Գլխավոր տեղեկություն
Номер
N 737-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.06.2019-24.11.2023)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.06.26/41(1494) Հոդ.528
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.06.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.06.2019
Дата вступления в силу
27.06.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2019 թվականի N 737-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1588-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնատար անձանց այցերի հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» N 1588-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) որոշման վերնագիրը «վարչապետի» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի» բառերով.

2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն որոշման 1-ին կետի դրույթը կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների արտաքին գործերի նախարարների ու միջազգային կազմակերպությունների` համաձայն հավելվածի, ղեկավարների գլխավորած պատվիրակությունների այցերի դեպքում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 17

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան