Գլխավոր տեղեկություն
Номер
N 1476-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.10.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.10.2019
Дата вступления в силу
30.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2019 թվականի N 1476-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 48 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» և «Գառնի-Լեռ» ԳԱՄ» բաց բաժնետիրական ընկերություններում, «Պատնեշ», «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան», «Լազերային տեխնիկա», «ՉՏԳ գրուփ» և «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Լազերային Տեխնիկա» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերությունների՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահելու մասին» N 435-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահելու մասին».

2) որոշման 1-ին կետից հանել «Լազերային տեխնիկա և» բառերը, իսկ «լիազորությունները» բառը փոխարինել «լիազորությունը» բառով.

3) որոշման 2-րդ կետից հանել «Լազերային տեխնիկա և» բառերը, իսկ «ընկերությունների կանոնադրություններում» բառերը փոխարինել «ընկերության կանոնադրությունում» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությանն անհատույց սեփականության իրավունքով գույք փոխանցելու և «Լյուբավա-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում ներդրում կատարելու մասին» N 624-Ա որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը» բառերով:

4. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը մի շարք ընկերություններում պետական բաժնեմասի տնօրինման իրավունք վերապահելու մասին» N 48 որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 13-ի «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 858 որոշման 2-րդ կետը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1833-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և լիազորություն վերապահելու մասին» N 904-Ա որոշման 2-րդ կետը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման մասին» N 227-Ա որոշման 4-րդ կետը:

5. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետիրական ընկերությունների տնօրինության հետ համատեղ ապահովել ընկերությունների կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 29

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան