող նշվել, եթե 1-ին կետում նշվել է դրամական միջոցների %-ի չափ:
*** «Ըստ տեսակի» դեպքում բանկը պետք է նշում կատարի տվյալ հաշվի տեսակի մասին, սակայն չպետք է հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն փոխանցի։ Առկա դրամական միջոցները գրավադրված լինելու դեպքում՝ բանկը պետք է նշում կատարի նաև այդ մասին։
5. Ծառայությունից արգելանք կիրառելու մասին որոշում ստանալու դեպքում բանկն արգելանքը կիրառում է ստորև նշված հերթականությամբ (նախորդ հերթի հաշիվներում դրամական միջոցներ չունենալու կամ նման հաշիվներում պարտավորության չափով մնացորդ չունենալու պարագայում՝ բանկը հաջորդ հերթում առկա դրամական միջոցներն արգելադրում է պարտավորության չափը չբավարարող մասով).
●
Ընթացիկ բանկային հաշիվներում՝ բացառությամբ ընթացիկ բանկային հաշիվների, որոնց կցված է քարտ և/կամ հանդիսանում է ավանդային հաշիվ, ՀՀ դրամով առկա դրամական միջոցները,● Ընթացիկ բանկային հաշիվներում՝ բացառությամբ ընթացիկ բանկային հաշիվների, որոնց կցված է քարտ և/կամ հանդիսանում է ավանդային հաշիվ, արտարժույթով առկա դրամական միջոցները,
● Ընթացիկ բանկային հաշիվներում, որոնց կցված է քարտ (բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օվերդրաֆտ և բացակայում է դրական մնացորդ), ՀՀ դրամով առկա դրամական միջոցները,
● Ընթացիկ բանկային հաշիվներում, որոնց կցված է քարտ (բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օվերդրաֆտ և բացակայում է դրական մնացորդ), արտարժույթով առկա դրամական միջոցները,
● Ավանդներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցները,
● Ավանդներում արտարժույթով առկա դրամական միջոցները,
● Մետաղական հաշիվներ:
Արտարժութային միջոցների արգելանքի դեպքում արգելադրվում է տվյալ հաշվի արժույթով:
5․1․ Սույն որոշումը ստանալուց հետո բանկը պարտավոր է առավելագույնը 4 աշխատանքային օրվա ընթացքում կատարել որոշման պահանջները և ուղարկել պատասխան հաղորդագրություն։
6. Մինչև արգելանք դնելը սույն որոշման մասին պարտապանին տեղեկացնելու դեպքում բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
7. Նախկինում միևնույն անձի վերաբերյալ միևնույն կատարողական վարույթի համարով կայացված որոշումները ուժը կորցրած են ճանաչվում սույն որոշման ստացման պահից:
Որոշման պատճենն ուղարկել կողմերին, բանկին:
Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, կամ վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 5‑րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:
Հարկադիր կատարող |
_____________________ |
_____________________ |
|
(անուն, ազգանուն) |
(ստորագրություն) |
Ձև 2
Հաղորդագրություն թիվ ______
ՈՐՈՇՈՒՄ ____
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ______________ 20 թ. |
ք. ________________ |
ՀԿԱԾ ______________________ բաժնի _____________________ /բաժանմունքի/
______________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) ուսումնասիրելով
20 թ. հարուցված թիվ ________ կատարողական վարույթի նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
(կատարողական թերթի պահանջը, կատարողական մակագրության թերթի պահանջը կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտի պահանջը)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 28, 46, 47 և 67-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ
1․ |
_________________ (գումարը թվերով) |
_________________ (գումարը տառերով) |
____________ (արգելադրված միջոցի տեսակ**) |
ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով (այդ թվում**), |
1.1 դրամական միջոցների** __________%-ի չափով*
* Եթե գումար նշված չէ, նշվում է դրամական միջոցների %-ի չափը:
** Եթե բռնագանձվում է տարբեր տեսակի արգելադրված միջոցներ՝ պետք է ավելացվեն տողեր՝ նշելով ավելացված տողում բռնագանձման ենթակա միջոցի տեսակը, գումարի չափը, արժույթը (կամ %-ը)։
1.2 _____________________________ բանկային հաշվի (հաշիվների)** վրա
(նշվում է բանկային հաշվի համարը)
դրամական միջոցների _____%-ի չափով բռնագանձում տարածել պարտապան`
______________________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք (առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն, իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի տեսակը` ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ, ռեզիդենտի դեպքում` ՀՎՀՀ, ոչ ռեզիդենտի դեպքում` գրանցման համար, գտնվելու վայրի հասցեն)
_________________________________________________________-ի` թիվ ______ հաղորդագրությամբ արգելադրված դրամական միջոցների, ինչպես նաև ընթացիկ բանկային հաշիվներում և ավանդներում (որոնցում առկա դրամական միջոցները չեն հանդիսանում գրավի առարկա՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի) առկա և մինչև սույն կատարողական վարույթը չարգելադրված, ինչպես նաև հետագայում մուտքագրվող (ներառյալ` նոր բացված հաշիվներին կամ ավանդներին) դրամական միջոցների (բացառությամբ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ենթահաշիվներին մուտքագրվող միջոցների) վրա, որից
__________________ (գումարը թվերով) |
____________________ (գումարը տառերով) |
ՀՀ դրամը որպես կատարողական թերթով |
նախատեսված` բռնագանձման ենթակա գումար և
__________________ (գումարը թվերով) |
____________________ (գումարը տառերով) |
ՀՀ դրամը` որպես կատարողական ծախսեր: |
2. Պարտապանի բանկային հաշիվների ներքո բացել ներքին ենթահաշիվներ և դրանց մուտքագրել ______________________________________________________ հաշվի (նշվում է բանկային հաշվի համարները) համար(ներ)ից ստացված և արգելադրված, ինչպես նաև հետագայում ստացվող միջոցները, ինչպես նաև պետական աջակցության հատուկ հաշիվներից (որոնք արգելադրման ենթակա չեն) ստացված կամ հետագայում ստացվող միջոցները: Սույն կետով նախատեսված ենթահաշիվներն սպասարկվում են համապատասխան բանկային կամ այլ հաշվի բացման և սպասարկման պայմանագրի հիման վրա` նույն պայմաններով ու կարգով, առանց որևէ լրացուցիչ վճարի գանձման, ընդ որում, ենթահաշիվներին մուտքագրված գումարները պարտապանը կարող է կանխիկացնել կամ այլ կերպ ազատ տնօրինել բանկի և դրա մասնաճյուղերի տարածքում, իսկ հնարավորության դեպքում` նաև համապատասխան բանկային հաշվի համար տրված վճարային քարտի միջոցով (վճարային քարտով վճարումները կարող են իրականացվել բացառապես ենթահաշվի միջոցով):
3. Բանկի անվանումը __________________________
սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական միջոցները փոխանցել _____________________________ գանձապետական բաժանմունքի ՀԿԱԾ __________________________________ բաժնի ____________ հաշվին:
4. Եթե սույն կատարողական վարույթի հետ կապված` բանկում կան պարտապանի արգելադրված միջոցներ, ապա սույն որոշման 1-ին կետով նախատեսված ընդհանուր գումարը բռնագանձելուց հետո ______________________________________ ազատել արգելանքից:
(նշվում է գումարի չափը)
5. Պարտապանի տվյալներում, հաղորդագրության մեջ նշված այլ տվյալներում անճշտությունները հայտնաբերելու, արգելադրման հաղորդագրությունը նախապես ստացած չլինելու դեպքում անհապաղ հայտնել ՀԿԱԾ-ին: Մինչև բռնագանձում տարածելը սույն որոշման մասին պարտապանին տեղեկացնելու դեպքում բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
6. Նախկինում միևնույն անձի վերաբերյալ միևնույն կատարողական վարույթի համարով կայացված որոշումները ուժը կորցրած են ճանաչվում սույն որոշման ստացման պահից:
Որոշման պատճենը ուղարկել կողմերին, բանկին:
Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, կամ վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:
7․Յուրաքանչյուր բանկին ուղարկվում է միայն, այդ բանկում արգելադրված միջոցների բռնագանձման մասին։
Հարկադիր կատարող |
_____________________ |
_____________________ |
|
(անուն, ազգանուն) |
(ստորագրություն) |
Ձև 3
Հաղորդագրություն թիվ ______
ՈՐՈՇՈՒՄ ____
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բանկի անվանումը ________________________________ ՀԿԱԾ ծառայության
________________բաժնի_______________________ /բաժանմունքի/
_________________________________________________________ ուսումնասիրելով
(պաշտոնը, անունը, ազգանունը)
20 թ. հարուցված թիվ _____ կատարողական վարույթի հետ կապված նյութերը՝
ՊԱՐԶԵՑԻ
(կատարողական թերթի պահանջը, կատարողական մակագրության թերթի պահանջը կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտի պահանջը և արգելանքը մասնակի կամ ամբողջությամբ վերացնելու հիմքը)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 28, 46, 47 և 67-րդ հոդվածներով _________ և/կամ 44.1-րդ հոդվածի կետով`
ՈՐՈՇԵՑԻ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐԳԵԼԱՆՔԸ
Պարտապան`__________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք (առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն, իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի տեսակը` ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ, ռեզիդենտի դեպքում` ՀՎՀՀ, ոչ ռեզիդենտի դեպքում` գրանցման համար, իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեն)
_____________________________________________________________________ թիվ
հաղորդագրությամբ արգելադրված միջոցների |
___________________ այդ թվում` (մասնակի/ամբողջությամբ) |
_________________ |
__________________ _________________________ |
___________ |
(գումարը թվերով) |
(գումարը տառերով) (արգելադրված միջոցի տեսակ) |
(արժույթը)* |
_________________ |
__________________ _________________________ |
___________ |
(գումարը թվերով) |
(գումարը տառերով) (արգելադրված միջոցի տեսակ) |
(արժույթը)* |
Մետաղական հաշիվներում առկա միջոցներ՝
_________________ |
__________________ ___________________ |
___________ | ||||
(գումարը թվերով)
------------ (Մետաղի տեսակը և գինը) |
(գումարը տառերով) (արգելադրված միջոցի տեսակ) |
(Հարգը և կշիռը) |
Գումարը լրացնելու նպատակով պարտապանի հաշիվների վրա հետագայում մուտքագրված դրամական միջոցներից, որոնց վրա արգելանք է դրվել
___________________________
(արգելանքը վերացնել)
* Տարբեր արժույթներով արգելադրման դեպքում ավելացվում են տողեր և նշված տեսքով լրացվում բոլոր արժույթների համար:
Որոշման պատճենն ուղարկել կողմերին, բանկին:
Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, կամ վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:
Յուրաքանչյուր բանկին ուղարկվում է միայն, այդ բանկում արգելադրված միջոցները արգելանքից ազատելու մասին։
Հարկադիր կատարող |
_____________________ |
_____________________ |
|
(անուն, ազգանուն) |
(ստորագրություն) |
Ձև 4
Հաղորդագրություն թիվ ______
Ի պատասխան թիվ __________________ հաղորդագրության
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բանկի անվանումը _______________________________, ի կատարումն ՀԿԱԾ __________________________ բաժնի __________________________/բաժանմունքի/
______________________________________________________________________-ի
(պաշտոնը, անունը, ազգանունը)
_________________________________________________________________________
(կիրառող մարմին, ամսաթիվ, համար, տեսակ` կատարողական թերթ, կատարողական մակագրության թերթ կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտ)
հիման վրա «____» _________ 20 թ. հարուցված թիվ ________կատարողական վարույթով կայացված որոշման/հաղորդագրության, հայտնում ենք, որ
«____» _______________ 20 թ. դրությամբ
Պահանջվում էր արգելադրել
_________________ |
__________________ ______________ |
ընդհանուր գումարով դրամական միջոցներ |
(գումարը թվերով) |
(գումարը տառերով) (արժույթը) |
|
դրամական միջոցների __________%-ի չափով* դրամական միջոցներ
* Եթե գումար նշված չէ, նշվում է դրամական միջոցների %-ի չափը:
__________________________________ բանկային հաշվի (հաշիվների) վրա
(նշվում է բանկային հաշվի համարը)
դրամական միջոցների _____%-ի չափով։
Պարտապան`__________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք (առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի տեսակը` ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ, ռեզիդենտի դեպքում` ՀՎՀՀ, ոչ ռեզիդենտի դեպքում` գրանցման համար, իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեն)
_________________________________________________________________________
«____» _______________ 20 թ. դրությամբ
ԱՐԳԵԼԱԴՐՎԵԼ Է
_________________ |
__________________ ______________ |
ընդհանուր գումարով դրամական միջոցներ, որից |
(գումարը թվերով) |
(գումարը տառերով) (արժույթը) |
|
___________ |
__________ |
____________ |
__________ |
___________________ |
Փոխարժեքը |
(գումարը թվերով) |
(գումարը տառերով) |
(արժույթը)* |
(արգելադրված միջոցի տեսակ)** |
___________ |
__________ |
____________ |
__________ |
___________________ |
Փոխարժեքը |
(գումարը թվերով) |
(գումարը տառերով) |
(արժույթը)* |
(արգելադրված միջոցի տեսակ)** |
Մետաղական հաշիվներում առկա միջոցներ
___________ |
__________ |
____________ |
__________ |
___________________ |
Փոխարժեքը
|
(գումարը թվերով) |
(գումարը տառերով) |
(հարգը և կշիռը) |
(արգելադրված միջոցի տեսակ)** |
Պարտապանի սույն միջոցները (ստորև նշված) գրավադրված են (կոդ՝ P)
___________ |
__________ |
____________ |
__________ |
___________________ |
Փոխարժեքը |
(գումարը թվերով) |
(գումարը տառերով) |
(արժույթը)* |
(արգելադրված միջոցի տեսակ)** |
* Տարբեր արժույթներով արգելադրման դեպքում ավելացվում են տողեր և նշված տեսքով լրացվում է բոլոր արժույթների համար:
** Արգելադրված միջոցի տեսակի վերաբերյալ բանկը պետք է դրանք կոդավորի (a` Ընթացիկ բանկային հաշիվներում՝ բացառությամբ ընթացիկ բանկային հաշիվների, որոնց կցված է քարտ և/կամ հանդիսանում է ավանդային հաշիվ, ՀՀ դրամով առկա դրամական միջոցները, b` Ընթացիկ բանկային հաշիվներում՝ բացառությամբ ընթացիկ բանկային հաշիվների, որոնց կցված է քարտ և/կամ հանդիսանում է ավանդային հաշիվ, արտարժույթով առկա դրամական միջոցները, c` Ընթացիկ բանկային հաշիվներում, որոնց կցված է քարտ (բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օվերդրաֆտ և բացակայում է դրական մնացորդ), ՀՀ դրամով առկա դրամական միջոցները, d` Ընթացիկ բանկային հաշիվներում, որոնց կցված է քարտ (բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օվերդրաֆտ և բացակայում է դրական մնացորդ), արտարժույթով առկա դրամական միջոցները, e` ավանդներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցները, f` ավանդներում արտարժույթով առկա դրամական միջոցները, g` մետաղական հաշիվներում առկա միջոցներ՝ չնշելով մնացորդի չափ։)։ Եթե առկա դրամական միջոցները գրավադրված են, ապա բանկը պետք է նշում կատարի նաև գրավադրված լինելու փաստի մասին ևս, որը բնութագրվում է p կոդով։
Պարտապանի նկատմամբ առկա է նաև _____________ (նշել վարույթի թիվը) վարույթով արգելանքի պահանջ:
Գումարը չի արգելադրվել քանի որ նշված պարտապանի անձնական տվյալներում առկա են հետևյալ անճշտությունները`
Սխալ տվյալներ _________________________
Չարգելադրված միջոցները բացակայում են ______ (թիվ _____ հաղորդագրության (հաղորդագրությունների) հիման վրա առկա են _________________________ արգելադրված դրամական միջոցներ)
(նշվում է գումարի չափը)
Հաշվեհամարը բացակայում է ________________________________
Ի սկզբանե կիրառված չի եղել միջոցների արգելանք՝ այդ մասին արգելադրման Որոշում (հաղորդագրություն) չի ստացվել--------------------------
Այլ (նշել) _________________________________________________
Բանկի վարչության նախագահ |
_________________ |
_________________ |
|
(գործադիր տնօրեն) |
(ստորագրություն) |
Գլխավոր հաշվապահ |
_________________ (ստորագրություն) |
Ձև 5
Հաղորդագրություն թիվ ______
Ի պատասխան թիվ __________________ հաղորդագրության
ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բանկի անվանումը _______________________________, ի կատարումն ՀԿԱԾ __________________________ բաժնի __________________________/բաժանմունքի/
______________________________________________________________________-ի
(պաշտոնը, անունը, ազգանունը)
_________________________________________________________________________
(կիրառող մարմին, ամսաթիվ, համար, տեսակ` կատարողական թերթ, կատարողական մակագրության թերթ կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտ)
հիման վրա «____» _________ 20 թ. հարուցված թիվ ________կատարողական վարույթով կայացված որոշման/հաղորդագրության, հայտնում ենք, որ
«____» _______________ 20 թ. դրությամբ
ՓԱՍՏԱՑԻ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ Է
_________________ |
__________________ |
ընդհանուր գումարով ՀՀ դրամ և |
(գումարը թվերով) |
(գումարը տառերով) |
|
փոխանցվել է ___________________________________________________________ գանձապետական բաժանմունքի ՀԿԱԾ ____________________________________ բաժնի _________________________ հաշվին:
Եթե բռնագանձվող գումարը չի բավարարում, նշվում է պակաս բռնագանձված գումարը
_________________ |
__________________ |
ՀՀ դրամ |
(գումարը թվերով) |
(գումարը տառերով) |
|
Պահանջվում էր բռնագանձել
_________________ |
__________________ |
ընդհանուր գումարով ՀՀ դրամ: |
(գումարը թվերով) |
(գումարը տառերով) |
|
Պարտապան` _________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք (առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի տեսակը` ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ, ռեզիդենտի դեպքում` ՀՎՀՀ, ոչ ռեզիդենտի դեպքում` գրանցման համար, իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեն)
_________________________________________________________________________
Պարտապանի նկատմամբ առկա է նաև _________ (նշել վարույթի թիվը) վարույթով բռնագանձման պահանջ:
Գումարը չի բռնագանձվել, քանի որ նշված պարտապանի անձնական տվյալներում առկա են հետևյալ անճշտությունները
Սխալ տվյալներ _________________________, այդ թվում արգելադրված միջոցի տեսակի կոդի սխալ՝ հաղորդագրության մեջ չի լրացվել կամ սխալ է նշվել---------
Չարգելադրված միջոցները բացակայում են ______ (թիվ _____ հաղորդագրության (հաղորդագրությունների) հիման վրա առկա են _________________________ արգելադրված դրամական միջոցներ)
(նշվում է գումարի չափը)
Հաշվեհամարը բացակայում է ________________________________
Ի սկզբանե կիրառված չի եղել միջոցների արգելանք՝ այդ մասին հաղորդագրություն (Որոշում) չի ստացվել ----------------------------------
Այլ (նշել) ___________________________________________________
Բանկի վարչության նախագահ |
_________________ |
_________________ |
|
(գործադիր տնօրեն) |
(ստորագրություն) |
Գլխավոր հաշվապահ |
_________________ (ստորագրություն) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|