ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2019 թվականի N 1881-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 10-ի N 350-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Զարուհի Մաթևոսյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2019 թ. դեկտեմբերի 11 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ.դեկտեմբերի 11-ի N 1881-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
|
ՀՀ վարչապետի աշխատակազմ |
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
|
ՀՀ առողջապահության նախարարություն |
|
ՀՀ արդարադատության նախարարություն |
|
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
|
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
|
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
|
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
|
ՀՀ պաշտպանության նախարարություն |
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
|
ՀՀ ֆինանսների նախարարություն |
|
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն |
|
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
| ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե |
|
ՀՀ վիճակագրական կոմիտե |
|
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
|
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ) |
|
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |